Քեյթ Նելիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Նելիգան
Ծնվել էմարտի 16, 1951 (66 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Կանադա
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[1] և London South Collegiate Institute?
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1973 - մեր օրեր
Պարգևներ և մրցանակներ

Քեյթ Նելիգան (անգլ.՝ Kate Nelligan, մարտի 16, 1950(1950-03-16)[2][2], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Նելիգանը ծնվել է 1951 թվականի մարտի 16-ին կանադական Լոնդոն քաղաքում, դպրոցի ուսուցչուհու և գործարանային շինարարի ընտանիքում[3]։ Նելիգանը հաճախել է Լոնդոնի ուսումնարան, սովորել է Գլենդոն քոլեջում, բայց ուսումը չի ավարտել[4]։ Հարազատ քաղաքի քոլեջը թողնելով՝ նա գնացել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունվել է Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոց։ Հենց այնտեղ կայացել է նրա պրոֆեսիոնալ առաջնախաղը թատերական բեմում և հեռուստատեսությունում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին նա առաջին անգամ հայտնվել է էկրանին, խաղալով ֆրանսա-բրիտանական «Ռոմանտիկ անգլուհին» մելոդրամայում։ 1979 թվականին կատարել է Լյուսի Սթյուարդի դերը «Դրակուլա» բրիտանական էկրանավորման մեջ։

1980-ականներին նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ակտիվ աշխատել է Բրոդվեյում։ Իր դերերի համար թատերական «Թոնի» մրցանակաբաշխությանն ստացել է մրցանակ չորս անվանակարգերում։ 1991 թվականին դերասանուհին առաջադրվել է «Օսկար» մրցանակին, որպես «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» «Մակընթացությունների տիրակալը» ռոմանտիկ դրամայում։ Նույն թվականին դարձել է «BAFTA» մրցանակ՝ «Ֆրենկին և Ջոնին» մելոդրամայում կատարած Քորի դերի համար։

Հետագայում դերասանուհին շարունակել է իր աշխատանքը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ իր հայրենիք Կանադայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 - Ռոմանտիկ անգլուհին
  • 1975 - Կոմս Մոնտե-Քրիստո
  • 1979 - Դրակուլա
  • 1977, 1978, 1980 - Խաղալ այսօրվա համար
  • 1990 - Սպիտակ սենյակ
  • 1994 - Գայլ
  • 2010 - Օրենք և կարգ։ Հատուկ մասնաշենք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]