Jump to content

Օձն ու Ոզնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Օձն ու ոզնին», (անգլ․՝ The hedgehog and the snake ) նախկինում նաև` «Օձերն ու մացառախոզը», իտալացի գրող Լորենտիուս Աբստեմիուսի առակն է գրված 1490 թվականին։ Հետագայում եվրոպական մի շարք առակների հավաքածուներ այն ճանաչեցին որպես հայտնի առակագիր Եզոպոսի առակներից մեկը։

Օձն ու Ոզնին առակի պատկերումը Սամուել Հովիտի կատարմամբ 1810 թվական

Անշնորհակալ հյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկցի գրադարանավար Լորենտիուս Աբստեմիուսը 1490 թվականին ստեղծեց “Hecatomythium” լատիներեն առակների ժողովածուն, որտեղ տեղ գտավ նաև Ոզնու և օձի մասին առակը։ Ըստ առակի, ցրտաշունչ մի ձմռան ժամանակ ոզնին գալիս է օձի մոտ և խնդրում է իրեն ապաստան տալ։ Որոշ ժամանակ հետո, երբ օձին սկսում են նեղություն տալ ոզնու փշերը, վերջինս խնդրում է ոզնուն հեռանալ իր բնից։ Ոզնին հրաժարվում է լքել բունը ասելով․«Թե նեղվում ես իմ ներկայությունից, ինքնդ էլ հեռացի՛ր»[1]։ Հետագա դարերում ստեղծվեցին առակի այլ տարբերակներ և ներառվեցին եվրոպական մի շարք առակների ժողովածուներում։ «Օձն ու ոզնին» առակը հայտնի դարձավ անգլիացի պոետ Ֆիլիպ Սիդնեյի շնորհիվ, ով իր աշխատության մեջ «Երկու խոսք ի պաշտպանություն պոեզիայի» (անգլ․՝ An Apology for Poetry)[2] հիշատակեց առակը։ Մինչև 17-րդ դարը, առակը մի շարք բարոյախրատական ստեղծագործություններում հանդիսանում էր «երախտամոռության» արտացոլումը։ Այդպիսի աշխատանքներ են՝ Քրիստոֆ Մյուռերի “ XL Emblemata ”[3] այլաբանական նկարազարդումների գիրքը, (սովորաբար տրվում է սիմվոլիկ նկարազարդում և համապատասխան բարոյախրատական տեքստ՝ պատմության կամ պոեմի տեսքով)։ Առակն արտացոլվել է նաև Ժան վան Քեսսելի[4] յուղանկարում՝ պատկերված պղնձի վրա։ Լյուդովիկոս XIV-րդը իր որդու խնդրանքով կառուցեց «Վերսալի լաբիրինթոս»-ը[5]։ Լաբիրինթոսում ստեղծվեց մի ջրային էլեմենտ՝ առակի երկու հերոսների արձանիկներով։ Կառուցման ժամանակ արքան խորհրդակցել է առակագիր Շառլ Պեռոյի հետ, ով իր ստեղծագործության մեջ խոսել է առակի մասին[6]։ Սակայն օձի և ոզնու արձանիկների ստեղծման ընթացքում առաջնորդվել են Իսահակ դը Բենսերադի քառյակներով, որտեղ պոետը չար կերպար է համարում ոզնուն.

«Չմերժեց օձը ոզնու խնդրանքը

Ներս թողեց նրան, որ չսառի դրսում խեղճ ու կրակը

Քիչ թե շատ ապրեցին իրար հետ օձն ու ոզնին

Բայց չհարմարվեց օձը ոզնու փշոտ մարմնին

Ծակեց, ծակեց, ծակծկեց

Օձն էլ մի օր չդիմացավ, խնդրեց ոզնուն իսկույն հեռանալ

Ոզնին էլ թե․ «Ինձ ամեն բան ձեռք է տալիս, նեղվողը դու ես, դու էլ հեռացի՛ր»,- ասաց անշնորհակալ ոզնին ի շնորհալություն բարեսիրտ օձին»[7]։

Անգլիայում առակը հայտնի դառձավ Եզոպոսի առակների ժողովածուի շնորհիվ։ Սամուել Քռոքսալի տարբերակում պատկերվում են օձն ու մացառախոզը և խորհրդանշում են մարդկանց անմտածված ընտրությունը, երբ խոսքը գնում է ընկերոջ կամ կողակցի մասին[8]։ Իսկ Սամուել Ռիչարդսոնի տարբերակում պատկերվում են օձն ու ոզնին։ Առակը ցուցանում է, որ «Անծանոթի հետ երբեք գործ մի՛ բռնեք, և մի վստահեք այն աստիճան, որ հույս դնեք նրանց վրա»[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fable 72
  2. Edited by R.W.Maslen, Manchester University 1973. Note 10 details some of the collections where it is ascribed to Aesop, p.123
  3. Emblem 36
  4. Christies site
  5. W.H.Matthews, Mazes & Labyrinths, London 1922, ch.14, figure 91
  6. Shanaweb(չաշխատող հղում)
  7. Labyrinte de Versailles: Suivant la copie de Paris, 1734, Fable 38 p.76
  8. Fable 40, pp.97-9
  9. Æsop's fables, with instructive morals and reflections, London 1740, Fable 192, p.150