Քիրա Նայթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիրա Նայթլի
անգլ.՝ Keira Knightley
Ծնվել էմարտի 26, 1985(1985-03-26)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրԹեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
ԿրթությունԷշեր քոլեջ և Teddington School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Ուիլ Նայթլի, մայր՝ Շարման Մակդոնալդ
Ամուսին(ներ)Ջեյմս Ռայտոն[6]
Համատեղ ապրող(ներ)Ջեյմի Դորնան, Դել Սինոթ և Ռուփերթ Ֆրենդ
Պարգևներ և մրցանակներ

Քիրա Նայթլի (անգլ.՝ Keira Knightley, Keira Christina Knightley [ˌkɪərə ˈnaɪtlɪ]}[7][8], մարտի 26, 1985(1985-03-26)[1][2][3][…], Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի դերասանուհի։ Ներկայացվել և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հայտնի է իր դերերով հետևյալ ֆիլմերում. «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham»), «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago»), «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice»), «Արթուր արքա» («King Arthur»), «Բաճկոն» («The Jacket»), «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl», 2003 թվական), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» («Pirates of the Caribbean: Dead Man’s Chest», 2006 թվական) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» («Pirates of the Caribbean: At World’s End», 2007 թվական) և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրա Նայթլին ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Թեդդինգտոնում, Լոնդոնում, Մեծ Բրիտանիա գրազի արդյունքում, որը կնքվել էր նրա ապագա ծնողների միջև՝ բրիտանացի դերասաններ Ուիլլ Նայթլիի և Շերման Մակդոնալդի միջև։ Գրազի իմաստը կայանում էր հետևյալում. եթե Շերմանը, որն այդ ժամանակ թողել էր դերասանուհու կարիերան և որոշել էր զբաղվել դրամատուրգիայով, վաճառեր իր առաջին պիեսը, ապա Նայթլիների ընտանիքում կհայտնվեր ևս մեկ երեխա։ Այդ ժամանակ զույգն ուներ որդի՝ Քալեբը, ծնված 1979 թվականին։ Շերմանը գրազը հաղթում է։ Արդյունքում բրիտանական գրականությունը՝ ի դեմս Շերման Մակդոնալդի, ձեռք է բերում ևս մեկ հրաշալի դրամատուրգ, իսկ համաշխարհային կինեմոտոգրաֆիան նոր աստղ՝ Քիրա Նայթլիին։ Ինչպես հետագայում խոստովանում է Քիրա Նայթլին, նրա անունը ընտրել է հայրը, որը հանդիսանում էր խորհրդային գեղասահորդուհի Կիրա Տվանովայի երկրպագուն։ Սակայն, գրանցման ժամանակ մայրը պատահականորեն սխալվում է անվան գրառման մեջ և արդյունքում նրան գրանցում են որպես Քիրա (Keira)[9]։

Երեք տարեկան հասակում Քիրան խնդրում է ծնողներին, որ ինքը ևս, ինչպես նրանք, ունենա սեփական գործակալը։ Ծնողները խոստանում են կատարել նրա խնդրանքը, եթե նա քրտնաջան սովորի։ Գործարքի իր մասը Քիրան կատարեց գերազանց։ Դերասանուհին հիշում է իրեն գերազանցիկ, որը գիտեր բոլոր հարցերի պատասխանները և միշտ առաջինն էր ձեռք բարձրացնում։ Իր նպատակն էր հաջողության հասնել դպրոցում։ Բացի դրանից նա ձգտում էր դառնալ դերասանուհի։ Դրան հասնելու համար, բացի ուսումը, դպրոցական արձակուրդների ժամանակ, աղջիկը տքնաջանորեն և երկարատև զբաղվում էր դերասանական վարպետությամբ։

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրա Նայթլին «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2006 թվական, հուլիս

Երբ Քիրան դարձավ վեց տարեկան, նա ունեցավ իր սեփական գործակալը, յոթում նա արդեն նորամուտն էր նշում «Royal Celebration» ֆիլմում՝ խաղալով փոքրիկ աղջնակի դերը։ 11 տարեկան հասակում նրա դերասանական օրագրում նշվում են մասնակցությունները փոքրիկ հեռուստասերիալներում և հեռուստաշոուներում, որոնք ցուցադրվում էին եվրոպական հեռուստաալիքներով, ինչպես նաև փոքրիկ դերեր «Գյուղական սիրավեպ» («A Village Affair», 1994 թվական), «Անմեղ սեր» («Innocent Lies», 1995 թվական), «Գանձեր որոնողները» («Treasure Seekers», 1996 թվական) և «Վերադարձ տուն» («Coming Home», 1998 թվական)՝ Պիտեր Օ'Թուլի հետ գլխավոր դերում, ֆիլմերում։

մեծ մասամբ դերասանուհուն օգնում է նրա արտաքին նմանությունը Նատալի Փորտմանի՝ Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք («Star Wars: Episode I — The Phantom Menace», 1999 թվական) ֆիլմում Թագուհի Ամիդալի դերակատարուհու հետ։ Դիմահարդարմամբ ր Քիրա Նայթլիին և Նատալի Փորտմանին չէին կարողանում տարբերել նույնիսկ նրանց հարազատ մայրերը, որի մասին «Star Wars Insider»-ին տված իր հացազրույցում նշում է Նատալին[10]։ Ջորջ Լուկասը նրան հրավիրել էր Թագուհու կրկնօրինակի՝ Սաբեի դերի համար։ Ավելին, նկարահանման հրապարակում Քիրան երբեմն ստիպված էր լինում փոխարինելու նաև անձամբ Փորտմանին։ Ֆիլմի թողարկումից հետո այդ փաստը նկատվում է միայն մասնագետների և ուշադին հանդիսատեսի կողմից, իսկ շատերը համոզված էին, որ երկու դերերն էլ՝ Ամիդալին և Սաբեին, խաղացել է Նատալի Փորտմանը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրա Նայթլին Վենետիկի միջազգային կինոփառատոնում 2011 թվական սեպտեմբեր

Առաջին լուրջ դերը խաղացել է բրիտանական «Օլիվեր Թվիստ» («Oliver Twist», 1999 թվական) սերիալում։ Այնուհետև հետևում են Լարայի դերը «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago», 2002 թվական) ֆիլմում, փոքրիկ դեր «Փոս» («The Hole», 2001 թվական) ֆիլմում, որտեղ Քիրա Նայթլին առաջին անգամ նկարահանվում է մերկ, առաջին գլխավոր դերը «Ռոբին Հուդի դուստրը․ Ավազակների Արքայադուստր» («Princess of Thieves», 2001 թվական, արտադրվել է Disney ընկերության կողմից) ֆիլմում։ Եվ, վերջապես, բեկում՝ «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham», 2002 թվական) ֆիլմում գլխավոր դերերից մեկը, որտեղ Քիրան խաղում է դեռահաս աղջնակի դեր։ Ֆիլմը միջազգային վարֆույթում հավաքում է 76 միլլիոն դոլլար, որը ավելի քան 20 անգամ գերազանցում է ներդրած գումարը և դերասանուհուն բերում է այդքան երկար սպասված հանրաճանաչություն։

Քիրա Նայթլին «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի պրեմիերային, Լոնդոն, 2009 թվական

Ճանաչումը, փառքը և հանրաճանահությունը իրենց հետ բերում են նոր առաջակների և շահավետ պայմանագրերի հեղեղ։ Ուսումը քոլեջում, ուր 2002 թվականին ընդունվել էր Քիրա Նայթլին, որպեսզի ուսումնասիրի դասական և անգլիական գրականությունը և պատմությունը, անհամատեղալի են դառնում դերասանուհու նրա կարիերայի հետ։ Նայթլին թողնում է քոլեջը, չնայած ասում է, որ ինքը մտադրված է ավարտել ուսուցումը։

2003 թվականին Քիրա Նայթլին խաղում է գլխավոր կանացի դերը «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl») ֆիլմում։ Ջոնի Դեփի և Օռլանդո Բլումի հետ ընկերակցությամբ էկրանին հայտնվելը դերասանուհուն դարձնում են ոչ միայն հայտնի, այլ նաև սերտորեն մոտեցնում են հոլլիվուդյան Օլիմպի աստիճաններին։ Այնուհետև հետևում են նկարահանումները «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի հաջորդ երեք շարունակություններում։ Հենց Էլիզաբեթի դերը Քիրային շատ հանրաճանաչ են դարձնում։ Հետագայում հետևում են նկարահանումներ «Իրական սեր» («Love Actually», 2003 թվական), «Արթուր Արքա» («King Arthur», 2004 թվական), «Բաճկոն» («The Jacket», 2005 թվական), «Դոմինո» («Domino», 2005 թվական) և, վերջապես, «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice», 2005 թվական) ֆիլմերը։ Վերջին ֆիլմում Էլիզաբեթ Բեննեթի դերի համար նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, որպես «Լավագույն դերասանուհի»։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2003 թվականներին Քիրան հարաբերություններ է պաշտպանում դերասան Դել Սիննոթի հետ, որի հետ ծանոթացել էր «Ավազակների Արքայադուստրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2003-2005 թվականներին հանդիպել է մեկ այլ դերասան Ջեյմ Դորնանի հետ։ «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Ռուպերտ Ֆրենդի հետ, որի հետ մտերմություն է անում մինչև 2010 թվականի դեկտեմբերը։

2013 թվականի մայիսի 4-ից Քիրան ամուսնացած է երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ[11], որի հետ նա երկու տարի հանդիպում էր իրենց ամուսնությունից առաջ[12][13][14][15]։ 2015 թվականի մայիսի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Իդին[16], իսկ 2019 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Դելիլան[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Երկիր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1984 – 2010 Զուտ անգլիական սպանություն The Bill Շինա Ռոզ Սերիալ,
Դրամա,
Քրեական
Քրիս Լովեթ
Դերեկ Լիսթեր
Լոուրենս Մուդի
Գրեմ Կոուլ,
Տրուդի Գուդվին,
Ջեֆ Ստյուարտ,
Սայմոն Ռաուս,
Մարկ Ուինգեթ
1985 – 2002 Մեկ էկրան Screen One Անժելա {{{2}}} Մեծ Բրիտանիա Սերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ,
Ռազմական
Լես Բլեր
Ռոբերտ Յանգ
Դյուի Հեմփֆրի
Ալֆրեդ Մոլինա,
Ջերալդին Ջեյմս,
Տիմոտի Ուեսթ,
Շոն Բին,
Ջանետ ՄակՏիր
1995 Անմեղ սուտ Innocent Lies պատանի Սելիա {{{2}}} Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Պատրիկ Դևոլֆ Էդրիան Դանբար,
Ֆլորենս Հոտ,
Սոֆի Օբրի,
Ջոաննա Լամլի,
Գաբրիել Անվար
1995 Գյուղական սիրավեպ A Village Affair Նատաշա Ջորդան {{{2}}} Մեծ Բրիտանիա Դրամա,
Մելոդրամա
Մոյրա Արմսթրոնգ Սոֆի Ուորդ,
Կերի Ֆոքս,
Նատանիել Փարկեր,
Ջերեմի Նորտեմ,
Մայքլ Գոֆ
1996 Գանձեր որոնողները Treasure Seekers Արքայադուստր {{{2}}} Մեծ Բրիտանիա Ընտանեկան Ջուլեթ Մեյ Կամիլա Պաուեր,
Ֆելիսիտի Ջոնս,
Քրիստոֆեր Միլնս,
Բեն Սիմպսոն,
Ուիլյամ Ֆորդե
1998 Վերադարձ տուն Coming Home պատանի Ջուդիթ {{{2}}} Մեծ Բրիտանիա Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջայլզ Ֆոսթեր Փիթեր Օ’Տուլ,
Ջոաննա Լամլի,
Պենելոպե Քեյթ,
Աննելիս Ուլիգ,
Դևիդ ՄակԿալում
1999 Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք Star Wars։ Episode I — The Phantom Menace Սաբա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Լիամ Նիսոն,
Էվան ՄակԳրեգոր,
Նատալի Պորտման,
Ջեյկ Լլոյդ,
Յեն ՄակԴայարմիդ
1999 Օլիվեր Թվիստ Oliver Twist Ռոզա Ֆլեմինգ {{{2}}} Մեծ Բրիտանիա Մինի սերիալ,
Դրամա
Ռեննի Ռայ Դևիդ Ռոս,
Ջուլի Ուոլտերս,
Մայքլ Կիչեն,
Աննետ Կրոսբի,
Լինդսեյ Դունկան
2001 Ռոբին Հուդի դուստրը։ Ավազակների արքայադուստր Princess of Thieves Գվին ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մարտական,
Արկածային
Փիթեր Հյուիտ Հաննա Կրեսվել,
Դևիդ Բարաս,
Մալկոլմ ՄակԴաուել,
Դել Սիննոտ
2001 Փոս The Hole Ֆրենկի Էմոնդ Սմիթ {{{2}}} Մեծ Բրիտանիա Սարսափ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Նիկ Հեմ Տորա Բերչ,
Դեսմոնդ Հարինգտոն,
Դենիել Բրոկլբենկ,
Լոուրենս Ֆոքս
2001 Գնանկում Deflation աղջիկ {{{2}}} Մեծ Բրիտանիա Կարճամետրաժ Ռոջեր Էշտոն-Գրիֆիտս Դել Սիննոթ,
Կարեն Ուայտ,
Ռոջեր Էշտոն-Գրիֆիտս
2002 Խաղա ինչպես Բեքհեմը Bend It Like Beckham Ջուլիետա Պեքստոն {{{2}}} Մեծ Բրիտանիա,
Գերմանիա Գերմանիա
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Գուրինդեր Չադխա Պարմինդեր Կ. Նագրա,
Ջոնաթան Ռիզ Մայերս,
Անուպամ Կհեր,
Արչի Պանջաբի
2002 Անարատը Pure Լուիզա {{{2}}} Մեծ Բրիտանիա դրամա Գարի Իդեն,
Վիննի Հանտեր,
Մոլի Փարկեր,
Դևիդ Ուենեմ,
Նիտին Չանդրա Գանատրա
2002 Որոտ տաբատում Thunderpants երաժշտական դպրուցի ուսանողուհի (տիտրերում նշված չէ) {{{2}}} Մեծ Բրիտանիա,
Գերմանիա Գերմանիա
կինոկատակերգություն Պիտեր Հյուիթ Բրյուս Կուկ,
Ռուպերտ Գրինտ
2002 Ամանորի նախօրյակին New Year’s Eve Լեա {{{2}}} Մեծ Բրիտանիա Կարճամետրաժ,
Մելոդրամա
Կոլ Սպեկտոր Նաոմի Էլիսսթոուն,
Էլիզաբեթ Չադվիկ,
Սիսի Կոլինզ,
Քեմերոն Կաֆե,
Վալերի Ֆար
2002 Դոկտոր Ժիվագո Doctor Zhivago Լարա Անտիպովա {{{2}}} Մեծ Բրիտանիա
Գերմանիա Գերմանիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Դրամա,
Մելոդրամա
Ջակոմո Կամպիոթի Գանս Մետիսոն,
Սեմ Նիլ,
Ալեքսանդրա Մարիա Լարա,
Քրիս Մարշալ
2002 Տարվա եղանակների փոփոխություն The Seasons Alter Հելենա {{{2}}} Մեծ Բրիտանիա Կարճամետրաժ Ռոջեր Լանն Շերի Լունգի,
Լլոյդ Օուեն
2003 Գեյջին Gaijin Քեյթ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ
Ֆումի Ինոե
2003 Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը Pirates of the Caribbean։ The Curse of the Black Pearl Էլիզաբեթ Սուոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Օրլանդո Բլում,
Ջեք Դևենպորտ
2003 Իրական սեր Love Actually Ջուլիետա {{{2}}} Մեծ Բրիտանիա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռիչարդ Կյորտիս Հյու Գրանտ,
Բիլ Նայի,
Լիամ Նիսոն,
Էմմա Թոմպսոն,
Քոլին Ֆերթ
2004 Արթուր թագավոր King Arthur Գվինևրա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մարտական,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Անտուան Ֆուկուա Կլայվ Օուեն,
Մադս Միքելսեն,
Ռեյ Ուինսթոն,
Ստելան Սկարսգարդ
2004 Starz Special։ On the Set of 'King Arthur' Գվինևրա Փաստագրական Ջեք Նի Յոան Գրիֆիտ,
Կլայվ Օուեն
2004 Բաճկոն The Jacket Ջեքի Պրայս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ջոն Մեյբերի Էդրիան Բրոուդի,
Քրիս Քրիստոֆերսոն,
Ջենիֆեր Ջեյսոն Լի,
Կելի Լինչ
2005 Կորուսյալ ոգիների գաղտնիքները Stories of Lost Souls Լեա {{{2}}} Մեծ Բրիտանիա Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Իլիանա Դագլաս
Դեբորա-Լի Ֆյորնես
Ուիլյամ Գարսիա
Պոլ Բեթանի,
Քեյթ Բլանշեթ,
Բիլի Բոյդ,
Մայքլ Գեմբոն,
Ջեյմս Գանդոլֆինի
2005 Հպարտություն և նախապաշարմունք Pride & Prejudice Էլիզաբեթ Բեննեթ {{{2}}} Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Դրամա,
Մելոդրամա
Ջո Ռայթ Մետյու Մակֆեյդեն,
Ռոզամունդ Պայկ,
Սայմոն Վուդս,
Դոնալդ Սազերլենդ
2005 Դոմինո Domino Դոմինո Հարվի {{{2}}} Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Թոնի Սկոթ Միքի Ռուրկ,
Էդգար Ռամիրեզ,
Դելրոյ Լինդո,
Մոնիկ
2006 Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը Pirates of the Caribbean։ Dead Man’s Chest Էլիզաբեթ Սուոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Օրլանդո Բլում,
Ջեք Դևենպորտ,
Բիլ Նայի
2007 Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին Pirates of the Caribbean։ At World’s End Էլիզաբեթ Սուոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ մարտաֆիլմ
ֆանտաստիկ
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Օրլանդո Բլում,
Բիլ Նայի
2007 Քավություն Atonement Սեսիլիա Թալլիս {{{2}}} Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա}
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Ջո Ռայթ Ջեյմս ՄակԷվոյ,
Սիրշա Ռոնան,
Հարիետ Ուոլտեր,
Ռոմոլա Գարայ
2007 Մետաքս Silk Հելեն Ժոնկուր {{{2}}} Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Կանադա Կանադա
Ճապոնիա Ճապոնիա
Իտալիա Իտալիա
Դրամա,
Մելոդրամա
Ֆրանսուա Ժիրար Մայքլ Փիթտ,
Կոդզի Յակուսյո,
Ալֆրեդ Մոլինա,
Սեյ Աշինա
2007 Ռոբբի, հյուսիսային եղջերուն Robbie the Reindeer in Close Encounters of the Herd Kind Էմ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Դոնի Անդերսոն Արդալ Օ’Հենլոն,
Ջեյն Հորոքս,
Ջիլիան Անդերսոն,
Օզզի Օսբորն
2008 Արգելված սեր The Edge of Love Վերա Ֆիլիպս {{{2}}} Մեծ Բրիտանիա Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Կենսագրական
Ջոն Մեյբերի Կիլիան Մյորֆի,
Սիեննա Միլեր,
Մեթյու Ռիզ,
Լիզա Ստենսֆիլդ
2008 Դքսուհին The Duchess Ջորջիանա Քավենդիշ {{{2}}} Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իտալիա Իտալիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Սոլ Դիբ Ռեյֆ Ֆայնս,
Հեյլի Էտվել,
Դոմինիկ Կուպեր,
Շարլոթա Ռեմպլինգ
2008 Դիտում։ Սիրո սահման Looking Over։ The Edge of Love Վեռա Ֆիլիփս Կարճամետրաժ Սիեննա Միլեր,
Մեթյու Ռիզ
2009 Երկար և տխուր սագա եղբայր մարդասպանների մասին The Continuing and Lamentable Saga of the Suicide Brothers փերի Կարճամետրաժ,
Ֆենտեզի
Արան Բրաունլի
Կորան Բրաունլի
Ռուպերտ Ֆրենդ,
Թոմ Միսոն
2009 Անցյալ գիշեր Նյու Յորքում Last Night Ջոաննա Ռիդ Ֆրանսիա Ֆրանսիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մելոդրամա Մեսի Տաջեդին Սեմ Ուորտինգտոն,
Գիյոմ Կանե,
Եվա Մենդես,
Սկոթ Էդսիտ
2010 Մի թողնիր ինձ Never Let Me Go Ռութ {{{2}}} Մեծ Բրիտանիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Մարկ Ռոմանեկ Կերի Մալիգան,
Էնդրյու Գարֆիլդ,
Իզզի Մեյկլ-Սմոլ,
Չարլի Ռոու
2010 Սթիվ Steve կին {{{2}}} Մեծ Բրիտանիա Կարճամետրաժ Ռուպերտ Ֆրենդ Քոլին Ֆյորտ,
Թոմ Միսոն
2010 Թիկնապահը London Boulevard Շառլոտտա {{{2}}} Մեծ Բրիտանիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
դետեկտիվ
մելոդրամա
Ուիլյամ Մոնախեն Քոլին Ֆարել,
Ռեյ Ուինսթոն,
Դևիդ Տյուլիս,
Աննա Ֆրիլ
2011 Վտանգավոր եղանակ A Dangerous Method Սաբինա Շպիլրեյն {{{2}}} Մեծ Բրիտանիա
Գերմանիա Գերմանիա
Կանադա Կանադա
Շվեյցարիա Շվեյցարիա
Թրիլեր,
Դրամա,
Կենսագրական
Դևիդ Կրոնենբերգ Վիգգո Մորտենսեն,
Մայքլ Ֆասբենդեր,
Վենսան Կասել,
Սարա Գադոն
2011 Նևերլենդ Neverland Տինկեր Բել (հնչյունավորում) մինի սերիալ,
Ֆենտեզի,
Արկածային
Նիկ Ուիլինգ Ռիս Իվանս,
Աննա Ֆրիլ,
Չարլզ Դենս,
Կ’Օրիանկա Կիլչեր,
Չարլի Ռոու
2012 Փնտրում եմ ընկեր դեպի աշխարհի ծայրը Seeking a Friend for the End of the World Պենելոպա «Պեննի» Լոհարտ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա
Լորին Սկաֆարիա Սթիվ Կարել,
Ադամ Բրոդի,
Դերեկ Լյուկ,
Ուիլյամ Լ. Փիթերսեն
2012 Աննա Կարենինա Anna Karenina Աննա Կարենինա {{{2}}} Մեծ Բրիտանիա Դրամա Ջո Ռայթ Ջուդ Լոու,
Աարոն Տեյլոր-Ջոնսոն,
Կելի Մակդոնալդ,
Մետյու Մակֆեյդեն
2012 Աստղեր կարճամետրաժում Stars in Shorts կին {{{2}}} Մեծ Բրիտանիա Կատակերգություն Ջեյկոբ Չեյզ
Ռոբերտ Ֆեսթինգեր
Chris Foggin
Ուես Բենտլի,
Քեննետ Բրենա,
Ջուդի Դենչ,
Քոլին Ֆերթ,
Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն
2013 Մի անգամ Once Upon a Time... Գաբրիել Շանել Ֆրանսիա Ֆրանսիա պատմական
2013 Կյանքում մեկ անգամ Begin Again Գրետա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ դրամա Ջոն Կարնի Մարկ Ռուֆալլո,
Ադամ Լևին
2013 Ջեք Ռայան։ Քաոսի թեորիան Jack Ryan։ Shadow Recruit Քեթի Ռայան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Քեննետ Բրենա Քրիս Պայն,
Քևին Կոսթներ,
Քեննետ Բրենա,
Լի Ասկվիտ-Կոու
2014 Փոքրիկս Laggies Մեգան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ մելոդրամա Լինն Շելթոն Հլոյա Գրեյս,
Սեմ Ռաքուել,
Մարկ Վեբեր
2014 Նմանակման խաղ The Imitation Game Ջոան Կլարկ {{{2}}} Մեծ Բրիտանիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
դրամա Մորթեն Թիլդում Բենեդիկտ Կամբերբետչ
2015 Էվերեստ Everest Ջեն Հոլլ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ թրիլեր
դրամա
Բալթազար Կորմակուր Ջեյք Ջիլլենհոլ,
Ջեյսոն Կլարկ,
Ջոշ Բրոլին,
Ռոբին Ռայթ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բաճկոն» ֆիլմի ռեժիսոր Ջոն Մեյբերին, դիտելով «Կարիբյան ծովի ծովահենները», համոզված էր, որ Քիրան չի կարողանում խաղալ։ Սակայն Քիրան կարողանում է տարհամոզել նրան և կինոփորձերը հաջող են ընթանում։
  • Դերասանուհին մինչ այժմ ամբողջությամբ չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները»։ «Եթե ես գնամ կինո ինձ դիտելու, ապա ինձ կզգամ ապուշ», — բացատրւմ է նա։
  • Քիրա Նայթլիի նախապապը և նախատատը տառապում էին անորեքսիայով (սննդամթերքի ընդունման խանգարում)։ Այնուամենայնիվ, դերասանուհին պնդում է, որ իր նիհարությունը բացարձակ բնական ծագում ունի։
  • Երկրպագում է լոնդոնյան «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին։
  • Քիրա Նայթլին պատանեկությունում տառապում էր դիսլեքսիայով (կարդալու ունակության տիրապետման խանգարում)[18][19][20]։

Պարգևներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քիրա Նայթլի հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/people/profiles/keira-knightley-sometimes-i-just-sit-on-the-bathroom-floor-and-burst-into-tears-6284848.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.moviefone.com/celebrity/keira-knightley/2075098/main
  6. https://www.vogue.co.uk/article/keira-knightley-wedding-marries-james-righton
  7. «Pronunciation of Keira Knightley» (անգլերեն). inogolo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Keria Knightley –». Biography Today. Omnigraphics, Inc. 16 (2): 82. 2007. ISSN 1058-2347.
  9. Keira's year: Oscars, babies & Chanel | Fashion, Trends, Beauty Tips & Celebrity Style Magazine | ELLE UK
  10. «The Decoy Queen» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  11. Sheridan, Emily (2012 թ․ մայիսի 25). «Never Let Her Go: Keira Knightley engaged to marry rocker boyfriend James Righton». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  12. Gicas, Peter. «Keira Knightley's Latest Starring Role: Bridesmaid at Brother's Wedding». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  13. «Keira Knightley caught kissing new boyfriend». Daily Mail. London. 2011 թ․ ապրիլի 11.
  14. «Keira Knightley and new boyfriend hold each other close». Daily Mail. London. 2011 թ․ մայիսի 30.
  15. Կիրա Նայթլին ամուսնացավ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ
  16. «Keira Knightley's First Interview Since Giving Birth». E!.
    - Leon, Anya; Green, Mary; Boucher, Philip. «Keira Knightley Welcomes a Daughter». People. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին.
  17. Cardoza, Riley. «Keira Knightley Gives Birth, Welcomes Baby No. 2 With Husband James Righton». Us Weekly.
  18. «Кира Найтли» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  19. «Кира Найтли» (ռուսերեն). peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  20. «Keira Knightley» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  21. Совместно с Джо Райтом, Мэтью Макфэдьеном, Брендой Блэзин и Дональдом Сазерлендом
  22. с Джонни Деппом
  23. совместно с Hugh Grant, Colin Firth, Sienna Guillory, Liam Neeson, Lulu Popplewell, Emma Thompson, Kris Marshall, Heike Makatsch, Martin Freeman, Joanna Page, Chiwetel Ejiofor, Andrew Lincoln, Կաղապար:Не переведено, Martine McCutcheon, Laura Linney, Thomas Sangster, Alan Rickman, Rodrigo Santoro, Rowan Atkinson, Claudia Schiffer, Bill Nighy, Gregor Fisher, Rory MacGregor, Carla Vasconcelos, Shannon Elizabeth, Denise Richards, Elisha Cuthbert
  24. 24,0 24,1 совместно с Орландо Блумом