Քերի Մալիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերի Մալիգան
անգլ.՝ Carey Mulligan
Ծնվել էմայիսի 28, 1985(1985-05-28)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Լոնդոն
ԿրթությունWoldingham School? և International School of Düsseldorf?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Marcus Mumford?[3]
Համատեղ ապրող(ներ)Շայա Լաբաֆ
Պարգևներ և մրցանակներ

Քերի Հաննա Մալիգան (անգլ.՝ Carey Hannah Mulligan, մայիսի 28, 1985(1985-05-28)[1][2], Վեստմինստեր, Լոնդոն), թատրոնի, կինոյի և հեուստասերիալների բրիտանացի դերասանուհի։ BAFTA մրցանակի դափնեկիր Լավագույն դերասանուհի անվանակարգում, «Օսկար» (2010), «Ոսկե գլոբուս» (2010) և BAFTA (2012) մրցանակների հավակնորդ։ Մեծ Բրիտանիայում աշխատելուց բացի, նա ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում և խաղում է ամերիկյան թատրոնում։ Որոշ ֆիլմերում Քերին հանդես եկել նաև որպես վոկալիստ («Ամոթ», «Լյուին Դևիսի մեջ» և այլն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերի Մալիգանը ծնվել է Վեստմինստրում (Լոնդոն, Անգլիա), Սթիվեն Մալիգանի և Նանո Բուտի ընտանիքում[4]։ Նրա հայրը ծագմամբ Լիվերպուլից է, իսկ մայրը՝ Լլանդեյլոյից (Ուելս)։ երեք տարեկան հասակում Մալիգանն իր ծնողների և մեծ եղբոր՝ Օուայնի հետ Անգլիայից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նրա հայրը աշխատանք է ստացել InterContinental Hotels մեծ հյուրանոցային ցանցում։ Կինոյում իր նորամուտը Մալիգանը կատարել է «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում՝ խաղալով Քիթի Բենեթի դերը։ 2006 թվականից Մալիգանն ակտիվ գործունեություն է ծավալում հեռուստատեսությունում, իսկ 2007 թվականին իր nնորամուտն է կատարում Բրոդվեյում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսից 2010 թվականի հոկտեմբերը Մալիգանը հանդիպել է Շայա Լաբաֆի հետ, որի հետ նկարահանվել է «Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում» ֆիլմում[6]։

2011 թվականին նշանվել է երաժիշտ Մարկուս Մամֆորդի հետ, ով Mumford & Sons խմբի լիդերն էր[7]։ 2012 թվականի ապրիլի 20-ին նրանք ամուսնացել են։ Հարսանիքը կայացել է Սոմերսեթում (Անգլիա)[8]։ Ամուսիններն ունեն երկու երեխա։ Առաջինը՝ Իվլին Գրեյս Մամֆորդն (ծնվ․՝ 15.09.2015)[9] է, իսկ երկրորդի սեռն ու տարիքն անհայտ են (ծնվ․ 2017 թվականի օգոստոսին)[10]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Հպարտություն և նախաաշարմունք Pride & Prejudice Քիթի Բենեթ
2005 ս Ցուրտ տունը Bleak House Ադա Կլարե
2006 ս Զարմանալի Միս Պրիչարդը The Amazing Mrs Pritchard Էմիլի Պրիչարդ
2006 ս Դատ և հատուցում Trial & Retribution Էմիլի Հերոգեյթ
2006 ս Միս Մարփլ։ Սիտեֆորդի գաղտնիքը Agatha Christie Marple: The Sittaford Mystery Վայոլեթ Ուիլեթ
2007 ֆ Ե՞րբ ես դու վերջին անգամ տեսել քո հորը And When Did You Last See Your Father? Ռեյչել
2007 ս Մահացածների հարությունը Waking the Dead Բրիդգիդի քույրը
2007 ս Դոկտոր Ով Doctor Who Սալի Սփերոյ
2007 ֆ Իմ որդի Ջեքը My Boy Jack Էլսի Կիպլինգ
2007 ֆ Նորթենգերի աբբայությունը Northanger Abbey Իզաբելա Տրոպ
2009 ֆ Ջոնի Դ․ Public Enemies Քերոլ
2009 ֆ Զգացմունքների դաստիարակություն An Education Ջենի
2009 ֆ Եղբայրներ Brothers Քեսի Ուիլիս
2009 ֆ Լավագույնը The Greatest Ռոուզ
2010 ֆ Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում Wall Street: Money Never Sleeps Վինի Գեկո
2010 ֆ Մի թող ինձ Never Let Me Go Քեթի
2011 ֆ Դրայվ Drive Այրին
2011 ֆ Ամոթ Shame Սիսի
2013 ֆ Մեծ Գեթսբին The Great Gatsby Դեյզի Բյուկենեն
2013 ֆ Լյուին Դևիսի մեջ Inside Llewyn Davis Ջին Բյորքի
2015 ֆ Հեռու խենթ ամբոխից Far from the Madding Crowd Բատշեբա Էվերդեն
2015 ֆ Սուֆրաժիստը Suffragette Մաուդ
2017 ֆ «Մադբաունդ» ֆերման Mudbound Լորա Մակալան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. http://ca.hellomagazine.com/celebrities/201204237822/carey-mulligan-weds-marcus-mumford/
  4. «Carey Mulligan's in a class of her own» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. Review: ‘Skylight,’ With Carey Mulligan and Bill Nighy, Opens on Broadway
  6. Jordan, Julie (2010 թ․ հոկտեմբերի 26). «Carey Mulligan and Shia LaBeouf End Their Relationship». People. Time Warner Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Мэттью Перпетуа (4 августа 2011). «Marcus Mumford Gets Engaged to Carey Mulligan» (անգլերեն). The Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.
  8. Andrea Lavinthal. (2012 թ․ ապրիլի 21). «Exclusive: Carey Mulligan Marries Marcus Mumford!» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Marcus Mumford and Carey Mulligan Welcome First Child». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  10. Carey Mulligan Steps Out at TIFF After Welcoming Second Child with Husband Marcus Mumford

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի Մալիգան» հոդվածին։