Քինգսթաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քինգսթաուն
անգլ.՝ Kingstown
ԵրկիրՍենտ Վինսենթ և Գրենադիններ Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Հիմնադրված է1722 թ.
ԲԾՄ1 մետր
Բնակչություն12 909 մարդ (հունիսի 12, 2012)[1]
Քինգսթաուն (Աշխարհ)##
Քինգսթաուն (Աշխարհ)

Քինգսթաուն Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ և Գրենադինների գլխավոր նավահանգիստն ու մայրաքաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 16,500, որով բնակավայրը ամենամեծն է երկրում։ Քաղաքը երկրի գյուղատնտեսական և զբոսաշրջային կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Սենթ Վինսենթ կղզու Սենթ Ջորջ շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մայրաքաղաք Քինգսթաունը հիմնադրվել է Ֆրանսիացի բնակիչների կողմից մոտ 1722 թվականին, չնայած նրան որ Սենթ Վինսենթ կղզին 196 տարի եղել է Բրիտանական կայսրության կազմում մինչև անկախացումը։ Բուսաբանական այգին, ստեղծված 1765 թվականին, Արևմտյան կիսագնդում ամենահներից մեկն է։ Ուիլյամ Բլայը՝ հայտնի Բաունտիի վրա խռովությունից, Հացի ծառի սերմեր է բերել տնկելու համար 1793 թվականին[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը շրջապատված է ուղղաձիգ բլուրներով[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սենթ Վինսենթ բուսաբանական այգի - Գտնվում է Քինգսթաունի հյուսիսային ծայրամասում։
  • Ֆորթ Շարլոտ - Ամրոց քաղաքի հյուսիսային հատվածում։ Գտնվում է ծովի մակերևույթից 190 մ բարձրության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.citypopulation.de/en/stvincent/
  2. «History in Kingstown (St Vincent)». Exploring Tourism. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Introducing Kingstown». Lonely Planet. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]