Օլբիա-Տեմպիո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլբիա-Տեմպիո

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍարդինիա
ՎարչկենտրոնՕլբիա և Տեմպիո Պաուզանիա
Բնակչություն160 368 մարդ (հունվարի 1, 2016)
Տարածք3406,18 կմ²
Սահմանակցում էՍասսարի և Նուորո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-OT
Հեռախոսային կոդ0784, 0789 և 079
Փոստային ինդեքսներ07020–07029
Ավտոմոբիլային կոդOT
provincia.olbia-tempio.it(իտալ.)

Օլբիա-Տեմպիո (իտալ.՝ provincia di Olbia-Tempio), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Ունի երկու գավառական մայրաքաղաքներ Օլբիան (58723 բնակչությամբ) և Տեմպիո Պաուզանիան (14342 բնակչությամբ)[1][2]։ Ըստ 2015 թվականի տվյալների գավառն ընդգրկում է 3406.18 քառ․կմ տարածք, իսկ բնակչությունը կազմում է 159.950 մարդ։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրում հասնում է 46.96-ի։ Օլբիա-Տեմպիո գավառի նախագահը Պիետրո Վիտտորե Կարցեդդան է։ Գավառում կա 26 կոմունա[2]։

Գավառում ամենամեծ կոմունաներն են Օլբիան (2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 45366 մարդ), Տեմպիո Պաուզանիան (13992 մարդ, 2001 թվական), Արցակենան (12080 մարդ, 2001 թվական), Լա Մադալենան (11369 մարդ 2001 թվական)[2]։ Պրովինցիան ձևավորվել է 2001 թվականին տարածաշրջանային օրենքով, որն ուժի մեջ է մտել 2005-ին[3]։ Այստեղ է գտնվում Գալլուրա պատմական տարածքը, նրան սահմանակցում են Նուորո և Սասսարի գավառները[3]։

2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեն ընդունեց որոշ մարզերի վերացման մի քանի խնդիրներ և մի շարք այլ հարցեր։ Որոշ մարզերի վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից[4]։ Դրա շնորհիվ Օլբիա-Տեմպիո պրովինցիային հանձնարարվել է ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների՝ ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը[5][6]։ Այն կլուծարվի, երբ ինքնավար մարզն ընդունի սարդինյան տեղական իշխանությունների մասին օրենքը[2]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլբիա-Տեմպիոյի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականին
Անուն Կուսակցություն 1-ին նախընտրական ձայները %
Ֆեդելե Սանչիու Ազատություն 38156 53.2
Գեզուինո Ջովանի Դեմոկրատական կուսակցություն 28240 39.3

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olbia-Tempio». Comuni Italiani. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Provincia di Olbia-Tempio». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Olbia-Tempio». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Referendum». Autonomous Region of Sardinia. 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Provinces begin the countdown». L'Unione Sarda. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «Provinces: all out in nine months». La Nuova Sardegna. 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.