Քլեմոնսի հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրը եվրոպացի[1]։
Իր կարիերայի վաղ տարիներում մարմնավորել է Կիռա Սթառին Disney Channel-ի «Օսթին և Էլի» սիթքոմում։ Նա նաև խաղացել է Disney Channel-ի «Ամպ 9» ֆիլմում։ Քլեմոնսը կատարել է հրավիրված դեր «CSI։ Հանցանքի վայր» հեռուստասերիալում։ 2014 թվականին նա նկարահանվել է Թրեյ Սոնգզի«SmartPhones» տեսահոլովակում, որտեղ նա երգչի սիրային հետաքրքրությունն է, ով հեռախոսի միջոցով բռացնում է նրան դավաճանեոլու պահին։
2014 թվականից Քլեմոնսը մարմնավորում է Բիանկային կատակերգական «Թափանցիկ» հեռուստասերիալում[2]։ Մարմնավորել է Սոֆիային MTV հեռուստաալիքի «Աչքի կոնֆետ» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը ունեցավ ընդամենը մեկ եթերաշրջան[3]։ Նա կատարել է հրավիրված դեր «Նորեկը» հեռուստասերիալում , որտեղ մարմնավորում էր Ուիթսոնի սիրային հետաքրքրություն՝ Քեյ Սիին։
Քլեմոնսը կարահանվել է Լեդի Գագայի«Til It Happens to You» երգի տեսահոլովակում։ Ջոշ Հաթչերսոնի հետ միասին նկարահանվել է DJ Snake-ի «Middle» երգի տեսահոլովակում։ 2016 թվականին նա մարմավորել է Չեյսին Netflix հեռուստաալիքի «Հեշտ» հեռուստասերիալում։ Նա պետք է մարմնավորի Այրիս Ուեսթին 2018 թվականին սպասվող «Ֆլեշ» ֆիլմում[4]։