Ֆելիքս Գուատարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Գուատարի
ֆր.՝ Félix Guattari
Ծնվել էմարտի 30, 1930(1930-03-30)
Villeneuve-les-Sablons
Մահացել էօգոստոսի 29, 1992(1992-08-29)[1][2][3][…] (62 տարեկան)
La Borde clinic, Cour-Cheverny
բնական մահով
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Guattari
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհոգեբույժ, փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հոգեբան և Marxist
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4]
Ազդվել էԺիլ Դելյոզ, Suely Rolnik? և Անտոնիո Նեգրի
ԿուսակցությունԿանաչներ
Երեխա(ներ)Emmanuelle Guattari?
Ստորագրություն
Изображение автографа
 Félix Guattari Վիքիպահեստում

Ֆելիքս Գուատարի (մարտի 30, 1930(1930-03-30), Villeneuve-les-Sablons - օգոստոսի 29, 1992(1992-08-29)[1][2][3][…], La Borde clinic, Cour-Cheverny), ֆրանսիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և նշանագետ։ Նա հանդիսանում է շիզոանալիզի և էկոսոֆիայի հիմնադիրներից մեկը, և առավել հայտնի է ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզի հետ ունեցած իր համագործակցության համար։ Դելյոզի հետ համատեղ նա հեղինակել է իր ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Կապիտալիզմ և շիզոֆրենիա», որի երկու հատորներն են կազմում «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ» գրքրեը։ Չնայած այն փաստին որ Գուատարին աշխատում էր Լա Բորդի հոգեբուժարանում, նա կրթություն չուներ, և իր հիմնական գիտելիքները ձեռք էր բերել այն շրջանում, երբ աշակերտում էր ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ժակ Լականի մոտ։

Լա Բորդի հոգեբուժարանի նորարարություններից մեկը այն էր, որ հակառակ Ֆրոյդի կատարած անհատական հոգեվերլուծական աշխատանքներին, Լա Բորդի հոգեվերլուծողները միանգամից աշխատում էին տարբեր հիավանդների հետ և այսպիսով դիտարկում թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ էին իրենք հիվանդները։

1968 թվականին Գուատարին առաջին անգամ հանդիպում է Դելյոզին և միասին նրանք սկսեցին աշխատել է «Հակա-Էդիպուսը» աշխատության վրա, որը Միշել Ֆուկոն մեկնաբանել է. «Ծանոթություն հակաֆաշիստական կյանքին»։

Գուատարին երբեք իրեն չի սահմանափակել միայն մի առարկայի ուսումնասիրությամբ և նա բազմիցս անդրադարձել է փիլիսոփայության, ճարտարապետության և լեզվաբանության բնագավառներին։

Գուատարին մահացել է 1992 թվականի ապրիլի 29-ին սրտի կաթվածից։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոլեկուլյար հեղափոխություն. Հոգեբուժարան և քաղաքականություն» (1984)
  • «Քաոսոֆիա» (1995)

Դելյոզի հետ գրված աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հակա-Էդիպուս» (1972)
  • «Կաֆկա» (1975)
  • «Հազարավոր բարձրավանդակներ» (1980)
  • «Ի՞նչ է փիլիսոփայությունը» (1991)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Գուատարի» հոդվածին։