Օքսանա Վասյակինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսանա Վասյակինա
Ծնվել էդեկտեմբերի 18, 1989(1989-12-18) (34 տարեկան)
ԾննդավայրՈւստ-Իլիմսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (2016)
 Oksana Vasyakina Վիքիպահեստում

Օքսանա Յուրևնա Վասյակինա (ռուս.՝ Оксана Юрьевна Васякина, դեկտեմբերի 18, 1989(1989-12-18), Ուստ-Իլիմսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, ակտիվիստ, մշակութային նախագծերի համակարգող և ֆեմինիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսանա Վասյակինան ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 18-ին, Իրկուտսկի մարզի Ուստ Իլիմսկ քաղաքում, բանվորի ընտանիքում։ Առաջին բանաստեղծությունը գրել է 14 տարեկան հասակում[2]։ 2016 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի բաժինը, սովորել է Եվգենի Յուրևիչ Սիդորովի արվեստանոցում։ Մասնակցել է Նովոսիբիրսկի, Պերմի, Վլադիմիրի, Մոսկվայի բանաստեղծական փառատոներին[3]։ Բանաստեղծություններ է տպագրել «Воздух» ամսագրում, «ЫШШООДНА» թերթում, «Сноб»[4], «Colta.ru»[5], «TextOnly» և «Полутона» ինտերնետ-հրատարակություններում։

Նրա «Կանանց արձակ» բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 2016 թվականին։ 2017 թվականին գրել է «Կատաղության քամին» բանաստեղծական տեքստերի շարքը, որը հրատարակել է АСТ հրատարակչությունը 2019 թվականին («Կանացի ձայն» շարքը)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասյակինան ընդգրկված է «Դեբյուտ» գրական մրցանակի (2013) երկար ցուցակում։ Օքսանա Վասյակինայի «Կանանց արձակ» բանաստեղծությունների առաջին գիրքն ընդգրկվել է Անդրեյ Բելիի մրցանակի (2016) և Արկադի Դրագոմոշչենկոյի անվան մրցանակի (2016) կարճ ցուցակում[6]։ «Մոսկովյան հաշիվ» մրցանակի դիպլոմանտ է[7]։ 2019 թվականին նրա «Երբ մենք ապրում էինք Սիբիրում» պոեմն արժանացել է «Լիցեյ» գրական մրցանակի առաջին աստիճանի[8]։ 2019 թվականին ընդգրկվել է Ալեքսանդր Պյատիգորսկու անվան մրցանակի երկար ցուցակում[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասյակինայի մոտ կանացի մարմինը ցուցադրվում է որպես տղամարդու մարմնի հակակշիռ, տղամարդը ընկալվում է որպես սոցիալական միջավայրի կազմակերպիչ և վերահսկող։ Բայց նրան հարվածում է, ինչպես Ալեքսանդրա Կոլոնտայը մի ժամանակ գրել է, հուզական ատրոֆիան՝ «սիրային իմպոտենցիան», ի տարբերություն ֆիզիոլոգիական անզորության. «սիրո անզորության» սահմաններում `կնոջ այնպիսի նյութականացման, ինչպիսին բռնաբարությունն է։ Օքսանա Վասյակինայի պոեզիայում կնոջ արձագանքը երբեմն դառնում է փոխադարձ բռնություն, տղամարդկային մարմնի ոչնչացում։ Բայց քանի որ եռաչափ մարմինը, որքան էլ պտտես, չի կարող տեղավորվել երկչափ գծերի մեջ, սա երևակայական բռնություն է երևակայական մարմնի նկատմամբ[10]։
Օքսանա Վասյակինայի բանաստեղծությունը կամ հեղինակի կողմից որպես բանաստեղծություն ներկայացված շարքը բարդ, հակասական ասույթ է, որում արտաքին տարածությունը նշող գեոպոետիկ ծածկագրերը «սիբիրյան տեքստի» (իր մշակութային կայուն պատկերով) անվերապահ Սիբիրի մաս են կազմում, բայց պնդել, որ բանաստեղծությունը նվիրված է Սիբիրին կամ հենց դրան, դա անհեթեթություն կլիներ[11]։
Օքսանա Վասյակինան գրում է, եթե կարելի է այսպես ասել, «ոգին նվաստացնող», խորապես հոռետեսական ցավոք սիբիրյան պոեմի ժանրի համար վերջնականապես անհուսալի տարբերակով։ Մեծանալով Ուստ-Իլիմսկում՝ նա իր ընտանիքի հետ ընկավ 90-ականների ջրաղացաքարին։ Չի կարելի ասել, որ այդ ջրաղացաքարերը աղում էին նույն ուժով, ինչ 1920-ականներին կամ 1930-ականներին, բայց գաղափարական ճգնաժամի ֆոնին հետաձգված աշխատավարձերի և սննդամթերքի դեֆիցիտի պայմաններում հարվածեցին հենց «սիբիրյան տոհմի» հիմքին՝ կարծես անսպառ սեր և եռանդ դրսևորելով նախատիպի բարգավաճման նկատմամբ[11]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Женская проза — Книжное обозрение (АРГО-РИСК), 2016. — 48 с. — «Поколение»
  • Ветер ярости — О. Васякина, Е. Писарева. — Москва: Издательство АСТ, 2019. — 176 с. — (Женский голос)[12]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն

  • Oksana Vasyakina. Wind of fury Songs of fury (в переводах Джонатана Брукса Платта) Sinster Wisdom 110 Dump Trump: Legacies Of Resistance[13]
  • Стихотворение из цикла «Эти люди не знали моего отца» в переводе Евгения Осташевского и Эйнсли Мос[14]

Իտալերեն

  • Մասսիմո Մաուրիցիոյի թարգմանությամբ գրվածքներն ընդգրկվել են disAvcordi Antologia di poesia russa 2003—2016 անթոլոգիայում[15]

Ռումիներեն

  • Վերոնիկա Շտեֆանեցի թարգմանությամբ «Когда мы жили в сибири» вошла պոեմն ընդգրկվել է Tot ce poți cuprinde cu vederea Antologia poeziei ruse contemporane անթոլոգիայում[16]

Իսպաներեն

  • «Когда мы жили в сибири» բանաստեղծության թարգամանություն իսպաներեն լզվով[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How Russia's Feminist Poets Are Changing What it Means to Protest». Time. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Московские поэты о времени, речи и насилии: Оксана Васякина | Литературный институт имени А.М. Горького». www.litinstitut.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  3. «Оксана Васякина | Новая карта русской литературы». www.litkarta.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  4. «Эти люди не знали моего отца» (ռուսերեն). snob.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Два текста о насилии | Colta.ru». www.colta.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Эти люди не знали моего отца» (ռուսերեն). snob.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  7. «В Москве вручили поэтический «Оскар»» (ռուսերեն). Год Литературы 2015. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  8. «На Красной площади наградили победителей премии "Лицей"» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  9. «Длинный список». Фонд Пятигорского (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Александр Мурашов Куда впадает Волга // Новый Мир. — 2017.
  11. 11,0 11,1 «Двое на одного. Оксана Васякина — Textura» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  12. gorky.media (2019 թ․ հուլիսի 2). «Лев Оборин. Памятник страданию другой женщины : три поэтические книги июня». «Горький» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «2018 Pushcart Prize Nominations from Sinister Wisdom | Sinister Wisdom». www.sinisterwisdom.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  14. «These people didn't know my father». n+1 (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «DisAccordi. Antologia di poesia russa 2003-2016. Ediz. multilingue - Scarica Libri - enchante.esoessere.it» (անգլերեն). enchante.esoessere.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  16. «Tot ce poti cuprinde cu vederea. Antologia poeziei ruse contemporane - Veronica Stefanet, - 26,25 Lei - LibrariaOnline.ro». www.librariaonline.ro. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Poesía rusa: Oksana Vasyakina». Circulo de Poesía (մեքսիկական իսպաներեն). 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]