Ֆերդինանդ II (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ II
Ծնվել է՝հուլիսի 9, 1578(1578-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա[4]
Մահացել է՝փետրվարի 15, 1637(1637-02-15)[5][6][1][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
Katharinenkirche und Mausoleum, Graz և Herzgruft
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն[7]
ՏոհմՀաբսբուրգներ
ազնվական
ՇրջանավարտԻնգոլշտատի համալսարան
ՀայրԿառլոս II
ՄայրՄարիա Աննա Բավարիացի
ԵրեխաներՖերդինանդ III[8], Archduchess Maria Anna of Austria?, Cecilia Renata of Austria?, Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի, Archduke Johann Karl of Austria?, Christine von Habsburg?[5] և Karl von Habsburg?[5]
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Ֆերդինանդ II (գերմ.՝ Ferdinand II, հուլիսի 9, 1578(1578-07-09)[1][2][3][…], Գրաց, Շտիրիա[4] - փետրվարի 15, 1637(1637-02-15)[5][6][1][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4], թագադրումը` 1618 թվականի հունիսի 29-ին), 1620 թվականի նոյեմբերի 13-ից` երկրորդ անգամ, Հունգարիայի թագավոր` 1618 թվականի մայիսի 18-ից (թագադրումը` 1618 թվականի հուլիսի 1-ը)։ Հռոմի արքա` 1618 թվականի օգոստոստի 28-ից, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր` 1619 թվականի մարտի 20-ից` Հաբսբուրգների արքայատոհմից։

Ֆերդինանդ I թոռը, Շտիրիայի էրցհերցոգ Կառլ II և Մարիա Բավարացու որդին։

Երիտասարդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդը վաղ հասակում կորցրել է հորը և դաստիարակվել է քեռու` Բավարիայի դուքս Վիլհելմի մոտ։ 1590 թվականից սկսած նա սովորել է Ինգոլշտադտի հիսուսական համալսարանում։ Այստեղ ապագա կայսրը դաստիարակվեց ամենախորը հավատի և իր մեծ առաքելության գաղափարներով։ Վաղ հասակից մինչև մահը Ֆերդինանդն իրեն համարում էր կաթոլիկ եկեղեցու զինվոր, որն Աստծո կողմից ուղարկված է նրա հին գաղափարախոսությունը վերականգնելու համար։ 1595 թվականին նա վերադարձավ Գրաց, իսկ հաջորդ տարի հայտարարվեց չափահաս և իշխանություն ստացավ իր Միջինավստրական դքսությունների նկատմամբ (դրա կազմի մեջ մտնում էին Շտիրիան, Կարինտիան և Կրայնան)։

Իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ II կիսանդրին Հելդենբերգում

Քանի որ Ֆերդինանդի խորթ եղբայրները` Ռուդոլֆ II և Մատթեոսը չունեին որդիներ 17-րդ դարի սկզբներից նա դիտարկվում էր որպես եղբայրների ժառանգ։ Ամեն տարի նրա ազդեցությունը կայսերական գործերի վրա մեծանում էր։ 1617 թվականին Ֆերդինանդը ընտրվեց Չեխիայի արքա, իսկ հաջորդ տարի բարձրացավ հունգարական գահին։ Այնուհետև սկսվեցին դժվարին բանակցությունները կայսերական իշխանների հետ Ֆերդինանդին կայսր ընտրելու կապակցությամբ։ Այդ շրջանում` 1618 թվականին, Պրահայում բռնկվեց ազգային ապստամբություն, որը հիմք հանդիսացավ Երեսնամյա ավերիչ պատերազմի համար։ Իմանալով Պրահայի իրադարձությունների մասին Ֆերդինանդը դիմեց վճռական և վստահ գործողությունների։ Նա հրամայեց ձերբակալել կայսր Մատթեոսի խորհրդական կարդինալ Կլեզելին, ով առաջարկում էր զիջումներ կատարել չեխերի օգտին։ Դրանից հետո ծեր և թույլ Մատթեոսը ոչնչով չէր խանգարում Ֆերդինանդին և ստորագրում էր նրա բոլոր հրամանները։

Վերակաթոլիկացման քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազիվ բարձրանալով գահին երիտասարդ կայսրը սկսեց վերակաթոլիկացման քաղաքականություն, որն ուղղված էր բողոքականների դեմ և նպատակ ուներ վերականգնելու հռոմեա-կաթոլիկական եկեղեցու իշխանությունը։ Բոլոր նրանց ովքեր չէին ցանկանում փոխել հավատը Ֆերդինանդը ստիպում էր լքել երկիրը։ Իր հորեղբայր Ֆիլիպ II Իսպանացու օրինակով նա սիրում էր կրկնել. «Լավ է անապատը, քան հերետիկոսներով բնակեցված երկիրը»։ Մի քանի տարի անց ավստրիական տիրույթներում, որտեղ առաջ բնակչության կեսը կազմված էր լյութերականներից և կալվինականներից չմնաց ոչ մի բողոքական եկեղեցի։

Երեսնամյա պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդուհանդերձ ապստամբությունը Չեխիայում աջակցություն գտավ բողոքականների կողմից բուն Ավստրիայում։ Չեխերը կոմս Թուրնի գլխավորությամբ շարժվեցին Վիեննայի ուղղությամբ և 1619 թվականի հունիսին տիրեցին նրա արվարձաններին։ Միևնույն ժամանակ ավստրիական խռովարարները գրավեցին կայսերական պալատը և պահանջեցին Ֆերդինանդից հռչակել կրոնական ազատություն։ Ընդդիմության քաջարի հրամանատարներից մեկը` Տոնրադելն անգամ բռնեց կայսերական վերարկուի կոճակից, ապա մի քանի անգամ հրեց Ֆերդինանդին։ Շուտով քաղաք մտավ հեծելազորային ջոկատ և ապստամբները վախեցան փողերի բարձր ձայնից։

1619 թվականին՝ Մատթեոսի մահից հետո Ֆերդինանդն ընտրվեց կայսր։ Նա գահ բարձրացավ շատ անբարենպաստ պայմաններում։ Սկսված Երեսնամյա պատերազմն ընդհանում էր փոփոխական հաջողություններով և այդպես էլ չավարտվեց նրա կյանքի օրոք։ Նա մահացավ Պրահայի հաշտությունից երկու տարի անց` կայսրությունը թողնելով իր որդի Ֆերդինանդ III:

Անձնական որակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորությամբ Ֆերդինանդը հաճելի անձնավորություն էր, նա բարի մտերիմների և բարեգութ ենթակաների նկատմամբ, նա հեշտ էր շփվում մարդկանց հետ, առատաձեռն էր, սիրում էր երաժշտությունը և մեծապես հետաքրքրվում էր որսորդությամբ։ Միևնույն նա ժամանակ նա գործուն և գործնական տիրակալ էր, որը երբեք չէր խուսափում իր պարտականություններից։ Սակայն նրա գլխավոր բնութագրիչը մոլեռանդ նվիրվածությունն էր կաթոլիկական եկեղեցուն, որին նա պատրաստ էր ծառայել թե խոսքով, թե թրով։ Հիսուսականները նրա վրա ունեին մեծ ազդեցություն։ Նրանցից երկուսը միշտ գտնվում էին նրա ընդունարանում և իրավունք ունեին նրա մոտ մտնել ցանկացած ժամի` անգամ գիշերը, խորհրդակցության նպատակով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Habsburg, Ferdinand II. (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 184.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. LIBRIS — 2012.
  8. Union List of Artist Names — 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ II (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)» հոդվածին։