Քրիս Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Անդերսոն
անգլ.՝ Chris Anderson
Դիմանկար
Ծնվել է1957[1][2]
ԾննդավայրՊակիստան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան, Monkton Combe School? և Վուդսթոք դպրոց
Մասնագիտությունլրագրող, գործարար և խմբագիր
ԱմուսինԺակլին Նովոգրաց
Պարգևներ և
մրցանակներ
Կայքted.com/speakers/chris_anderson_ted
 Chris Anderson (entrepreneur) Վիքիպահեստում

Քրիս Անդերսոն (անգլ.՝ Chris Anderson, 1957[1][2], Պակիստան), TED համաժողովների ներկայիս հոգաբարձու բրիտանացի նախկին համակարգչային լրագրող և ամսագրի հրատարակիչ[3], Future plc բրիտանական մեդիաընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Անդերսոնը ծնվել է 1957 թվականին Պակիստանի հեռավոր գյուղերից մեկում[4]։ Ծնողները եղել են բժիշկ միսիոներներ, և Քրիսի վաղ մանկությունն անցել է Պակիստանում, Հնդկաստանում, Աֆղանստանում։ Սովորել է Հնդկաստանի Հիմալայան լեռներում գտնվող Վուդսթոք դպրոցում նախքան Բաթի Monkton Combe դպրոց տեղափոխվելը[5]։

Օքսֆորդի համալսարանում ուսանել է ֆիզիկա, այնուհետև փոխել է մասնագիտությունը և ուսանել փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն։ 1978 թվականին ավարտել է համալսարանը։

Որպես լրագրող՝ կարիերան սկսել է աշխատելով տեղական թերթերում, ապա Սեյշելյան կղզիներում հիմնել համաշխարհային լրատվական ծառայություն։ 1984 թվականին վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ տարվել է համակարգչային հեղափոխությամբ և դարձել Մեծ Բրիտանիայի Personal Computer Games և Zzap!64 վաղ համակարգչային ամսագրերի խմբագիրը։ Մեկ տարի անց հիմնադրել է Future հրատարակչությունը։ Նոր ընկերությունը ի սկզբանե ուշադրոթյունը կենտրոնացրել է մասնագիտացված համակարգչային հրապարակումների վրա, այնուհետև վերածվել է այլ ոլորտների, ինչպիսիք են՝ հեծանվավազք, երաժշտություն, վիդեո խաղեր, տեխնոլոգիա և դիզայն։ 1994 թվականին Անդերսոնը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ կառուցել է Imagine Media, որը հանդիսանում է Business 2.0 ամսագրի հրատարակիչը և IGN վիդեոխաղերի կայքի ստեղծողը, 1996 թվականին հիմնադրել է Sapling հիմնադրամը։

TED[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Sapling հիմնադրամը ձեռք է բերել TED համաժողովների, ապա Մոնտերեյում, Կալիֆոռնիայում, ԱՄՆ-ում տեխնոլոգիայի, ժամանցի և դիզայն բնագավառներում անցկացվելիք ամենամյա հանդիպումների կազմակերեպումը։ Թողնելով Future հրատարակչությունը՝ Անդերսոնը լրիվ դրույքով սկսել է աշխատել TED-ում։ Նա ընդլայնել է համաժողովների ժամանակ լուսաբանվող թեմաների ծածկույթը՝ ներառելով գիտության, բիզնեսի և առանցքային գլոբալ խնդիրներին առնչվող թեմաներ, միաժամանակ ավելացնելրել է երիտասարդական ծրագրերը՝ համաժողովներում ներառելով ավելի քան 300 շրջանավարտների, ինչպես նաև սահմանել է 1 միլիոն դոլար արժողությամբ TED մրցանակ այն մասնակից համար, «ով ուզում է փոխել աշխարհը»։

2006 թվականին TED-ը փորձարկել է ելույթները համացանցում։ Հաջողություններով ոգեշնչված՝ Անդերսոնը կազմակերպությունը վերակազմավորել է որպես գլոբալ մեդիա նախաձեռնություն՝ նվիրված «գաղափարներին, որոնք արժանի են տարածման»՝ տեղեկատվությունը տարածելով առցանց տեսանյութերով։ 2015 թվականին կազմակերպությունը տեղադրել է իր 2,000-րդ առցանց ելույթը։ Ելույթները կարելի է դիտել անվճար. հազարավոր կամավորների ջանքերով դրանք թարգմանվում են ավելի քան 100 լեզվով։

Շարունակելով «արմատական շիտակություն» ռազմավարությունը՝ 2009 թվականին Անդերսոնը ներկայացրել է TEDx նախաձեռնությունը, որը թույլ է տալիս ազատ լիցենզիաներ տրամադրել տեղական այն կազմակերպիչներին, ովքեր ցանկանում են կազմակերպել իրենց սեփական TED միջոցառումները։ Ավելի քան 10.000 նման միջոցառումներ են անցկացվել՝ ստեղծելով TEDx 60.000 բանակցությունների արխիվ։ Երեք տարի անց մեկնարկել է TED-Ed ծրագիրը, որն առաջարկում է ազատ կրթական տեսահոլովակներ և գործիքները աշակերտների և ուսուցիչների համար։

2016 թվականի մայիսին Անդերսոնը հրապարակել է "TED Talks: The Official TED Guide to Public Speaking" («TED ելույթներ. հանրային ելույթների պաշտոնական TED ուղեցույց») նյու յորքյան բեսթսելերը, որն առաջարկում է հրապարակային խոսքի խորհուրդներ և խորհրդատվություն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնն ունի երեք դուստր` Զո, Եղիսաբեթ և Աննա։ Ավագ դուստրը՝ Զոն, մահացել է 2010 թվականին 24 տարեկան հասակում՝ թունավորվելով ածխածնի օքսիդից[6]։ 2008 թվականին Անդերսոնն ամուսնացել է Ժաքլին Նովոգրացի հետ, ով Acumen գլոբալ վենչուրային հիմնադրամի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. «Chris Anderson is the curator of TED». DumboFeather.com. 2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Profile: Chris Anderson - TED Curator». Speaker Page. TED.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  5. «Tributes to "extraordinary" daughter of Future founder after Bath tragedy». Bath Chronicle. Local World Ltd. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  6. Tribute to daughter 'poisoned by carbon monoxide', bbc.co.uk, 31 January 2011; accessed 9 August 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Անդերսոն» հոդվածին։