Օտրոկովիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օտրոկովիցե
չեխ․՝ Otrokovice[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումKvítkovice?[2] և Q56415002?
Առաջին հիշատակում1141[3][4]
Մակերես19,626638 կմ²
ԲԾՄ190 մետր
Բնակչություն17 634 մարդ (հունվարի 1, 2023)[5]
Փոստային դասիչ765 02[6]
Ավտոմոբիլային կոդZL
Պաշտոնական կայքotrokovice.cz
Օտրոկովիցե (Չեխիա)##
Օտրոկովիցե (Չեխիա)

Օտրոկովիցե ([ˈotrokovɪtsɛ]; գերմ.՝ Otrokowitz), Չեխիայի Զլին շրջանի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Տեղակայված է Մորավիա կոչվող լեռնային տարածքում՝ Զլին շրջանից 10կմ դեպի արևմուտք Մորավա, Դրեվնիցե և Մոժարա գետերի միախառնվելու վայրում։

Քաղաքը կապված է «Bata Shoes» ընկերության հետ, որին պատկանում են բազմաթիվ տեղական արդյունաբերություններ, ներառյալ կոշիկի մեծ գործարանը, որը ստեղծեց իր սկզբնական հարստությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտի պայմանական եղանակներից բացի, Օտրոկովիցեն նաև ունի մասնավոր օդանավակայան և նավամատույց Բատա նավարկելի ջրանցքում։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտրոկովիցեն Պրահայի երկաթգծի գլխավոր կանգառն է, որտեղով գնացքն անցնում է շատ արագ և երեք ժամը մեկ։ Գնացքները Զլինով գնում են դեպի արևելք և Սթեյր Մեստոով դեպի հարավ։

Խճուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

55 ճանապարհները քաղաքը կապում են Չեխիայի գլխավոր մայրուղուն։ Դեպի Պրահա ճանապարհի տևողությունը մոտավորապես 2 ժամ 40 րոպե է, իսկ դեպի Բռնոն 50 րոպե։

Ավտոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի ավտոբուսի կանոնավոր սպասարկում, որը կապում է հիմնական վայրերը քաղաքին։ Տրոլեյբուսի գիծը կապում է Օտրոկովիցեն Զլինի հետ։

Ճանապարհաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ճանապարհը, որը հարմար է նաև չմշկասահքի համար կառուցվել է 2014թ․ և ձգվում է Դրեվնիցե գետից դեպի Զլին։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը չունի հիմնական կենտրոն, փոխարենն ունի բազմաթիվ վաճառասրահներ և այլ բիզնեսներ մի քանի ոլորտներում։ 2014 թվականին քաղաքի հարավային մասում բացվեց խոշոր հիպերմարկետ։ Այս տարածքը դարձել է առևտրային կենտրոն, ներառյալ զբաղվում է ընտանի կենդանիների, խաղալիքների և էլեկտրական իրերի վաճառք։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարումն Օտրոկովիցեում ունի արտադրական հաստատություն, որը աշխատանք է ապահովում քաղաքի բնակչության մեծ մասի համար։ Մեկ ուրիշ կարևոր արտադրական հաստատություն է Տոման, որտեղ տեղակայված են տարբեր արդյունաբերությունների տարբեր ընկերություննր, ներառյալ Զլին ավիաընկերությունը, որը գործում է Բարամ գործարանի հարևանությամբ գտնվող օդանավակայանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]