Քրիստինա Շտյուրմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Շտյուրմեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChristina Stürmer
Ծնվել էհունիսի 9, 1982(1982-06-09)[1] (41 տարեկան)
Altenberg bei Linz, Urfahr-Umgebung District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2003 մինչ–այժմ
ԼեյբլPolydor Records
Պարգևներ
Կայքwww.christinaonline.at
 Christina Stürmer Վիքիպահեստում

Քրիստինա Շտյուրմեր (գերմ.՝ Christina Stürmer, հունիսի 9, 1982(1982-06-09)[1], Altenberg bei Linz, Urfahr-Umgebung District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի փոփ ռոք երգչուհի[2][3]։ Որոշ ժամանակ աշխատել է Լինցի գրախանութներից մեկում և երգել է մի շարք խմբերում։ Նրա առաջին երգը՝ «Ես ապրում եմ» (Ich lebe) վերնագրով թողարկվել է 2003 թվականին և բավականին մեծ հաջողություն է ունեցել Ավստրիայում։

2004 թվականին «Vorbei» (Վրայով) երգը հայտնվեց Գերմանիայի թոփ 100-ում և 2005 թվականի ապրիլին «Ես ապրում եմ (Ich lebe)» երգի նոր տարբերակը ստեղծվեց հատուկ գերմանական և շվեյցարական շուկաների համար։ Այս երգը շատ բարձր տեղ զբաղեցրեց Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում՝ դարձնելով Քրիստինա Շտյուրմերին ճանաչված գերմանախոս երկրներում։ Նրա ամենահաջողված տարին եղել է 2006 թվականը, որի ընթացքում նա վաճառել է ավելի քան 1,5 միլիոն սկավառակ Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։

Վաղ կյանքն ու երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբն Ավստրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Շտյուրմերը և իր երաժշտական մենեջերները, 2005 թվական
Քրիստինա Շտյուրմերը և իր երաժշտական մենեջերները, 2005 թվական

13 տարեկանից սկսած Քրիստինան նվագել է Սաքսոֆոն՝ մանկական բիգ-բենդ խմբում, բացի դրանից նվագել է նաև ֆլեյտա։ 1998 թվականից երգել է «Սքոթթի» խմբում՝ մեծ մասամբ կատարելով անգլերեն երգեր։ Այնուհետև ելույթ է ունեցել Ա կապելլա երգչախմբի «Sulumelina» խմբում։

«Ես ապրում եմ (Ich lebe)» երգին հետևեցին երկու ավելի հաջողված երգեր՝ «Մի գնա, երբ գալիս ես» (Geh nicht wenn du kommst) և հակապատերազմական «Mama» երգերը։ Վերջինս ստեղծվել է Իրաքյան պատերազմի ժամանակ և ներկայացնում է մի փոքրիկ իրաքցի աղջնակի պատկերացումները պատերազմի վերաբերյալ։ Այն ինը շաբաթ եղել է համար մեկ երգը Ավստրիական վարկանիշային աղյուսակներում։

Շտյուրմերի առաջին ալբոմը՝ «Freier Fall (Ազատ Անկում)», թողարկվել է Ավստրիայում 2003 թվականի մայիսի 3-ին և արագորեն բարձրացել աղյուսակների առաջին հորիզոնական։ 2003 թվականի աշնանը նա կատարել է Ավստրիական մեծ շրջագայություն՝ ներկայացնելով իր առաջին ալբոմը։

2004 թվականի մայիսին լույս տեսավ նրա երկրորդ ալբոմը՝ «Soll das wirklich alles sein»(Is that really everything?), որը նորից թողարկվեց միայն Ավստրիայում և նույնիսկ ավելի մեծ հաջողություն ունեցավ քան նրա առաջին ալբոմը։ Շտյուրմերը աշնանը Ավստրիայում մեծ շրջագայություն կատարեց, որի գլխավոր համերգը տեղի ունեցավ նոյեմբերին՝ Վիեննայի քաղաքային համերգասրահում, և որի ժամանակ շատ կարճ ժամանակահատվածում վաճառվեց 11000 տոմս։ Համերգը տեսաձայնագրվել է, որին ավելացվել են համառոտ կենսագրությունն ու մի շարք հարցազրույցներ, որը հետագայում թողարկվել է DVD ֆորմատով։ Վիեննայի համերգից անմիջապես հետո խմբային շրջագայությունների ժամանակ Քրիստինան առաջին անգամ հանդես է եկել անհատական ստեղծագործություններով, որը նա գրել էր իր խմբի հետ միասին։

Կարիերան Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտյուրմերը և իր մենեջերներ՝ Անդրեաս Շթրայթը և Բերնարդ Ռենգելշաուզենը, պատրաստվում էին դուրս գալ Գերմանական շոու բիզնես։ «Vorbei» երգը թողարկվեց Գերմանիայում 2004 թվականին, բայց այդքան էլ մեծ հաջողություն չունեցավ։ 2005 թվականի ապրիլի 25-ին թողարկվեց «Ich lebe» երգի մշակված տարբերակը, որը Գերմանական հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Վերջին ալբոմը՝ «Schwarz Weiss» վերնագրով, թողարկվել է 2005 թվականի հունիսին Գերմանիայում և Շվեյցարիայում, որը Գերմանական հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ տեղը և ավելի քան մեկ տարի մնաց լավագույն 20 հիթերի շարքում։

Հետագա հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա «Wir Leben den Moment» երգը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին, որը վերցված էր նրա վերջին ալբոմից։ Նրա հաջորդ «Millionen Lichter»(Միլիոնավոր Լույսեր) երգը թողարկվել է 2013 թվականի մարտի 29-ին, որին հետևել է ապրիլի 19-ին թողարկված «Ich hör auf mein Herz»(Ես լսում եմ իմ սրտին) ալբոմը[4]։

Խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Շտյուրմերի խմբի մասնակիցներ

Խմբի նախկին մասնակիցներ

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Շտյուրմերի և իր խմբի ելույթը Քրիստիան Կոլոնովեցի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ «Atemberaubend 08» բարեգործական համերգի ժամանակ:(նոյեմբերի 22,2008)

Քրիստինա Շտյուրմերը մասնակցություն է ունենում տարբեր սոցիալական նախագծերում։ Նա աջակցում է «McDonald’s» ցանցի կողմից իրականացվող ծրագրին, որն օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին։ Ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է «www.deine-stimme-gegen-armut.de» («Քո ձայնն ընդդեմ աղքատության») ակցիային։ Քրիստինա Շտյուրմերը և իր խումբը մասնակցել են «Atemberaubend 08» բարեգործական համերգին, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել թոքային հիպերտենզիայով տառապող հիվանդներին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի ձայնով ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Տեղը հիթ շքերթում Վաճառք
Ավստրիա
2005 Wirklich Alles! (Իսկապես ամեն ինչ!)
  • Թողարկվել է։ 2005 հունիս
  • Ստուդիա։ Polydor
3 Ավստրիա։ Պլատինե[6]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ավստրիա Գերմանիա Շվեյցարիա Եվրոպական Միություն Ալբոմ Վաճառք
2003 «Ich lebe» (Ես ապրում եմ) 1 - - - Freier Fall (Ազատ անկում)
2003 «Geh Nicht Wenn du Kommst» (Մի գնա, երբ գալիս ես) 5 - - - Freier Fall (Ազատ անկում)
2003 «Alles und mehr» (Ամեն ինչ և ավելին) 2 - - - Starmania Songs
2003 «Mama (Ana Ahabak)» 1 - - - Freier Fall(Ազատ անկում) Ավստրիա։ Պլատինե[6]
2004 «Vorbei» (Անցյալում) 1 83 - - soll das wirklich alles sein? & Schwarz Weiss Ավստրիա։ Ոսկե[6]
2004 «Bus durch London» (Լոնդոնով գնացող ավտոբուսը) 5 - - - soll das wirklich alles sein?
2004 «Weißt du wohin wir gehen» (Գիտես ու՞ր ենք գնում) 8 - - 183 soll das wirklich alles sein?
2005 «Liebt sie dich so wie ich?» (Սիրու՞մ է նա քեզ այնպես, ինչպես ես) 7 - - 188 soll das wirklich alles sein?
2005 «Ich lebe» (Ես ապրում եմ) 26 4 21 18 Schwarz Weiss Գերմանիա։ Ոսկե[7]
2005 «Engel fliegen einsam» (Հրեշտակները ճախրում են միայնակ) 10 16 - 44 Schwarz-Weiß
2005 «Mama (Ana Ahabak)» - 11 33 25 Schwarz Weiss
2006 «Immer an euch geglaubt» (Միշտ հավատացել եմ ձեզ) - 46 - - Schwarz-Weiß
2006 «Nie genug» (Երբեք բավարար չէ) 1 15 35 46 Lebe Lauter
2006 «Um bei dir zu sein/An Sommertagen» (Որպեսզի քեզ հետ լինեմ/Կիրակի օրերին) 1 - - - Lebe Lauter Ավստրիա։ Ոսկե[6]
2006 «Ohne Dich» (Առանց քեզ) 8 33 47 - Lebe Lauter
2007 «Scherbenmeer» (Բեկորների ծով) 6 16 59 77 Lebe Lauter
2007 «Augenblick am Tag» (Օրվա ակնթարթ) 29 - - - Lebe Lauter
2007 «Um bei dir zu sein» (Որպեսզի լինեմ քեզ հետ) - 39 - - Lebe Lauter
2007 «Mitten Unterm Jahr» 4 - - - Lebe Lauter
2008 «Träume leben ewig» (Երազներն ապրում են հավերժ) 10 40 - - laut-Los
2008 «Fieber» (Տենդ) 6 11 92 - laut-Los
2009 «Ist mir egal» (Ինձ համար միևնույն է) 8 28 - - In dieser Stadt
2009 «Mehr als perfekt» (Ավելի քան կատարյալ) 23 99 - - In dieser Stadt

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Քրիստինա Շտյուրմերը մայրացավ իր զուգընկեր Օլիվեր Վարգայից, ով երկար ժամանակ նրա խմբի անդամ էր։ Նրանք իրենց դստերն անվանեցին «Մարինա»[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Musikantenstadl: alpine Populärkultur im fremden Blick By Susanne Binder
  3. [1] By Anthony Haywood, Kerry Walker
  4. ""Millionen Lichter" - Das Video ist da". Archived from original on March 21, 2013. Retrieved September 15, 2013.
  5. «Leider...». Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին. Վերցված է 2017-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 IFPI Austria — Verband der Österreichischen Musikwirtschaft
  7. 7,0 7,1 Bundesverband Musikindustrie: Gold-/Platin-Datenbank
  8. 8,0 8,1 The Official Swiss Charts and Music Community
  9. ""Christina Stürmer ist Mutter einer Tochter"". Retrieved August 30, 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Շտյուրմեր» հոդվածին։