Քոլմեն շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլմեն շրջան
Coleman County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՔոլմեն
Բնակչություն (2010)8.895
Խտություն3
Տարածք3.297
Հիմնադրված է1858 թ. թ.
Սահմանակցում էՔալահան շրջան, Ռանելս շրջան, Բրաուն շրջան, Մակ-Քալոխ շրջան, Թեյլոր շրջան և Քոնչո շրջան
Ժամային գոտիCDT?
co.coleman.tx.us(անգլ.)

Քոլմեն շրջան (անգլ.՝ Coleman County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 8577 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 8895 մարդ։ Շրջկենտրոնն է Քոլմեն (անգլ.՝ Coleman) բնակավայրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1858 թվականին Բրաուն և Թրևիս շրջանների հատվածներից[3]։ Իր անվանումը ստացել է Սան Հասինտոյի ճակատամարտի մասնակից և Տեխասի անկախության մասին հռչակագրի կատարող Ռոբերտ Քոլմենի (անգլ.՝ Robert M. Coleman) պատվին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Քոլմեն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3319 կմ², որից 3264 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 55 կմ²-ն կամ 1,66 %-ը՝ ջրային տարածքները[4]։

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 9235 մարդ։ Առկա էր 3889 տնային տնտեսություն և 2609 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։ Հաշվվում էր 5248 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 88,53 %, աֆրոամերիկացիներ – 2,19 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,62 %, ասիացիներ – 0,22 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0.01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 6,53 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,91 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 13,96 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 23,60 % - մինչև 18 տարեկան, 6,60 % - 18-24 տարեկան, 22,70 % - 25-44 տարեկան, 24,00 % - 45-64 տարեկան և 23,00 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 43 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,20 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 88,10 տղամարդ։

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 8895 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
15 503 12 458 10 288 10 439 9 710 9 235 8 895

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. {{Cite web |date=2008 |title=Texas: Individual County Chronologies |url=http://publications.newberry.org/ahcbp/documents/TX_Individual_County_Chronologies.htm |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20150513024355/http://publications.newberry.org/ahcbp/documents/TX_Individual_County_Chronologies.htm |archive-date=2015 թ․ մայիսի 13 |accessdate=2015 թ․ մայիսի 21 |work=Texas Atlas of Historical County Boundaries |publisher=[[The Newberry Library}}
  4. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.