Ֆեոդոր Ռոկոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Ռոկոտով
Фёдор Рокотов
Ծնվել է1735[1]
ԾննդավայրVorontsovo manor Park, Obruchevsky District
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1808(1808-12-24)[2][3]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և դիմանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներRussian painting?[4] և դիմանկար[4]
 Fedor Rokotov Վիքիպահեստում

Ֆեոդոր Ստեպանովիչ Ռոկոտով (1735[1], Vorontsovo manor Park, Obruchevsky District - դեկտեմբերի 24, 1808(1808-12-24)[2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս նկարիչ։

Սովորել է Պետերուբգի Գեղարվեստի ակադեմիայում(1760 թվականից)։ 1765 թվականից ակադեմիկոս։ Ռոկոտովը առաջին ռուս նկարիչներից էր, որ տիրապետեց XVIII դարի կեսի արևմտաեվրոպական հանդիսային դիմանկարի ոճաձևերին (Եկատերինա II-ի դիմանկարը, 1763 թ., Տրետյակովյան Ֆեոդոր Ստեպովիչ Ռոկոտով «Անհայտ կնոջ դիմանկար» (1770 թ., Հայաստանի պետական պատկերասրահ, Երեան) պատկերասրահ, Մոսկվա և Ռուսական, թանգարան, Լենինգրադ), միաժամանակ շարունակելով 18-րդ դարի 1-ին կեսի ռուս, դիմանկարչության ավանդույթները (Ի. Լ․ Գոլենիշչև-Կուտուգովի դիմանկարը,1760-ական թվականների 1-ին կեսերի, Ռուսական, թանգարան)։ 1765 թ.-ին տեղափոխվել է Մոսկվա։ Ստեղծել է բանաստեղծ Վ․ Ի․ Մայկովի (մոտ 1765 թ.), Ա․ Ի․ Վորոնցովի (1760-ական թվականների վերջ) և այլոց դիմանկարներ։ Նշանավոր են հատկապես պատանիների նրա կերտած բանաստեղծական և երիտասարդական հմայքով տոգորված դիմանկարները։ 1780-ական թվականների դիմանկարներում գերիշխում են ավելի հստակ, գունեղ տոները, ծավալները դառնում են ավելի որոշակի (Վ․ Ե․ Նովոսիլցովայի դիմանկարը, 1780 թ., Տրետյակովյան պատկերասրահ)։ Ռոկոտովի «Անհայտ կնոջ դիմանկարը» (1770 թ.) գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։