Jump to content

Ֆաննի Սալթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաննի Սալթեր
Դիմանկար
Ծնվել է1883
ԾննդավայրNew Point, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել է1966
Մասնագիտությունռազմական գործիչ
 Fannie Salter Վիքիպահեստում

Ֆաննի Մեյ Հաջինս Սալթեր (անգլ.՝ Fannie May Hudgins Salter, 1883, New Point, Վիրջինիա, ԱՄՆ - 1966[1]), ամերիկացի փարոսապահ էր և Մերիլենդում գտնվող Թրքի Փոյնթ փարոսի (անգլ.՝ Turkey Point Light) վերջին փարոսապահը։ Նա ծառայել է 1925 թվականից մինչև 1947 թվականներին ՝ մինչև թոշակի անցնելը, երբ կայանը լիովին ավտոմատացվել է։ 1922-1925 թվականներին նա ամուսնու հետ աշխատել է փարոսում՝ ամբողջությամբ ստանձնելով պարտականությունները նրա մահից հետո[2]։

Որոշ ժամանակ Սոլթերը միակ կինն է եղել, որն աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առափնյա պահպանությունում և վերջին քաղաքացիական կին փարոսապահն է եղել ԱՄՆ-ում[3]։ Նա չորս կին փարոսապահներից մեկն է եղել, ովքեր Թրքի Փոյնթ փարոսի գոյության 114 տարիներից 86 տարիները՝ 1844-1947 թվականներին ծառայել են այնտեղ[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաննին ծնվել 1882 թվականի մայիսի 20-ին Իսահակ Հաջինսի և Ինդիանա Ջարվիսի ընտանիքում։ Ամուսնացել է Կլարենս Ուինֆիլդ Սալթերի հետ 1904 թվականի մայիսի 24-ին[5] Նրանք միասին ունեցել են երեք երեխա[6]։

1920-ական թվականներին նա և իր ամուսինը կարճ ժամանակ ապրել են Վիրջինիայի Ֆրանկթաուն քաղաքում, որտեղ ծնվել է նրանց որդին[5]։

Ֆաննին օգնել է ամուսնուն Չեսափիքի ծովածոցի տարածքում մի քանի փարոսների պահպանման և սպասարկման գործում։ Մինչև 1922 թվականը ընտանիքի սպասարկած բոլոր փարոսները գտնվել են Վիրջինիայում[7]։

Սալթերը թոշակի անցավ 1947 թվականի հոկտեմբերի 1-ին, 65 տարեկանում՝ 22 տարվա ծառայությունից հետո։ Նրա վերջնական աշխատավարձը տարեկան կազմել է $2,229, որը համարժեք է 2021 թվականի $27,050[6] Լ Թոշակի անցնելու ժամանակ տված հարցազրույցի ժամանակ նա ասաց. «Օ՜, դա հեշտ նման գործ էր, բայց ոտքերս հոգնեցին»[8]։ Թոշակի անցնելուց անմիջապես հետո փարոսի լույսը աշխատել է ավտոմատ կառավարումով՝ վերացնելով պահապանի կարիքը և Ֆանի Սալթերին դարձնել է վերջին քաղաքացիական կին փարոսապահը Միացյալ Նահանգներում[6][9]։

Նա իր տունը կառուցել է ընդամենը փարոսից 10 կմ հեռու՝ մեկնաբանելով, որ գիշերը նա դեռ կարող էր տեսնել իր աշտարակի ճառագայթը[6]։

Ֆանի Մեյ Սոլթերը մահացել է բնական մահով 1966 թվականի մարտի 11-ին Բալթիմորում[[10]։ Նա և իր ամուսինը թաղված են կողք կողքի Սուրբ Պողոսի մեթոդիստական եկեղեցու գերեզմանատանը, Սյուզանում[7][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «C. W. Salter». The Midland Journal. Rising Sun, Maryland. 1925 թ․ փետրվարի 20. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Women & The Sea : The Mariner's Museum». marinersmuseum.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  3. 3,0 3,1 «Ladies of Light: Chesapeake lighthouses and the women who kept them». news.maryland.gov. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  4. Randall, Kayla (2017 թ․ ապրիլի 21). «The Story Behind the Chesapeake's Feminist Lighthouse». Washingtonian (magazine) (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  5. 5,0 5,1 Lisa Tendrich Frank (2013 թ․ հունվարի 17). An Encyclopedia of American Women at War: From the Home Front to the Battlefields [2 volumes]. ABC-CLIO. էջեր 497–. ISBN 978-1-59884-444-3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Keeper Bio: Salter, Fannie Mae». Chesapeake Chapter U.S.L.H.S. (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
  7. 7,0 7,1 «Keeper Bio: Salter, Clarence Walter». Chesapeake Chapter U.S.L.H.S. (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
  8. Healey, David (2012 թ․ սեպտեմբերի 18). Great Storms of the Chesapeake (անգլերեն). Arcadia Publishing. ISBN 978-1-61423-689-4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Fannie May Salter, Lighthouse Keeper». United States Coast Guard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  10. 10,0 10,1 «Md. Lighthouse Keeper Mrs. Salter Dies at 83». Evening Journal. Wilmington, Delaware. 1966 թ․ մարտի 12. էջ 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին – via Newspapers.com.