Քերոլայն Քենեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլայն Քենեդի
անգլ.՝ Caroline Kennedy
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Stone Ridge School of the Sacred Heart?, Բրերլի դպրոց, Convent of the Sacred Heart?, Concord Academy? (1975), Ռեդկլիֆ քոլեջ (1980) և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (1988)
Մասնագիտություն՝ փաստաբան, դիվանագետ, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, լրագրող, քաղաքական գործիչ և դեսպան
Դավանանք Santería?
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1957(1957-11-27)[1][2][3] (66 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք
Դինաստիա Քենեդիների ընտանիքը
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Caroline Bouvier Kennedy
Հայր JFK[2][4]
Մայր Ժակլին Քենեդի[2][4]
Ամուսին Edwin Schlossberg?[4]
Զավակներ Rose Schlossberg?[2][4], Tatiana Schlossberg?[2] և Ջեք Շլոսբերգ[2][4]
 
Պարգևներ

Քերոլայն Քենեդի (անգլ.՝ Caroline Bouvier Kennedy, նոյեմբերի 27, 1957(1957-11-27)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի գրող, քաղաքական գործիչ և փաստաբան։ Ջոն և Ժաքլին Քենեդիների դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայնը հոր հետ Honey Fitz զբոսանավի վրա, 1963 թվականի օգոստոսի 25-ին

Ծնվել է 1957 թվականին Նյու Յորքում։ Իր անունը նա ստացել է իր հորաքրոջ՝ Քերոլայն լի Բուվիեի պատվին։ Լինելով ԱՄՆ նախագահի դուստրը՝ 1961 թվականի փետրվարից ընտանիքի հետ ապրել Է Սպիտակ տանը։ 1963 թվականի նոյեմբերին, երբ նրա հայրը գնդակահարվեց Դալասում, աղջիկը ընդամենը վեց տարեկան էր։ Ողբերգական իրադարձությունից հետո նրա ընտանիքը հաստատվել է Մանհեթենի Վերին Իսթ Սայդ թաղամասում։ Քենեդին ավարտել է Հարվարդի համալսարանին կից Ռեդքլիֆ քոլեջը և շուտով աշխատանքի է ընդունվել Մետրոպոլիտեն թանգարանում։ 1988 թվականին Կոլումբիայի համալսարանը նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Քերոլայնը հոր՝ Ջոն Քենեդիի հետ 1963 թվականի օգոստոսին

Հարվարդում ուսանելու տարիներին Քենեդին զբաղվել է լուսանկարչությամբ և նույնիսկ 1976 թվականի Ինսբրուկի օլիմպիական խաղերում աշխատել է որպես ֆոտոթղթակցի օգնական։ Սակայն Քենե0դիի հիմնական գործունեությունը կապված է իրավագիտության, քաղաքականության և բարեգործության հետ։ 1989 թվականին Քենեդին ընտանիքի մյուս անդամների հետ միասին հանդես է եկել որպես «Խիզախության պրոֆիլ» մրցանակի կազմակերպիչ (անգլ.՝ Profile in Courage Award)։ 2002-2004 թվականներին աշխատել է Նյու Յորքում, որպես կրթության դեպարտամենտի ռազմավարական գործընկերության վարչության տնօրեն։ Ներկայումս զբաղեցնում է նաև Ջոն Քենեդիի գրադարանի նախագահի աթոռը[5]։ Քենեդին Էլեն Ալդերմանի հետ միասին քաղաքացիական ազատությունների թեմայով երկու գրքի հեղինակ է դարձել։

2008 թվականին Քենեդին պաշտպանել է Բարաք Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում և ակտիվորեն մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին[6]։

Քենեդին 2014 թվականի հոկտեմբերին

2013 թվականի ամռանը նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան։ Այս նշանակումը քննադատության է արժանացել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից[7], որը 2015 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ Քենեդին այդ պաշտոնը ստացել է միայն իր կապերի շնորհիվ[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կրտսեր եղբայրը՝ Ջոնը, մահացել է 1999 թվականին։ Նրա մյուս եղբայրը՝ Պատրիկը, մահացել է 1963 թվականի օգոստոսի 9-ին վաղաժամ ծնվելուց ընդամենը երկու օր անց։ 1986 թվականին Քերոլայնը ամուսնացել է Էդվին Շլոսբերգի հետ։ Զույգը երեք երեխա ունի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդիների ընտանիքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kindred Britain
  5. «Caroline Kennedy, President» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Кэролайн Кеннеди выбыла из борьбы за место в Сенате США» (ռուսերեն). Lenta.ru. 22.01.2009.
  7. «Trump Attacks Caroline Kennedy, US Ambassador And Daughter Of JFK In First Speech Since GOP Debates». International Business Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Donald Trump Says Caroline Kennedy 'Doesn't Even Know She's Alive'». Inside Edition. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Քենեդի» հոդվածին։