Օիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական քաղաք
Օիտա
ճապ.՝ 大分市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էմարտի 10, 1963 թ.
Մակերես501,28 կմ²
Բնակչություն477 593 մարդ (2014)
Խտություն952,75 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ097
Փոստային դասիչ870-8504
թվային44201-1
Պաշտոնական կայքcity.oita.oita.jp
Օիտա (Ճապոնիա)##
Օիտա (Ճապոնիա)

Օիտա (ճապ.՝ 大分市 Օիտա-սի), կենտրոնական քաղաք Ճապոնիայում, Օիտայի պրեֆեկտուրայի վարչական կենտրոն։ Գտնվում է Կյուսյու կղզում, Ներքին Ճապոնական ծովի հարավարևմուտյան մասում։

Քաղաքի մակերեսը կազմում է 501,28 կմ²[1], բնակչությունը՝ 477 593 (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալներով)[2], խտությունը՝ 952,75 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քազաքի հին անունը Ֆունաի է (ճապ.՝ 府内)։ Սինգոկու ժամանակաշրջանում (15-16-րդ դարեր) Ֆունային դարձել է հիմնական նավակայանը, որի միջոցով Պորտուգալիան և Մին դինաստիան (Չինաստան) առևտուր էին անում։ Մարզը վերահսկող Օտոմո Սորին Դայմյոնը ընդունեց քրիստոնեությունը և դարձավ առաջինը, ով սկսեց կղզիների վրա տարածել արևմտյան ավանդույթներն ու մշակույթը։ Հենց Ֆունաիում էր կառուցվել Ճապոնիայի առաջին հիվանդանոցը եվրոպական ոճով և ստեղծվել առաջին ճապոնական երգչախումբը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովային դղյակ» կամ «Ումի տամագո»

Քաղաքը շրջապատված է լեռնային սարահարթերով, ծովամերձ գյուղերով և Օնսեն հիդրոթերմալ հանքավայրերով։ Տակասակի (ճապ.՝ 高崎山) լեռները հայտնի են նրանով, որ այստեղ բնակվում են ճապոնական վայրի մակակներ։ Օիտան հավանական է հանդիսանում է միակ տեղը, որտեղ զարգացած է ասեղնատամ ընտանիքի ձկների որսորդությունը։

Քաղաքի ամենագլխավոր տեսարժան վայրերից է «Ծովային դղյակ» օվկիանավազանը, որը նաև անվանում են «Ումի տամագո» (ծովային ձվեր)։ Մեծ իրադարձությունների մեծամասնությունը անց է կացվում Օիտի մարզադաշտում։ Քաղաքի կենտրոնում հիմնականում տեղակայված են տարբեր տեսակի առևտրային խանութներ։

Քաղաքում է կառուցված աշխարհի ամենախոշոր գմբեթային ծածկով մարզադաշտը (նրա թռիչքը կազմում է 274 մետր, ծածկում է 43․000 հանդիսականների նստատեղեր)։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO-title.htm
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]