Ֆերդինանդ III (Տոսկանայի մեծ դուքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ III
իտալ.՝ Ferdinando III
Ֆերդինանդ III

Տոսկանայի մեծ դուքս
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 6, 1769(1769-05-06)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա[4]
Վախճանի օր հունիսի 18, 1824(1824-06-18)[1][2][5][…] (55 տարեկան)
Վախճանի վայր Ֆլորենցիա, Իտալիա[4]
Թաղված Սան Լորենցո տաճար
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն  Տոսկանայի Մեծ դքսություն
Հայր Լեոպոլդ II, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր
Մայր Մարիա Լուիզա Իսպանացի
Ամուսին Princess Luisa of Naples and Sicily? և Princess Maria Ferdinanda of Saxony?
Զավակներ Leopold II, Grand Duke of Tuscany?, Մարիա Թերեզա Տոսկանացի, Archduke Franz Leopold, Hereditary Grand Duke of Tuscany?[2], Archduchess Maria Luisa of Austria?[2], Archduchess Carolina Ferdinanda of Austria?[2] և stillborn son Habsburg-Lorraine?
 
Պարգևներ
Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Երկաթե թագի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[6] և Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ[7]

Ֆերդինանդ III (իտալ.՝ Ferdinando III d'Asburgo-Lorena, մայիսի 6, 1769(1769-05-06)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4] - հունիսի 18, 1824(1824-06-18)[1][2][5][…], Ֆլորենցիա, Իտալիա[4]), Տոսկանայի մեծ դուքս 1790-1801 և 1814-1824 թվականներին[8], Զալցբուրգի կուրֆյուրստ 1803-1806 թվականներին, Վյուրցբուրգի մեծ դուքս 1806-1814 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդը ծնվել է 1769 թվականի մայիսի 6-ին Ֆլորենցիայում՝ ազնվականական ընտանիքում։ Նա եղել է Սրբազան Հռոմեական կայսրության Լեոպոլդ II կայսեր և արքայադուստր Մարիա Լուիզա Իսպանացու երկրորդ որդին։ 1790 թվականին Ֆերդինանդոն հորից ժառանգում է Տոսկանայի մեծ դքսության գահը[9][10]։ Լինելով արվեստի սիրահար, նա մի քանի նոր ձեռքբերումներ է ավելացրել իր նախնիների հավաքածուին, այդ թվում Ռաֆայել Սանտիի «Մադոննա դել Գրանդուկա» կտավը։

Կառավարման երկրորդ կեսում Մեծ Բրիտանիայի դրդմամբ սրվում է Տոսկանայի հարաբերությունները զորեղացող Ֆրանսիայի հետ։ Պատճառն այն էր, որ 1796 թվականին Նապոլեոնի բանակը ներխուժել էր Տոսկանա, իսկ 1799 թվականին՝ գրավել այն։ Նա ղեկավարում է Տոսկանան մինչև 1801 թվականը, որից հետո Նապոլեոնն այն միացնում է իր ստեղծած հսկայածավալ կայսրությանը։ Որպես փոխհատուցում՝ Ֆերդինանդը ստանում է Զալցբուրգի մեծ դքսության տարածքը։

1805 թվականին կնքվում է Պրեսբուրգի հաշտության պայմանագիրը, որի համաձայն Ֆերդինանդը ստիպված է լինում զիջել Զալցբուրգը՝ դրա դիմաց ստանալով Վյուրցբուրգի մեծ դքսության տիրույթները։ 1814 թվականի Նապոլեոնի վարչակարգի անկումից հետո Ֆերդինանդը կարողանում է վերադարձնել Տոսկանան։

Ֆերդինանդ դուքսը մահանում է 1824 թվականին Ֆլորենցիայում։ Նրան հաջորդում է որդին՝ Լեոպոլդը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թվականին Ֆերդինանդն ամուսնանում է Լուիզա Մարիա Ամալիա Բուրբոն-Սիցիլիացու հետ։ Նրանք ունենում են երկու դուստր և հինգ որդի։ Դստրերն են՝ Ֆերդինանդա I և Մարիա Կարոլինա, իսկ որդիները հինգն են՝

  • Կարոլինա Ֆերդինանդ Թերեզա (1793-1802)
  • Ֆրանցիսկ Լեոպոլդ (1794-1800)
  • Լեոպոլդ II (1797-1870), Տոսկանայի մեծ դուքս
  • Մարիա Լուիզա Յոզեֆա (1799-1857)
  • Մարիա Թերեզա (1801-1855), Սարդինիայի արքա Կառլ Ալբերտի կինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Wurzbach D. C. v. Toscana, Ferdinand III. Joseph Johann Baptist Großherzog (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 46. — S. 172.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118686763 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Habsburg, Ferdinand III. (Großherzog von Toscana) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 195.
  6. http://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b8453983r
  7. https://www.napoleon-series.org/research/biographies/Austria/AustrianGenerals/c_AustrianGeneralsO.html
  8. Baines, Edward (1817). History of the Wars of the French Revolution. London: Longman, Hurst, et al. էջ 136. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Gilman, Daniel Coit, ed. (1905). «Ferdinand III (1769–1824)». The New International Encyclopædia. Vol. 7. New York: Dodd, Mead. էջ 539. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Chisholm, Hugh, ed. (1910). «Ferdinand III (1769–1824)». Encyclopædia Britannica. Vol. 10. New York: Encyclopædia Britannica Co. էջ 268. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Constantin von Wurzbach։ Habsburg, Ferdinand III. (Großherzog von Toscana). In։ Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. 6. Theil. Kaiserlich-königliche Hof- und Staatsdruckerei, Wien 1860, S. 195–197 (Digitalisat).
  • Johannes Emmer։ Erzherzog Ferdinand III., Großherzog von Toscana, als Kurfürst von Salzburg, Berchtesgaden, Passau und Eichstädt, 1803–1806. Eine geschichtliche Studie. Dieter, Salzburg 1878.
  • Anton Chroust։ Geschichte des Großherzogtums Würzburg (1806–1814). Die äußere Politik des Großherzogtums. Becker, Würzburg 1932 (Veröffentlichungen der Gesellschaft für fränkische Geschichte. 9. Reihe։ Darstellungen aus der Fränkischen Geschichte 1, ISSN 0930-8342(չաշխատող հղում)).
Նախորդող՝
Պիետրո Լեոպոլդ I
Տոսկանայի մեծ դուքս
1790-1801
Հաջորդող՝
Լյուդովիկ I
Նախորդող՝
Էլիզա Բոնապարտ
Տոսկանայի մեծ դուքս
1814—1824
Հաջորդող՝
Լեոպոլդ II
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ III (Տոսկանայի մեծ դուքս)» հոդվածին։