Քենթերբերիի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենթերբերիի տաճար
անգլ.՝ Canterbury Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՔենթերբերի[1] և Սիթի օֆ Քենթերբերի
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմDiocese of Canterbury?
Հիմնական ամսաթվերը7-րդ դար և 597
Ներկա վիճակգործող
Մասն էCanterbury Cathedral, St Augustine's Abbey, and St Martin's Church?
Կազմված էWarriors' Chapel, Canterbury Cathedral? և Canterbury Cathedral Archives?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՀիսուս
ԱնվանվածՊետրոս առաքյալ
ՃարտարապետWilliam of Sens? և William the Englishman?
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն, անգլիական գոթիկա, Նորմանական ճարտարապետություն և Գոթիկա
Կառուցման սկիզբ1070
Կառուցման ավարտ1834
Հիմնադրված7-րդ դար և 597
22 մետր և 57 մետր
Երկարություն157 մետր և 54 մետր
Լայնություն22 մետր և 57 մետր
Բարձրություն72 մետր և 24 մետր
Շինանյութքար
Մակերես9,15 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Canterbury Cathedral Վիքիպահեստում
canterbury-cathedral.org

Քենթերբերիի տաճար (անգլ.՝ Canterbury Cathedral), գոթական տաճար Մեծ Բրիտանիայի Քենթերբերի քաղաքում։ Տաճարի պաշտոնական անվանումն է` Քրիստոսի մետրոպոլիտ տաճար Քենթերբերիում (Cathedral and Metropolitical Church of Christ at Canterbury): Այն Մեծ Բրիտանիայի անգլիկան գլխավոր եկեղեցին է։ Տաճարում է գործում Քենթերբերիի արքեպիսկոպոսությունը։

Հարևանությամբ գտնվող Սուրբ Ավգուստինի աբբայության և Սուրբ Մարտինի եկեղեցու հետ մտնում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկի մեջ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեդա Պատվելիի տեղեկատվության համաձայն` տաճարը հիմնվել է 603 թվականին Հռոմի պապ Գրիգոր Մեծի միսիոներ Օգոստինոս Քենթրբերցու կողմից։ Նրա հիմնադրած կառույցի ավերակները հնագետները բացահայտել են 1993 թվականին[3]։ Եկեղեցին սկզբում նվիրված է եղել Քրիստոսին։ 8-րդ դարի կեսերին սուրբ Կուտբերտը եկեղեցուն կից կառուցել է կնքատուն (բապտիստերիա)։

Նորմանդական նվաճումներից հետո խարխլված եկեղեցին արքեպիսկոպոս Լաֆրանկի ջանքերով վերականգնվում է նորմանդական ռոմանական ոճով[4]։ Անսելմ Քենթրբերցին շինարարությունը նոր մակարդակի է բարձրացնում, ինչի մասին վկայում է մեր օրեր հասած ընդարձակ կրիպտեն։

1174 թվականին եկեղեցին այրվում է։ Վերականգնման ժամանակ եկեղեցուն կից կառուցվում է այն ժամանակների համար ահռելի չափեր ունեցող կապելլան` նվիրված Սուրբ Երրորդությանը, ուր մոտավորապես 1220 թվականին տեղափոխվում են եկեղեցում սպանված արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի մասունքները։ Դրանից հետո եկեղեցին դառնում է նահատակի սրբավայրը` ամեն տարի դեպի իրեն ձգելով հազարավոր հավատացյալների, որոնք նրա բարեկեցության հիմքն են դառնում։

Տաճարի եկեղեցական դասը, 12-րդ դար

15-րդ դարում տաճարի նավը ձեռք է բերոմ ներկայիս տեսքին մոտ կերպարանք, զգալիորեն փոխվում է կենտրոնական աշտարակը։ Ռոմանական ոճով կառուցված հյուսիսարևմտյան աշտարակը 18-րդ դարում քանդվել է, քանի որ փլուզման եզրին է գտնվել։ 1830-ական թվականներին նրա տեղում գոթական ոճով նոր աշտարակ է կառուցվում։

Քենթերբերիի տաճարի շուրջը ձգվում են ծածկած երկու պատշգամբասրահներ, պարտեզ և հարակից մի շարք շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում։ Արքեպիսկոպոս Դունստանի օրոք (10-րդ դար) տաճարը հռչակվել է բենեդիկտյան աբբայություն, սակայն Հենրի VIII-ի օրոք` 1539 թվականին, պետականացվել է` լինելով նման վերջին եկեղեցին Անգլիայում[5]։

1942 թվականի մարտին շինությունների մի մասը քանդվել է օդային ռմբակոծություններից, որի նշանակետը հենց եկեղեցին է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Labadi, Sophia (2013). UNESCO, Cultural Heritage, and Outstanding Universal Value: Value-based Analyses of the World Heritage and Intangible Cultural Heritage Conventions. Rowman & Littlefield. p. 170. ISBN 978-0-759-12256-7.
  3. "AD 1000 – Canterbury Cathedral". Current Archaeology. Retrieved 16 March 2012.
  4. Cook 1949.
  5. "St Dunstan (Biographical details)". British Museum. Retrieved 13 April 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենթերբերիի տաճար» հոդվածին։