Օլաֆ Սկավլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլաֆ Սկավլան
Ծնվել էհունվարի 25, 1838(1838-01-25)[1]
ԾննդավայրՍտրանդա, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Վախճանվել էմայիսի 31, 1891(1891-05-31) (53 տարեկան)
Վախճանի վայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մասնագիտությունդրամատուրգ, գրականության պատմաբան և կենսագիր
Քաղաքացիություն Նորվեգիա
ԱնդամակցությունՆորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԶավակներԷյնար Սկավլան
ԱզգականներAagaat Daae?
 Olaf Skavlan Վիքիպահեստում

Օլաֆ Սկավլան (նորվ.՝ Olaf Skavlan, ծննդյան անունը՝ Օլե Սկավլան, հունվարի 25, 1838(1838-01-25)[1], Ստրանդա, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա - մայիսի 31, 1891(1891-05-31), Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գրականագետ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլաֆ Սկավլանը ծնվել է Նորվեգիայի Ստրանդա կոմունայում, ծխական քահանա և քաղաքական գործիչ Օգե Շավլանի (1806-1876) և Գերհարդին Պոլին Բերգի (1817-1884) ընտանիքում։ Սիգվոլ Սկավլանի, Էյնար Սկավլանի, Օգե Սկավլան կրտսերի և Հարալ Սկավլանի եղբայրը[2]։ 1879 թվականի օգոստոսին Ստավանգերում ամուսնացել է Դագմար Քիլանդի (1855-1931) հետ։ Եղել է Արնսթեյն Արնեբերգի կնոջ հայրը, դերասանուհի Մերետ Սկավլանի պապը[2]։

Ստեղծագործել սկսել է դեռևս ուսանողական տարիքից։ 1871 թվականին պաշտպանել է «Holberg som Komedieforfatter» դոկտորական թեզը Լյուդվիգ Հոլբերգի մասին։ «Nyt norsk Tidsskrift» պարբերականում տպագրել է Հենրիկ Վերգելանի «Skabelsen, Mennesket og Messias» աշխատության ուսումնասիրությունը[3], որի շնորհիվ Վերգելանին ընդունել են որպես լիբերալ քաղաքական գործիչ և ոչ թե ապաքաղաքական գրող[4]։ 1877 թվականին նշանակվել է Ֆրեդերիկ թագավորական համալսարանի (Օսլոյի համալսարան) պրոֆեսոր։ Օլաֆ Սկավլանը համահիմնադրել և խմբագրել է երգիծական Vikingen ամսագիրը։ 1882-1887 թվականներին Էրնստ Սարսի հետ հրատարակել են «Nyt tidsskrift» պարբերականը[3]։

Մահացել է 1891 թվականի մայիսին Քրիստիանիայում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://nbl.snl.no/Olaf_Skavlan
  2. 2,0 2,1 2,2 Aarnes, Sigurd Aa. «Oluf Skavlan». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Henriksen, Petter, ed. (2007). «Olaf Skavlan». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Aarnes, Sigurd Aa (1990). «Wergeland-kultusen som nasjonsbyggende faktor». Nytt Norsk Tidsskrift (Norwegian) (2): 148–149.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլաֆ Սկավլան» հոդվածին։