Քիմբերլի Բրայանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմբերլի Բրայանթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1967(1967-01-14) (57 տարեկան)
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎանդտրբիլտի համալսարան (1989)[1]
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ

Քիմբերլի Բրայանթը (հունվարի 14, 1967(1967-01-14), Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), աֆրոամերիկացի էլեկտրատեխնիկ է, ով աշխատել է բիոտեխնոլոգիայի ոլորտում։ 2011 թվականին Բրայանթը հիմնադրել է Black Girls Code դասընթացը, որի ընթացքում բազային ծրագրավորում էր ուսուցանվում սևամորթ աղջիկներին, ովքեր ներկայացված չէին տեխնոլոգիական ոլորտում։ Հիմնադրումից հետո Բրայանթը Business Insider-ի կողմից ընդգրկվեց «տեխնոլոգիական ոլորտում 25 ամենաազդեցիկ աֆրոամերիկացիների» ցանկում։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանթը ծնվել և մեծացել է ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմփիս քաղաքում։ Նա գիտական աստիճան է ստացել էլեկտրատեխնիկայի ոլորտում և մասնագիտացել է համակարգչային գիտություններում Վանդերբիլթի համալսարանում[3][3][4][5][6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանթը Վանդերբիլթում իր ուսումնասիրությունները կենտրոնացրել էր բարձր լարմամբ էլեկտրոնիկայի ուղղությամբ, և գործունեության սկզբում աշխատել է Westinghouse Electric-ում և DuPont-ում։ Հետագայում Բրայանթը էկեկտրոնային ընկերություններից տեղափոխվեց բիոտեխնոլոգիայի ոլորտ և ավելի ուշ՝ դեղագործական ընկերություններ։

Black Girls Code[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանթը հիմնել է Black Girls Code-ը այն բանից հետո, երբ նրա դուստրը հետաքրքրություն ցուցաբերեց համակարգչային ծրագրավորման ոլորտի հանդեպ[4], և Բեյ տարածաշրջանում առկա ոչ մի դասընթաց հարմար չէր նրա համար․ հիմնականում տղաներ էինև հազվադեպ կարելի էր հանդիպել հաճախող աֆրոամերիկացու։ Աշխատելու և սովորելու ընթացքոմ ինքը մեկուսացած լինելով՝ նա ավելի լավ միջավայր էր ցանկանում դստեր համար։ Բրայանթը հույս ունի, որ այս փորձը թույլ կտա հատկապես փոքրամասնության մաս կազմող երիտասարդ աղջիկներին ներգրավված լինել տեխնոլոգիական ոլորտում և մեծացնել ոլորտի մասին իրազեկվածությունը։ Աֆրոամերիկացի աղջիկները կազմում են տեխնոլոգիական ոլորտի աշխատուժի մոտ 3 տոկոսը և Black Girls Code-ը պայքարում է այս տոկոսը բարելավելու համար[7]։ Black Girls Code-ը դպրոցական տարիքի աղջիկներին ծրագրավորում է սովորեցնում դպրոցից հետո և ամառային ծրագրերով։ Սան Ֆրանցիսկոյում հիմնված հասարակական կազմակերպությունը նպատակ ունի մինչև 2040 թվական 1 միլիոն սևամորթ աղջիկների սովորեցնել ծրագրավոր կոդավորել[4]։ Կազմակերպությունն արդեն ուսուցանել է 3000 աղջիկների ԱՄՆ տարբեր քաղաքներում, մեկ խումբ ունի Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում և պատրաստվում է ընդլայնվել[4]։ 2017 թվականի օգոստոսին Բրայանթը մերժել է Uber-ի 125,000 դոլար նվիրատվությունը՝ անվանելով այն անարդար։ Նվիրատվությանը հաջորդեցին Uber-ի դեմ սեքսուալ բռնության մասին մեղադրանքները։ 2018 թվականի փետրվարին Բրայանթը համագործակցել է Uber-ի մրցակից Lyft-ի հետ՝ համարելով, որ իրենց արժեքները ավելի շատ են համընկնում[8]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Բարայնթը ճանաչվել է Սպիտակ տան փոփոխությունների չեմպիոն տեխնոլոգիական ներգրավվածության համար[9][10]։ Նույն տարում ընտրվել է տեխնոլոգիական ոլորտում 25 ամենաազդեցիկ աֆրոամերիկացիներից մեկը Business Insider-ի կողմից[11]։ Բրայանթը նաև պարգևատրվել է Պահարա-Ասպեն կրթական ընկերության կողմից[9]։ 2014 թվականին Բրայանթը ստացավ Սմիթսոնյան ամսագրի Ամրիկյան նորարարականության մրցանակը սոցիալական առաջընթացի համար[12]։ 2019 թվականին նա ներկայացվել է 2019 SXSW Interactive Festival Hall of Fame-ի մրցանակին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hoffman R. LinkedIn — 2003.
  2. https://www.witi.com/halloffame/
  3. 3,0 3,1 Dubois, Lisa (2014). «Kimberly Bryant, BE'89, Is Changing the Face of High-Tech with Black Girls Code». Vanderbilt Magazine. Vanderbilt University. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Rosenberg, Debra (2014 թ․ նոյեմբեր). «Could This Be the Answer to the Tech World's Diversity Problem?». Smithsonian Magazine. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. Costa, By Dan; March 22, 2019 8:00AM EST; March 22, 2019. «Black Girls Code CEO Is Changing the Face of Tech». PCMAG (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին. {{cite web}}: |first3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Gilpin, Lyndsey (2014 թ․ ապրիլի 7). «Black Girls Code founder Kimberly Bryant: Engineer. Entrepreneur. Mother». TechRepublic. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  7. Jackson, Cheryl V. «Why Black Girls Code's founder wants to get 1 million girls of color to code». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  8. http://www.blackenterprise.com/black-girls-code-lyft-uber/
  9. 9,0 9,1 Johnson, Whitney (2016 թ․ օգոստոսի 15). «Black Girls Code: The Next Steve Jobs Will Be A Woman of Color». Forbes. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Honoring Tech Inclusion Champions of Change at the White House». whitehouse.gov (անգլերեն). United States of America. 2013 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  11. Dickey, Megan Rose (2013 թ․ ապրիլի 4). «The 25 Most Influential African-Americans In Technology». Business Insider. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  12. «2014 American Ingenuity Award Winners». Smithsonian Magazine. Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. Roth, Ari (2019 թ․ հունվարի 22). «2019 SXSW Interactive Innovation Awards Finalists & Hall of Fame Inductee Kimberly Bryant». SXSW. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)