Օդդ Ներդրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդդ Ներդրում
Ի ծնեբուկմոլ՝ Odd Olaf Nerdrum
Ծնվել էապրիլի 8, 1944(1944-04-08)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՀելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Քաղաքացիություն Նորվեգիա[4]
ԿրթությունOslo Waldorf School? և Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներMarkus Andersson?
ՀայրDavid Sandved?
ԱմուսինTurid Spildo?[5]
Համատեղ ապրողCecilie Broch Knudsen?[6]
ԶավակներNora Ceciliedatter Nerdrum? և Öde Nerdrum?[7]
ԱզգականներJohan Nerdrum?
Կայքnerdrum.com(անգլ.)
 Odd Nerdrum Վիքիպահեստում

Օդդ Ներդրում (անգլ.՝ Odd Nerdrum, ապրիլի 8, 1944(1944-04-08)[1][2][3][…], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), նորվեգացի նկարիչ-ֆիգուրատիվիստ, որի աշխատանքների վրա մեծ ազդեցություն են ունեցել Ռեմբրանդ վան Ռեյնն ու Կարավաջոն, սակայն նրա ստեղծագործությունների թեմաներն անեկդոտային են։ Օդդ Ներդրումը տարեկան ստեղծում է 6-8 նկար, ինչպես դիմանկարներ ու նատյուրմորտներ, այնպես էլ մեծ կտավներ[8]։ Օդդ Ներդրումի խոսքերով՝ իր արվեստը պիտի դիտել որպես կիտչ․ նա հեղինակել է մի մանիֆեստ, որում բացատրվում է կիտչի ու արվեստի տարբերությունը[9]։

«Բջիջը» (2000) սարսափ ֆիլմի տեսարաններից մեկը ներշնչված է Օդդ Ներդրումի՝ 1990 թվականին ստեղծված մի նկարով։ Ֆիլմի ռեժիսորն այդ նկարը տեսել է նրա սեփականատիրոջ՝ Դեյվիդ Բոուիի մոտ[10]։

2011 թվականին Օդդ Ներդրումը մեղադրվել է հարկերից խուսափելու մեջ և դատապարտվել երկու տարվա բանտարկության[11]։ Նրա պաշտպանը հայտարարել է, թե մեծ գումարը, որ դեպոզիտով գտնվում է Ավստրիայում, կազմում է այն ֆոնդը, որով պիտի վերականգնվեն այն 36 նկարները, որոնք ստեղծվել են 1980-ական թվականներին փորձնական ներկով, ինչը ծորել է ջերմության ազդեցությունից[12][13]։ Որոշումը ենթարկվել է քննադատության[12]։ Պրոֆեսոր Էյվին Ստորմ Բերկեն (նորվ.՝ Øivind Storm Bjerke) դատարանի որոշումը համարել է խիստ[14], Օդդ Ներդրումի շատ կողմնակիցներ նշել են դատարանի աշխատանքի թերությունները, որոնցից էր ապացույցների բացակայությունը։ Օդդ Ներդրումը հայտարարել է, որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով[15]։

Նորվեգիայի օրենքների համաձայն՝ Ներդրումը բանտում գտնվելու ընթացքում չպիտի զբաղվի նկարչությամբ[16], քանի որ Նորվեգիայի բանտերում գտնվող բանտարկյալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ[14]։

2012 թվականի հունվարին որոշվել է վերաբացել դատական գործը[17]։ Դատավարությունն սկսվել է նույն թվականի հունիսի 11-ին[18]։ Երեք օր անց Օդդ Ներդրումը հարկերից խուսափելու համար դատապարտվել է երկու տարի 10 ամիս ազատազրկման, սակայն 2013 թվականին այդ որոշումը չեղյալ է համարվել Նորվեդիայի բարձրագույն դատարանի կողմից[19][20]։ 2014 թվականին դատարանը կրկին մեղադրական եզրակացություն է կայացրել և Ներդրումին դատապարտել քսան ամսվա ազատազրկման[21]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kunstnerforbundet 1967-70-73 Oslo-76-84
  • Galleri 27 Oslo, 1972
  • The Bedford Way Gallery, 1982
  • Martina Hamilton Gallery, 1984
  • Delaware Art Museum, Wilmington, 1985
  • The Museum of Contemporary Art, Chicago IL, 1988
  • Lemberg Gallery Birmingham, MI, 1991
  • Gothenburg Art Museum, Sweden, 1991
  • Bergen Art Museum, Norway, 1992
  • Edward Thorp Gallery, New-York, 1992
  • New Orleans Museum of Art, 1994
  • Forum Gallery, New-York, 1996
  • Frye Art Museum, Seattle, 1997
  • Astrup Fearnley Museum of Modern Art, Oslo, Norway, 1998
  • Kunsthal Rotterdam, The Netherlands 1999
  • Amos Anderson Art Museum, Helsinki, Finland, 1999
  • Young Classic, 2000
  • Harry Bergman Gallery, Stockholm, Sweden, 2000
  • Åland Art Museum, Mariehamn, Finland, 2000
  • Forum Gallery, New York and Los Angeles, 2002, 2004
  • Forum Gallery, Los Angeles, 2006
  • Forum Gallery, New York, January, 2007
  • Forum Gallery, New York, May, 2007

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nerdrum, Odd. Havfuglen. — Oslo: Gyldendal, 1978. — 54 p. — ISBN 82-05-11428-5 — детская книжка с картинками, получившая премию Министерства культуры Норвегии «За детскую и юношескую литературу».
  • Odd Nerdrum and Richard Vine. Odd Nerdrum: paintings, sketches and drawings. Oslo, Norway: Gyldendal Fakta, 2001. ISBN 82-489-0121-1.
  • Odd Nerdrum and Jan-Erik Ebbestad Hansen. Odd Nerdrum: paintings. Oslo, Norway: Aschehoug, 1995. ISBN 82-03-26063-2.
  • Odd Nerdrum, Jan Åke Pettersson and Astrup Fearnley Museet for Moderne Kunst. Odd Nerdrum: storyteller and self-revealer. Oslo, Norway: Astrup Fearnley museet for moderne kunst: Aschehoug, 1999. ISBN 82-03-22272-2.
  • Odd Nerdrum, Richard Vine, E John Bullard and New Orleans Museum of Art. Odd Nerdrum, the drawings. New Orleans, Louisiana: New Orleans Museum of Art, 1994. ISBN 0-89494-047-3.
  • Odd Nerdrum, Bjørn Li. Odd Nerdrum: themes: paintings, drawings, prints and sculptures. Oslo, Norway: Press Publishing, 2007. ISBN 82-7547-226-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Odd Nerdrum (նիդերլ.)
  3. 3,0 3,1 KulturNav — 2015.
  4. LIBRIS — 2018.
  5. https://nbl.snl.no/Odd_Nerdrum
  6. Odd Nerdrum(նորվ.) // Norsk biografisk leksikonKunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  7. Bjerkholdt B. O., Rønning H., Skumsvoll N. F. Familien åpner Nerdrum-museum(նորվ.)NRK.no, 2023.
  8. Hamilton, Martina. «About Odd Nerdrum». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  9. Pettinger, E.J. (Dec.29/2004). «The Kitsch Campaign». Boise Weekly. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Nerdrum kopiert i Lopez-thriller» («Nerdrum copied in Lopez thriller»), Jon Selås, Verdens Gang, Sep 8 2000
  11. Nina Berglund, "Artist Odd Nerdrum sentenced to jail," Views and News from Norway, August 17, 2011
  12. 12,0 12,1 Nina Berglund, "Controversy Follows Conviction of Artist Odd Nerdrum for Alleged Tax Fraud Արխիվացված 2008-11-22 Wayback Machine," ArtDaily.com, August 22, 2011
  13. Kyle Chayka [1] Artinfo, Aug 23 2011
  14. 14,0 14,1 Nina Berglund, "Artist can’t paint in prison," Views and News from Norway, August 19, 2011
  15. Allison Malafronte [2] Արխիվացված 2012-07-22 Wayback Machine American Artist Magazine, Jan-Feb 2012
  16. «Homepage - freeoddnerdrum.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. Trulson, Ola (2012 թ․ հունվարի 26). «Nerdrum-sak til lagmannsretten/Nerdum Goes To The Court of Appeal». NRK. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
  18. "Nerdrum stämmer norska skatteverket (Nerdrum sues the Norwegian Revenue Service)", Dagens Nyheter Kultur / TT Spektra, 1 March 2012.
  19. http://www.vg.no/rampelys/nerdrum-milliontap-paa-fransk-slott/a/10123730/
  20. Anker til høyesterett (Appeals to the Supreme Court), (Dagbladet, Article in Norwegian), 29 June 2012.
  21. http://www.aftenposten.no/kultur/Odd-Nerdrum-domt-til-fengsel-for-skattesvik-86568b.html