Օխրիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օխրիդ
մակեդոներեն՝ Охрид
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՀարավարևմտյան շրջան
ՀամայնքՕխրիդի համայնք
Մակերես383.93 կմ²
ԲԾՄ695 մ
Պաշտոնական լեզումակեդոներեն
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն55 749 մարդ (2006)
Խտություն142.97 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ046
Փոստային դասիչ6000
Պաշտոնական կայքohrid.gov.mk(մակեդ.)
Օխրիդ (Հյուսիսային Մակեդոնիա)##
Օխրիդ (Հյուսիսային Մակեդոնիա)

Օխրիդ (մակեդոներեն՝ Охрид), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արևմուտքում՝ Օխրիդ լճի արևելյան ափին։ Բնակչությունը կազմում է շուրջ 55 749 մարդ։ Քաղաքում շատ են գեղաշուք տներն ու հուշարձանները։ Քաղաքի բյուջեի համալրման հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Տեղակայված է Տիրանա (Ալբանիա) քաղաքից դեպի դեպի արևելք և Սկոպյե քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անունն ունի սլավոնական ծագում և նշանակում է «սարի վրա»։

Օխրիդ քաղաքը հայտնի է նաև Բալկանյան Երուսաղեմ[1], Մակեդոնյան Երուսաղեմ[2] և Եվրոպական Երուսաղեմ անուններով[3]։ 1979/1980 թվականին Օխրիդն ու Օխրիդի լիճն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օխրիդ ժամանակակից քաղաքը հիմնադրվել է հին հունական Լիխնիդ (հուն․՝ Λυχνιδός) գաղութի տեղում, որ հայտնի էր դեռ մ.թ.ա. II-III դարերից։ Մ.թ.ա. 148 թվականին գաղութը գրավվում է հռոմեացիների կողմից, ովքեր 518 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գրեթե ամբողջությամբ վերակառուցեցին այն. հին հունական կառույցներից մնացին միայն մարմարե սյուները[4]։

Հռոմեական ու բյուզանդական տիրապետության տարիներին քաղաքը եղել է առևտրական մեծ նշանակություն ունեցող քաղաք, որ գտնվում էր Ադրիատիկ ծովից մինչ Կոստանդնուպոլիս ձգվող ճանապարհի եզրին, որ հայտնի էր Էգնատի ճանապարհ անվամբ(լատին․՝ Via Egnatia)[5] և կառուցվել էր հռոմեացիների կողմից։ Հնագիտական պեղումները վկայում են, որ քաղաքը վաղուց ընդունել է քրիստոնեություն։ Լիխնիդի եպիսկոպոսները մասնակցել են առաջին աշխարհաժողովներին։

V դարի վերջին ու VI դարի սկզբում քաղաքն աստիճանաբար բնակեցվում է սլավոնական ժողովուրդների կողմից։ 861 թվականին ընդգրկվում է Բուլղարիայի կազմում և ժուտով ստանում է ներկայիս անվանումը (Օխրիդ անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 879 թվականին)[5]։ Օխրիդում 886 թվականից իր լուսավորական գործունեությունն էր ծավալում Կիրիլի ու Մեֆոդի աշակերտ Կլիմենտ Օխրիդեցին, ով բուլղարական թագավորի հանձնարարությամբ Օխրիդում հիմնադրել է դպրոց, որտեղ զբաղվում էին հունարեն գրքերը սլավոներեն թարգմանելով։ Ընդունված է համարել, որ հենց Օխրիդում է առաջինն ստեղծվել կիրիլիցայի այբուբեն[6]։

990 թվականից մինչ 1015 թվականն Օխրիդը եղել է Բուլղարական թագավորության արքա Սամուիլի մայրաքաղաքը։ Քաղաքի մոտ մինչ օրս պահպանվում են նրա ամրոցի ավերակները[7]։ 990 թվականից մինչ 1018 թվականն Օխրիդն ուներ իր պատրիարքությունը։ Սակայն 1018 թվականին Բյուզանդիայի կողմից Օխրիդի գրավումից հետո այնտեղ մնում է միայն արքեպիսկոպոսը, որ ենթարկվում էր Կոստանդնուպոլսի պատրիարքությանը։ Բյուզանդական տիրապետության տարիներին կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։

Իվան Ասեն II թագավորի (1218—1241) օրորք Օխրիդն ընդգրկվում է վերակազմավորված բուլղարական թագավորության կազմում։ 1334 թվականին քաղաքը գրավվում է Սերբիայի թագավոր Ստեֆան Ուրոշ IV Դուշանի կողմից։

1394 թվականին քաղաքը նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից, որի տիրապետության տակ այն մնում է մինչև 1912 թվականը՝ աստիճանաբար անկում ապրելով[5]։ 19-րդ դարի 40-ական թվականներին ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորովիչը նշում է, որ քաղաքի բնակչության մեծ մասը կազմում են բուլղարացիներ, կան նաև առումիններ ու թուրքեր, ինչպես նաև քիչ թվով հույներ ու ալբանացիներ[8]։ Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ XIX դարի վերջում քաղաքի բնակչությունը կազմում էր 14 860 մարդ, որից 8 000-ը բուլղարացիներ էին, 5 000-ը՝ թուրքեր, 300-ը՝ իսլամադավան ալբանցիներ, 300-ը՝ քրիստոնյա ալբանացիներ, 460-ը առումիններ, 600-ը՝ գնչուներ[9]։

1913 թվականին՝ Բալկանյան առաջին պատերազմի ավարտից հետո՝ Օխրիդն անցել է Սերբիային[5]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Օխրիդի բնակչությունը կազմում է 42 033 մարդ[10]։

Ազգային կազմը՝

  • Մակեդոնացիներ - 33 791 (80,4 %)
  • Ալբանացիներ - 2959 (7,0 %)
  • Թուրքեր - 2256 (5,4 %)
  • Այլ - 3027 (7,2 %)

Քաղաքի բնակիչների մայրենի լեզուն՝

  • Մակեդոներեն - 34 910 (83,1 %)
  • Ալբաներեն - 3957 (9,4 %)
  • Թուրքերեն - 2226 (5,3 %)
  • Այլ - 1017 (2,4 %)

Կրոնական կազմը՝

  • Ուղղափառ քրիստոնյաներ - 33 987 (80,9 %)
  • Մուսուլմաններ - 7599 (18,1 %)
  • Այլ - 447 (1,1 %)

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտիկ թատրոն
  • Սուրբ Սոֆյայի բազիլիկ
  • Զեյնալ Աբիդինի մզկիթ
  • Մուհամեդ մարգարեի անվան մզկիթ
  • Պերիվլետա Օխրիդեցու տաճար
  • Ս. Նաում Օխրիդեցու տաճար
  • Պլաոշնիկ – Կլիմենտ Օխրիդեցու վերականգնված տաճարն ու «համալսարանի» ավերակները
  • Սամուիլովա տվերդինա – ամրոց
  • Ս. Զաում եկեղեցի
  • Կանեո Ս. Յոհաննայի եկեղեցի

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիա Կոստա Աբրաշևիչ (1879-1898), սերբ բանաստեղծ
  • Հունաստան Անաստասիոս Պիխեոն (հունարեն՝ Πηχεων Αναστασιος, 1830—1913), հույն հեղափոխական, «Նոր Ֆելիկա Գետերիայի» հիմնադիրը, որ պայքարել է Մակեդոնիայի ու Հունաստանի միավորման համար։ Թուրքերի կողմից աքսորվել է Սիրիա, որտեղից վերադառնալուց հետո բնակություն է հաստատել Կաստորիայում։ Պիխեոնը երջանկություն ունեցավ տեսնելու Կաստորիայի ազատագրումը հունական զորքերի կողմից, որի առաջին շարքերում քաղաք մտավ նրա որդին՝ Ֆիլոլան։
  • Բուլղարիա Ալեքսանդր Պրոտոգերով, Մակեդոնա-օդրինյան ներքին հեղափոխական կազմակերպության ղեկավար
  • Բուլղարիա Գրիգոր Պիրլիչև (1830-1893), բուլղարացի լուսավորական Մակեդոնիայից, գրող և թարգմանիչ
  • Բուլղարիա Կլիմենտ Բոյաջիև (1879-1898), բուլղարացի ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
  • Հյուսիսային Մակեդոնիա Միշո Յուզմենսկի (ծնվել է 1966 թվականին), մակեդոնացի գրող, հրատարակիչ, լուսանկարիչ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Press online Արխիվացված 2010-01-11 Wayback Machine Gradovi u jesen (սերբերեն)
  2. "The Mirror of the Macedonian Spirit, Zlate Petrovski, Sašo Talevski, Napredok, 2004, ISBN 978-9989-730-38-2, page 72: "... and Macedonia in the Cathedral Church St. Sofia in the Macedonian Jerusalem — Ohrid..."
  3. Dnevnik newspaper - Interview with the ambassador of Israel to Macedonia Արխիվացված 2011-09-28 Wayback Machine (մակեդոներեն)
  4. «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия . Под ред. Е. М. Жукова. 1973—1982.
  6. Димитри Хоматиан. Краткое житие Климента Охридскога, XIV (բուլղ.) (հուն.)
  7. Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
  8. Григорович, В. Очеркъ путешествія по Европейской Турціи, Москва, 1877
  9. Кынчов, Васил. Македония. Этнография и статистика, София 1900, с. 252(բուլղ.)
  10. Macedonian census, language and religion
  11. «Podolsk sister cities». Translate.google.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Kragujevac Twin Cities». ©2009 Information service of Kragujevac City. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օխրիդ» հոդվածին։