Քրիստինա Գրիմի
Քրիստինա Գրիմի | |
---|---|
Գրիմին 2014 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Christina Grimmie |
Ի ծնե անուն | Քրիստինա Վիկտորիա Գրիմի |
Ծնվել է | մարտի 12, 1994 Մարլթոն, Նյու Ջերսի |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 10, 2016[1] (22 տարեկան) Օռլանդո, Ֆլորիդա |
Գերեզման | Berlin Cemetery |
Ժանրեր | R&B, սոուլ, փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգերի հեղինակ, դաշնակահարուհի |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 2009-2016 |
Լեյբլ | Creative Artists Agency, Island Records |
Կրթություն | Cherokee High School? |
Կապված | Ադամ Լևին, Սելենա Գոմես, Դավ Քամերոն, Before You Exit |
Կայք | christinagrimmieofficial.com |
Ստորագրություն | |
Christina Grimmie Վիքիպահեստում |
Քրիստինա Վիկտորիա Գրիմի (անգլ.՝ Christina Victoria Grimmie, մարտի 12, 1994, Մարլթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - հունիսի 10, 2016[1], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դաշնակահարուհի, ով ճանաչում է ձեռք բերել ՅուԹյուբ վիդեոհոսթինգում հայտնի երգերի իր քավեր տարբերակները տեղադրելով։
2011 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը, որը կրում է «Find Me» անվանումը[3]։ 2013 թվականի օգոստոսին վաճառքի դուրս եկավ Գրիմիի «With Love» կոչվող առաջին ստուդիական ալբոմը, որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 101-րդ հորիզոնականը[4]։ 2014 թվականին մասնակցեց ամերիկյան «The Voice» նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ ընդգրկվեց Ադամ Լևինի թիմում և եզրափակչում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[5]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 10-ին Գրիմիի վրա ատրճանակով երեք անգամ կրակել են, երբ նա Օռլանդո քաղաքի Plaza Live համերգասրահում ունեցած համերգից հետո երկրպագուներին ինքնագրեր էր բաժանում։ Անհայտ մարդասպանը այնուհետև ինքն իր վրա կրակելով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ Գրիմիի եղբայրը փորձել է բռնել նրան։ Գրիմիին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն հաջորդ օրը՝ հունիսի 11-ին հայտարարվեց նրա մահվան մասին[6][7]։ Այնուհետև ոստիկանությունը պարզեց նաև մարդասպանի ինքնությունը, ով 27-ամյա Քևին Ջեյմս Լոյբլն էր[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.clickorlando.com/news/investigation-into-christina-grimmies-shooting-death-closed
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «exclusive interview: christina grimmie». Seventeen.com.
- ↑ «11 YouTube Stars Who Found Success On The Charts». MTV. 2015 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015-12-09-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «What Life After The Voice Is Like, According To Season 6 Contestant Christina Grimmie». Bustle. 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «The Voice's Christina Grimmie Dead at 22 After Being Shot at Concert». E!. 2016 թ․ հունիսի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Американская певица Гримми скончалась от ранений после покушения.
- ↑ «Kevin Loibl, 27, identified as shooter of Christina Grimmie». BNO News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Գրիմի» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Հունիսի 10 մահեր
- 2016 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Նյու Ջերսիում ծնվածներ
- ԱՄՆ-ում մահացածներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգիչներ
- «The Voice» հեռուստաշոուի մասնակիցներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Հունիսի 11 մահեր
- Հրաձգային զենքից մահացածներ
- Սպանված ամերիկացի երաժիշտներ
- Սպանված դերասանուհիներ
- Սպանվածներ
- Ամերիկացի ինտերնետային աստղեր