Օսկար Կուչերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Կուչերա
ռուս.՝ Оскар Кучера
Ծնվել էօգոստոսի 11, 1974(1974-08-11) (49 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1996) և Նյու Յորքի կինոակադեմիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, երգիչ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Բոգոլյուբով
Պարգևներ և մրցանակներ
oskarkuchera.ru

Օսկար Ալեքսանդրի Կուչերա (իսկական ազգանունը՝ Բոգոլյուբով[1][2], օգոստոսի 11, 1974(1974-08-11), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական կինոյի և թատրոնի դերասան, երաժիշտ, հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար։ «Կուչերան» նրա մոր ազգանունն է, որը նա վերցրել է որպես բեմական կեղծանուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում, դերասանական ընտանիքում։

Հայրը՝ Ալեքսանդր Ակիմովիչ Բոգոլյուբով (ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 29-ին)[3], անիմացիոն և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է։ Մայրը՝ Տատյանա Իոսիֆովնա Բոգոլյուբովան (օրիորդական ազգանունը՝ Կուչերա, ծնվել է 1947 թվականի հուլիսի 25-ին)[4][5], աշխատել է որպես գլխավոր խմբագիր Կինոարվեստի պրոպագանդայի բյուրոյում[5]։ Օսկարն ունի ավագ քույր՝ Յուլյան[5]։

Յոթ տարեկանից զբաղվել է գեղարվեստական խոսքի դպրոց-ստուդիայում։ 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Դավիդ Լիվնև արվեստանոց)։ Խաղացել է Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում, Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, Կինոդերասանի թատրոնում, «Ժամանակակից պիեսի դպրոցում», խաղում է անտրեպրիզներում։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից աշխատել է «Серебряный дождь» ռադիոյում, եղել է մեծ թվով տարբեր ծրագրերի հեղինակ և վարող, այդ թվում՝ «Саундтрек» և «Радиорулетка»։

1999 թվականից աշխատել է «Авторадио»-ում, որտեղ վարել է «Кучерявый вечер» հաղորդումը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին, հաղթելով մրցույթում, դարձել է Муз-ТВ ալիքի հաղորդավար, որտեղ վարել է «Сиеста» հաղորդումը[6]։ Այնտեղ էլ վարել է «Օսկար-շոու»[7], «Большая перемена»[8] և «10 наших»[9] հաղորդումները։ Հեռուստաալիքից հեռացել է 2007 թվականի սեպտեմբերին[10]։

2003 թվականին հաստատվել է նրա թեկնածությունը որպես НТВ ալիքի «Ринг» խաղային շոուի հաղորդավար, սակայն այդ նախագիծն այդպես էլ եթեր չի հեռարձակվել[11]։ Նույն թվականի հունիսին վարել է Муз-ТВ ամենաառաջին մրցանակաբաշխությունը[12]։

Համառուսաստանյան «Նոր աստղ» մրցույթ, 20 մարտի, 2019

2005 թվականի մայիսին Կուչերան դարձել է НТВ ալիքի «Лжец» շոուի հաղորդավար[13][14]։ Հունիսին դարձել է «Муз-ТВ 2005» մրցանակաբաշխության հաղորդավարներից մեկը[15]։

2006 թվականի մարտ-մայիսին «Ռոսիա» ալիքով վարել է «Ժողովրդական արտիստ-3» հեռուստանախագիծը[16]։

2007-2008 թվականներին մասնակցել է «Երկու աստղ» շոուին։ 2009 թվականին եղել է «Top Gear. Русская версия» հաղորդման (РЕН ТВ) համահաղորդավար։

2011 թվականին մասնակցել է 1+1 ալիքի «Зірка+Зірка» ուկրաինական հաղորդմանը։ Նույն թվականին նա դարձել է НТВ ալիքի «Кулинарный поединок» հաղորդման[17][18] և ТВ-3 ալիքի «Զարմացրու ինձ» շոուի հաղորդավար։

2014 թվականին «Կարուսել» ալիքով վարել է «Խաչմերուկ» (ռուս.՝ «Перекрёсток») հաղորդումը։

2015 թվականից մասնակցել է Առաջին ալիքի «Точь-в-точь» շոուի երկրորդ եթերաշրջանին։

2016 թվականին դարձել է «Звезда» ալիքի «Նոր աստղ» համառուսաստանյան հեռուստատեսային մրցույթին։

2017 թվականի ապրիլի 23-ին սկսել է վարել НТВ ալիքի «Звёзды сошлись» թոք-շոուն (Լեռա Կուդրյավցևան)[19]։

Նկարահանվել է հեռուստագովազդներում[20]։

Ընտանեկան դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Կուչերան ընտանիքի հետ «Մադագասկար 3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2 հունիսի, 2012 թվական

Օսկար Կուչերան ամուսնացել է երեք անգամ.

  • Առաջին կինը՝ Յուլյա Լիսեևա, դերասանուհի (նրա հետ Օսկար Կուչերան ամուսնացել է 22 տարեկանում)։ Կես տարի անց նրանք բաժանվել են,
  • Երկրորդ կինը՝ Մայա Մարկովա (1979), գեղեցկության մրցույթի հաղթող, հոգեբան։ Ամուսնացել են 2002 թվականին, բաժանվել են 2006 թվականի վերջին[21],
    • Որդին՝ Ալեքսանդր Մարկով (ծնվել է 2004 թվականին), Պատանի դերաասանի մանկական երաժշտական թատրոնի դերասան,
  • Երրորդ կինը (2007 թվականից)՝ Յուլյա Իգորևնա Կուչերա, կրթությամբ իրավաբան է, զբաղվում է բիզնեսով[21][22][23],
    • Որդին՝ Ալեքսանդր Կուչերա (ծնվել է 2005 թվականի ապրիլի 8-ին[22]՝՝ նախքան ծնողների ամուսնությունը),
    • Որդին՝ Դանիիլ Կուչերա (ծնվել է 2007 թվականին),
    • Դուստրը՝ Ալիսիա Կուչերա (ծնվել է 2010 թվականի հունիսի 15-ին)[22][24][25],
    • Որդին (ծնվել է 2019 թվականի հուլիսի 9-ին)։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Կուչերան «Кучера» խմբի մենակատարն է ու նրա բոլոր երգերի հեղինակը։ Խմբի կազմում ընդգրկված են՝

  • Վոկալ՝ Օսկար Կուչերա
  • Բաս-կիթառ՝ Դարյա Շոր
  • Էլեկտրակիթառ՝ Մաքսիմ Զորին
  • Ստեղնաշարայիններ՝ Դանիիլ Լախտին
  • Թմբուկներ՝ Անդրեյ Ալֆյորով

Դերեր տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – Իրինա Դուբցովա – «Ну как ты там?»
  • 2007 – Զառա – «Небом на двоих»
  • 2015 – Մաշա և «Маугли» խումբ – «Я от тебя убегаю»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 – Գումարտակները խնդրում են կրակ (ռուս.՝ Батальоны просят огня)
  • 2003 – Թեյ, սուրճ, պարենք... (ռուս.՝ Чай, кофе, потанцуем…) – Սերգեյ
  • 2004 – Անկյունում՝ Պատրիարքի մոտ-4 (ռուս.՝ На углу, у Патриарших-4) – Օլեգ Սերյոգին, երիտասարդ օպեր
  • 2004-2014 – Ջարդված լապտերների փողոց 6-14 (ռուս.՝ Улицы разбитых фонарей 6-14) – Կիրիլ Եվգենեևիչ Պորոխնյա, լեյտենանտ (հետագայում՝ ավագ լեյտենանտ, կապիտան)
  • 2005 – Բարբիի հարսանիքը (ռուս.՝ Свадьба Барби) – դիջեյ Հեջի
  • 2005 – Տղամարդկանց սեզոն։ Թավշե հեղափոխություն (ռուս.՝ Мужской сезон: Бархатная революция) – բարմեն
  • 2006 – Պերսոնա նոն գրատա (ռուս.՝ Персона нон грата) – Կլաուս
  • 2006 – Սեր իմ (ռուս.՝ Любовь моя) – Ֆեոդոր Բզյուկին
  • 2006 – Ռուսական փողոր (ռուս.՝ Русские деньги) – Ապոլլոն
  • 2006 – Զրոյի բանաձև (ռուս.՝ Формула зеро) – կամեո
  • 2006-2009 – Զինվորներ 9-16 (ռուս.՝ Солдаты 9-16) – Ալեքսանդր Սերգեևիչ Կուրենկով, լեյտենանտ (հետագայում՝ ավագ լեյտենանտ, կապիտան)
  • 2007 – Պարադոքս (ռուս.՝ Парадокс) – Վադիկ Պանտելեև
  • 2007 – Ապոկալիպսիսի կոդը (ռուս.՝ Код Апокалипсиса) – Անտոն, Դարյայի օգնականը
  • 2007 – 20 ծխախոտ (ռուս.՝ 20 сигарет) – Բորիս
  • 2007 – Ռուդ և Սեմ (ռուս.՝ Руд и Сэм) – տաքսու վարորդ
  • 2008 – Խաղի արքաներ (ռուս.՝ Короли игры) – Կեշա
  • 2008 – Ամեն ինչ կարող են թագավորները (ռուս.՝ Всё могут короли) – լուսանկարիչ Գարիկ
  • 2008 – Երջանկության ձեռք (ռուս.՝ Рука на счастье) — Գրինյա
  • 2009 – Սալամանդրի հետքը (ռուս.՝ След саламандры) – Անտոն Շելեստ
  • 2010 – Մորոզկո (ռուս.՝ Морозко) – գրագիր
  • 2011 – Ալադինի նոր արկածները (ռուս.՝ Новые приключения Аладдина) – Ալադին
  • 2011 – Տղամարդն իմ մեջ (ռուս.՝ Мужчина во мне) – Ալեքսանդր
  • 2011-2012 – Նորապսակները (ռուս.՝ Молодожёны) – Ալեքսեյ Խորոխորդին
  • 2012 – Ոստիկանները։ Մեծ քաղաքի գաղտնիքները (ռուս.՝ Менты. Тайны большого города) — Կիրիլ Եվգենևիչ Պորոխնյա, ավագ լեյտենանտ (ֆիլմ № 1 «Հոգաբարձուները»)
  • 2012 – Բրիգադա։ Ժառանգը (ռուս.՝ Бригада: Наследник) – նոտար
  • 2013 – Բալզակյան տարիքը, կամ Բոլոր տղամարդիկ... Հինգ տարի անց (ռուս.՝ Бальзаковский возраст, или Все мужики сво… Пять лет спустя) – Շոն Քոների, փաստաբան
  • 2014 – Ֆրանսիական լրտես (ռուս.՝ Французский шпион) – Անդրեյ Կանաև
  • 2014 – Անիրական սեր (ռուս.՝ Нереальная любовь) – մեծահարուստ Յուրի Սոկոլով
  • 2014 – Լրիվ առաջ (ռուս.՝ Полный вперёд) – հայր Ֆեդի
  • 2015-2016 – Լուսացույց (ռուս.՝ Светофор) – Ռոման Արկադևիչ Բոնդարենկո (9 և 10 եթերաշրջաններ)
  • 2017 – Ռուսաստանի համը (ռուս.՝ Вкус России) – կամեո
  • 2018 – Թիմ Բ (ռուս.՝ Команда Б) – Գենադի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օվացիա» մրցանակ (2002).
  • «Որակի նշան» մրցանակ «Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оскар Кучера: «Вожу с собой на гастроли жену и троих сыновей»
  2. Оскар Кучера о фамилии — YouTube
  3. Александр Боголюбов — биография — советские сценаристы — Кино-Театр. РУ
  4. Оскар Кучера: «Хочу, чтобы жена всегда была рядом!» стр.6 — 7Дней.ру
  5. 5,0 5,1 5,2 «Биография | Оскар Кучера — Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «VJ Муз-ТВ станет «мошенником»». KM.ru. 2002 թ․ մայիսի 30.
  7. «В сентябре Национальный музыкальный канал Муз-ТВ откроет новый телесезон 2002 - 2003 сразу несколькими премьерами». Sostav.ru. 2002 թ․ օգոստոսի 30.
  8. «Ася Калясина любит убийцу Масяни!». Красноярск. 2003 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  9. «Скандал на «Муз-ТВ»». Шоубиз. 2007 թ․ սեպտեմբերի 5.(չաշխատող հղում)
  10. «Оскар Кучера ушел с Муз-ТВ». NewsProm. 2007 թ․ սեպտեմբերի 5.
  11. «Останкино. РУ — Портал о телевидении | Новости ТВ, радио, медиабизнеса». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «'МУЗ-ТВ-2003': 'АВАРИЯ' ВЗЯЛА ДВЕ ПРЕМИИ, А ШНУР СВОЮ ВЫБРОСИЛ». InterMedia. 2003 թ․ հունիսի 6.
  13. «Солгать за 100 тысяч». Московский комсомолец. 2005 թ․ ապրիլի 21.
  14. «Новая игра на НТВ: герои будут врать за 100 тысяч. Ведущим телешоу «Лжец» станет Оскар Кучера». Комсомольская правда. 2005 թ․ մարտի 24.
  15. «С 'МУЗ-ТВ-2005' 'ЗВЕРИ' УШЛИ С ТАРЕЛКАМИ, А СОФИЯ РОТАРУ С ОРДЕНОМ». InterMedia. 2005 թ․ հունիսի 6.
  16. «Судьи телепроекта «Народный артист»: Нам не нужна вторая Пугачёва!». Комсомольская правда. 2006 թ․ մարտի 10.
  17. «Оскар Кучера будет стрелять продуктами». Комсомольская правда. 2011 թ․ օգոստոսի 4.
  18. «Оскар Кучера: «Наша служба аппетитна и вкусна!»». Комсомольская правда. 2011 թ․ օգոստոսի 5.
  19. «Лера Кудрявцева и Оскар Кучера обсудят коллег в новом шоу». Tele.ru. 2017 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. «Рекламное агентство "Крынь" и компания "Сибирский берег" представляют продолжение рекламной кампании чипсов "Фан"». Sostav.ru. 2005 թ․ մայիսի 13.
  21. 21,0 21,1 «Нашествие-2016» | EG.RU
  22. 22,0 22,1 22,2 Оскар Кучера практически не бывает дома | Otkrito.lv
  23. ИП Кучера Юлия Игоревна ⁄⁄⁄ г. Москва
  24. «Оскар Кучера — роль Александра, второго я». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  25. «Оскар Кучера раскрыл тайну среднего сына». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կուչերա» հոդվածին։