Քեթրին Մաքքիննոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Մաքքիննոն
անգլ.՝ Catharine Alice MacKinnon
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1946(1946-10-07)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ, Եյլի իրավունքի դպրոց և Եյլի համալսարան
Ազդվել էԱնդրեա Դվորկին և Martha Nussbaum?
ԵրկերFeminism Unmodified?, Toward a Feminist Theory of the State? և Only Words?
Մասնագիտությունփաստաբան, գրող, իրավաբան, համալսարանի դասախոս և ֆեմինիստ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Միչիգանի համալսարան, University of Michigan Law School?, Հարվարդի իրավունքի դպրոց, Մինեսոտայի համալսարան և Յորքի համալսարան
Ծնողներհայր՝ George MacKinnon?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Catharine A. MacKinnon Վիքիպահեստում

Քեթրին Մաքքիննոն (անգլ.՝ Catharine Alice MacKinnon, հոկտեմբերի 7, 1946(1946-10-07)[1][2], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի ռադիկալ ֆեմինիստ իրավագետ, ակտիվիստ ու հեղինակ։ Միչիգանի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր է 1990 թվականից, ինչպես նաև Հարվարդի իրավաբանական դպրոցի այցելու պրոֆեսոր։ 2008 - 2012 թվականներին եղել է Միջազգային քրեական դատարանի դատախազի գենդերային հատուկ խորհրդականը[5][6]։

Որպես միջազգային իրավունքի, սահմանադրական իրավունքի, քաղաքական և իրավական տեսության և իրավագիտության փորձագետ՝ Մաքքիննոնը կենտրոնացել է կանանց իրավունքների, սեռական բռնությունների ու շահագործման վրա, այդ թվում՝ սեռական ոտնձգությունները, բռնաբարությունը, մարմնավաճառությունը, սեռական թրաֆիքինգը և պոռնոգրաֆիան։ Նա առաջիններից մեկն է պնդել, որ պոռնոգրաֆիան քաղաքացիական իրավունքների ոտնահարում է և որ կրթության և զբաղվածության ոլորտում սեռական ոտնձգությունը սեռական խտրականություն է[5][7]։

Ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում են՝ «Աշխատող կանանց սեռական ոտնձգություն» (1979)[8], «Անփոփոխ ֆեմինիզմ» (1987), որը համարվել է «անգլերեն լեզվով ամենաշատ մեջբերված իրավունքի վերաբերյալ գրքերից մեկը»[9], «Toward a Feminist Theory of the State» (1989), «Պարզապես բառեր» (1993), «Սեռական հավասարություն» (2001 և 2007), «Կանանց կյանքեր, տղամարդկանց օրենքներ» (2005) ու «Թիթեռների քաղաքականություն» (2017) գրքերը։

Վաղ կյանք ու կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքիննոնը ծնվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ը հանդիսացել Էլիզաբեթ Վալենտին Դեյվիսի ու Ջորջ Մաքքիննոնի երեք զավակներից ավագը․ նրա հայրը եղել է իրավաբան, կոնգրեսմեն (1947–1949) ու Միացյալ Նահանգների Կոլումբիա շրջանի վերաքննիչ դատարանի դատավոր (1969–1995)[10]։

Ընտանիքում երրորդ սերունդն է ներկայացրել, որն ավարտել է իր մայրիկի մայր բուհը՝ Սմիթ քոլեջը։ Իրավագիտության դոկտորի կոչումն ստացել է 1977 թվականին Եյլի համալսարանում, իսկ քաղաքագիտության դոկտորի կոչումը՝ 1987 թվականին նույն համալսարանում։ Համալսարանում ուսանելիս արժանացել է Գիտության ազգային հիմնադրամի անդամակցության[5][11]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է Միչիգանի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր[11] և Հարվարդի իրավաբանական դպրոցի այցելու պրոֆեսոր։ 2007 թվականին Հարվարդի իրավաբանական դպրոցում աշխատել է որպես Ռոսկո Փաունդի այցելու պրոֆեսոր[5], ինչպես նաև աշխատել Նյու Յորքի համալսարանում, Արևմտյան Ավստրալիայի համալսարանում, Սան Դիեգոյի համալսարանում, Եբրայական համալսարանում, Կոլումբիայի իրավաբանական դպրոցում, Չիկագոյի համալսարանում, Բազելի համալսարանում, Եյլի իրավաբանական դպրոցում, Օսգուդ Հոլի իրավաբանական դպրոցում ու Սթենֆորդի իրավաբանական դպրոցում։

Շատ մեջբերվող իրավաբան գիտնական է[12][13] ու կանոնավոր հրապարակախոս։ Նրա գաղափարները կարելի է բաժանել երեք համընկնող բնագավառների՝ սեռական ոտնձգություններ, պոռնոգրաֆիա ու մարմնավաճառություն։ Իրականացնում է միջազգային աշխատանք ու նաև շատ է գրել հասարակական և քաղաքական տեսության և մեթոդաբանության վերաբերյալ[14]։

Հետազոտական և իրավական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ոտնձգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականին Դեբորա Դիների հրատարակած հոդվածի՝ Մաքքիննոնը նախ կենտրոնացել է այն բանի վրա, ինչը հայտնի է դարձել որպես սեռական ոտնձգություն, երբ իմացել է Կոռնելի համալսարանի վարչական մի օգնականի մասին, ով աշխատանքից հեռացել էր հիվանդանոցում դրա պատճառով հայտնվելուց հետո։ Իր ղեկավարի վարքից բողոքելուց հետո կինը հրաժարվել է տեղափոխությունից, որից հետո զրկվել է գործազրկության նպաստներից, քանի որ աշխատանքից հեռացել էր այսպես կոչված «անձնական» պատճառներով[փա՞ստ]։

1977 թվականին Մաքքիննոնն ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը․ նա պրոֆեսոր Թոմաս Էմերսոնի համար սեռական ոտնձգությունների վերաբերյալ ռեֆերատ էր գրել, որտեղ պնդել էր, որ այն սեռով պայմանավորված խտրականության ձև է։ Երկու տարի անց Եյլի համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Մաքքիննոնի «Աշխատող կանանց սեռական ոտնձգություն. Սեռական խտրականության դեպք» գիրքը (1979), որով ստեղծվել է սեռական ոտնձգությունների՝ որպես սեռական խտրականության ձևի նկատմամբ իրավական պահանջ։

Իր գրքում Մաքքիննոնը պնդել է, որ սեռական ոտնձգությունը սեռական խտրականություն է, որովհետև գործողությունը տղամարդկանց նկատմամբ կանանց սոցիալական անհավասարության արգասիքն է։ Նա տարբերակում է սեռական ոտնձգությունների երկու տեսակ՝ 1) «quid pro quo», որը նշանակում է սեռական ոտնձգություններ, «որոնցում սեռական ծառայությունը փոխանակվում է կամ առաջարկվում է փոխանակել աշխատանքի հնարավորության հետ» և 2) ոտնձգության տեսակ, որն «առաջանում է այն ժամանակ, երբ սեռական ոտնձգությունները աշխատանքի կայուն պայման են»։ 1980 թվականին զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովը հետևել է Մաքքիննոնի՝ սեռական ոտնձգությունն արգելող ուղեցույցներ ընդունելու տեսակետին և արգելել ինչպես «quid pro quo» ոտնձգությունը, այնպես էլ թշնամական աշխատանքային միջավայրի ոտնձգությունը․ դատարանները նույնպես կիրառել են այս հասկացությունները։

«Աշխատող կանանց սեռական ոտնձգություն. Սեռական խտրականության դեպք» գիրքը համարվել է ութերորդ ամենամեջբերվող ամերիկյան իրավական գիրքն ըստ 2000 թվականի հունվարին անցկացված ուսումնասիրության[15]։

Պոռնոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքիննոնը ֆեմինիստ ակտիվիստ Անդրեա Դվորկինի հետ փորձել է փոխել պոռնոգրաֆիայի նկատմամբ իրավական մոտեցումները՝ այն ձևակերպելով որպես քաղաքացիական իրավունքների ոտնահարում սեռական խտրականության տեսքով և որպես մարդկանց թրաֆիքինգ։

Իր «Toward a Feminist Theory of the State» գրքում Մաքքիննոնը գրել է, որ «Ֆեմինիստական տեսանկյունից պոռնոգրաֆիան հարկադիր սեքսի ձև է, սեռական քաղաքականության պրակտիկա և գենդերային անհավասարության ինստիտուտ։ Պոռնոգրաֆիան նպաստում է բռնության և խտրականության վերաբերմունքին և վարքին, որոնք սահմանում են բնակչության կեսի վերաբերմունքն ու կարգավիճակը»[16]։

Հակապոռնոգրաֆիկ վճիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Լինդա Բորմենը (որը Լինդա Լավլեյս անունով նկարահանվել էր «Deep Throat» պոռնոգրաֆիկ կինոնկարում) ասել է, որ իր նախկին ամուսինը բռնությամբ պարտադրել է իրեն նկարահանվել այդ և այլ պոռնոգրաֆիկ կինոնկարներում։ Նա հրապարակավ ներկայացրել է իր մեղադրանքները մամլո ասուլիսում Մաքքիննոնի, «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» ակտիվիստների խմբի ու Անդրեա Դվորկինի ներկայությամբ։ Մամլո ասուլիսից հետո ներկաները քննարկել են փոխհատուցում ստանալու համար քաղաքացիական իրավունքների դաշնային օրենքի օգտագործման հնարավորությունը, սակայն դա Բորմենի համար կիրառել հնարավոր չի եղել, քանի որ գործել է վաղեմության մասին դրույթը[17]։

Մաքքիննոնն ու Դվորկինը շարունակել են քննարկել քաղաքացիական իրավունքի դատավեճերը, մասնավորապես սեռական խտրականությունը՝ որպես պոռնոգրաֆիայի դեմ պայքարի հնարավոր մոտեցում։ Մաքքիննոնը դեմ էր պոռնոգրաֆիայի դեմ ավանդական փաստարկներին և օրենքներին, որոնք հիմնված էին բարոյականության կամ սեռական անմեղության գաղափարի վրա։ Սեռական պարկեշտության կամ համեստության «համայնքային չափանիշները» խախտելու համար պոռնոգրաֆիան դատապարտելու փոխարեն, դրանք բնութագրում էին պոռնոգրաֆիան որպես սեռական խտրականության ձև և ձգտում էին կանանց տալ վնասի հատուցման իրավունք քաղաքացիական իրավունքների օրենսդրությամբ, եթե նրանք կարողանային ապացուցել, որ վնասվել են։

1983 թվականին Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը հրավիրել է Մաքքիննոնին ու Դվորկինին մշակել հակապոռնոգրաֆիկ քաղաքացիական իրավունքների մասին հրամանագիր՝ որպես փոփոխություն Մինեապոլիս քաղաքի մարդու իրավունքների մասին հրամանագրում։ Փոփոխությամբ պոռնոգրաֆիան սահմանվել է որպես կանանց նկատմամբ քաղաքացիական իրավունքների խախտում և թույլ է տրվել նրանց դատական հայց ներկայացնել պարտադրողներին՝ վնասի հատուցման համար։ Օրենքը երկու անգամ ընդունվել է Մինեապոլիսի քաղաքային խորհրդի կողմից, բայց քաղաքապետը վետո է դրել։

Մաքքիննոնը Բորմենի պաշտպանն է եղել 1980 թվականից մինչև 2002 թվականին վերջինիս մահը։ Քաղաքացիական ազատականները հաճախ Մաքքիննոնի տեսությունները վիճելի են համարել, պնդելով, որ որևէ ապացույց չկա, որ սեռական բնույթ ունեցող լրատվամիջոցները խրախուսում կամ նպաստում են կանանց նկատմամբ բռնությանը[18]։ Մաքս Ուոլտմենը նշել է, որ այս տեսակետի փորձառական ապացույցները չափազանցված են[19]։

Միջազգային աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 փետրվարին Կանադայի գերագույն դատարանը մեծ մասամբ ընդունել է Մաքքիննոնի հավասարության, ատելության քարոզչության և պոռնոգրաֆիայի տեսությունները։

Նա նաև ներկայացրել է բոսնիացի և խորվաթ կանանց՝ ընդդեմ սերբերի, որոնք մեղադրվել են 1992 թվականի ցեղասպանության մեջ և բռնաբարության օրինական պահանջ ստեղծել որպես ցեղասպանության ակտ։

Մաքքիննոնն ու Դվորկինը 1990 թվականին Շվեդիայում առաջարկել են մարմնավաճառության դեմ օրենքը, որն ընդունվել է 1998 թվականին[20]։ Մարմնավաճառության դեմ շվեդական մոդելը պատժում է սեռական ծառայության գնորդներին, ինչպես նաև վաճառողներին[փա՞ստ]։ Հիմնարար գաղափարն այն է, որ գոյատևման համար սեռական ծառայություններ փոխանակելու պահանջը սեռական անհավասարության արդյունք է և կանանց նկատմամբ բռնության ձև։ Այս մոդելն ընդունվել է Նորվեգիայում, Իսլանդիայում, Կանադայում, Իռլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ֆրանսիայում[փա՞ստ], սակայն մերժվել Նոր Զելանդիայում[21][22]։

Որոշ կազմակերպություններ և անհատներ, ինչպիսիք են «Սեռական աշխատանքի նախագծերի համաշխարհային ցանցը», միջազգային[23] ու կանանց թրաֆիքինգի դեմ համաշխարհային դաշինքը[24], որոնք նշել են, որ այս օրինական մոդելը սեքսուալ աշխատողների համար դժվարացնում է բնակարան գտնելը, գոյատևելու համար գումար վաստակելը, խուսափել ոստիկանության հետ շփումներից։

Մաքքիննոնը ակտիվորեն համագործակցում է Կանանց թրաֆիքինգի դեմ կոալիցիայի ու Հնդկաստանում Ապնե Աապի հետ։

Քաղաքական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքիննոնը պնդել է, որ կանանց և տղամարդկանց անհավասարությունը հասարակությունների մեծ մասում ձևավորում է հիերարխիա, որը ինստիտուցիոնալացնում է տղամարդկանց գերակայությունը, ստորադասում կանանց և համարվում բնական։ Նա գրում է տեսության և գործնականի փոխհարաբերությունների մասին՝ հասկանալով, որ երկու ասպարեզներում կանանց փորձը անտեսվել է։ Ավելին, նա օգտագործում է մարքսիզմը ֆեմինիստական տեսության մեջ լիբերալ ֆեմինիզմի որոշակի կետեր քննադատելու համար և արմատական ֆեմինիզմը օգտագործում է մարքսիստական տեսությունը քննադատելու համար[25]։

1996 թվականին Ֆրեդ Շապիրոն հաշվարկել է, որ «Ֆեմինիզմ, մարքսիզմ, մեթոդ և պետություն. Դեպի ֆեմինիստական իրավագիտություն» (1983) հոդվածը 96-րդ ամենացիտվող հոդվածն է, չնայած հրատարակվել է ոչ օրինական ամսագրում[26]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների «Ֆեմինիստական սեռական պատերազմների» ընթացքում հակապոռնոգրաֆիկ դիրքորոշումներին դեմ հանդես եկող ֆեմինիստներն սկսել են իրենց անվանել «սեռամետ» կամ «սեքսուալ դրական ֆեմինիստ»։ Սեքսուալ դրական ֆեմինիստները և հակապոռնոգրաֆիկ ֆեմինիստները բանավիճել են այս հասկացությունների անուղղակի և ուղղակի իմաստների շուրջ։ Սեքսուալ դրական ֆեմինիստները նշել են, որ Մաքքիննոնի ու Դվորկինի կողմից մշակված հակապոռնոգրաֆիկ հրամանագրերը պահանջում էին հեռացնել, գրաքննություն իրականացնել կամ վերահսկել բացահայտորեն սեռական նյութերը[27]։

«States of Injury» (1995) գրքում Ուենդի Բրաունը պնդել է, որ Մաքքիննոնի կողմից մարմնավաճառությունն ու պոռնոգրաֆիան արգելելու փորձը հիմնականում չի պաշտպանում, այլ վերագրում է «կին» կատեգորիային էականացված ինքնություն, որի մեջ նախադրված է վիրավորանքը[28]։ «The Nation» շաբաթաթերթում Բրաունը նաև նկարագրել է Մաքքիննոնի «Toward a Feminist Theory of the State» (1989) գիրքը որպես «խորապես ստատիկ աշխարհայացք և ոչ ժողովրդավարական, գուցե նույնիսկ հակաժողովրդավարական քաղաքական զգայունություն», ինչպես նաև «առաջացած «ֆեմինիզմի երկրորդ ալիքի արշալույսին, կառուցված այլևս գոյություն չունեցող քաղաքական-մտավոր համատեքստի վրա. արական մարքսիստական մենաշնորհ արմատական սոցիալական դիսկուրսում»[29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Մաքքիննոնը հարաբերություններ է ունեցել հեղինակ և կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ջեֆրի Մասոնի հետ[30]։

Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

  • (1979). Sexual Harassment of Working Women: A Case of Sex Discrimination. New Haven, CT: Yale University Press. 1979. ISBN 0-300-02299-9. OCLC 3912752.
  • (1987). Feminism Unmodified: Discourses on Life and Law. Cambridge, MA: Harvard University Press. 1987. ISBN 0-674-29874-8. OCLC 157005506.
  • (1988) with Andrea Dworkin. Pornography and Civil Rights: A New Day for Women's Equality. Minneapolis, MN: Organizing Against Pornography. 1988. ISBN 0-9621849-0-X.
  • (1989). Toward a Feminist Theory of the State. Cambridge, MA: Harvard University Press. 1989. ISBN 0-674-89646-7. OCLC 26545325.
  • (1993). Only Words. Cambridge, MA: Harvard University Press. 1993. ISBN 0-674-63933-2. OCLC 28067216.
  • (1997) with Andrea Dworkin (eds.). In Harm's Way: The Pornography Civil Rights Hearings. Cambridge, MA: Harvard University Press. 1997. ISBN 0-674-44579-1. OCLC 37418262.
  • (2001). Sex Equality. University Casebook Series. New York: Foundation Press.
  • (2004) with Reva Siegel (eds.). Directions in Sexual Harassment Law. New Haven, CT: Yale University Press.
  • (2005). Women's Lives, Men's Laws. Cambridge, MA: Harvard University Press. 2005. ISBN 0-674-01540-1. OCLC 55494875.
  • (2005). Legal Feminism in Theory and Practice. Resling.
  • Are Women Human?: And Other International Dialogues. Cambridge, MA: Harvard University Press. 2006. ISBN 0-674-02187-8. OCLC 62085505.* (2007). Sex Equality (2nd edition). University Casebook Series. New York: Foundation Press.
  • (2014). Traite, Prostitution, Inégalité. Mount Royal, Que: Editions M.
  • (2015). Sex Equality Controversies: The Formosa Lectures. Taipei: National Taiwan University Press.
  • (2016). Sex Equality (3rd edition). University Casebook Series. St. Paul, MN: Foundation Press.
  • (2017). Butterfly Politics. Cambridge, MA: Harvard University Press.
  • (2018). Gender in Constitutional Law. Cheltenham: Edward Elgar Publishing.
  • (2022). Women's Lives in Men's Courts: Briefs for Change. Northport, NY: Twelve Tables Press (forthcoming).

Op-eds

Դատական գործեր

  • Alexander v. Yale, 459 F.Supp. 1 (D.Conn. 1977), aff'd., 631 F.2d 178 (2d Cir. 1980)
  • Meritor Savings Bank v. Vinson, 477 U.S. 57 (1986)
  • American Booksellers Ass'n, Inc. v. Hudnut (alternate URL) 771 F.2d 323 (7th Cir. 1985), aff'd, 475 U.S. 1001 (1986)
  • Andrews v. Law Society of British Columbia [1989] 1 S.C.R. 143
  • R. v. Keegstra, [1990] 3 S.C.R. 697 (See also James Keegstra)
  • R. v. Butler, [1992] 1 S.C.R. 452
  • Kadic v Karadzic Alternate URL 70 F.3rd 232 (2nd Cir. 1995), rehearing denied, 74 F.3rd 377 (2nd Cir. 1996), cert. denied, 518 U.S. 1005 (1996).

Կոչումներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիդ քոլեջի դոկտոր (Honoris Causa), (1989)
  • Հավերֆորդի քոլեջի իրավունքի պատվավոր դոկտոր (1991)
  • Սմիթի մեդալ, Սմիթ քոլեջ (1991)
  • Իրավագիտության պատվավոր դոկտոր, Հյուսիսարևելյան համալսարան (1993)
  • Վիլբուր Լյուսիուսի խաչ շքանշան, Յեյլի շրջանավարտների ասոցիացիա (ամենամյա մրցանակ) (1995)
  • Սիմպոզիում, Յեյլի իրավաբանական դպրոց, «Աշխատող կանանց սեռական ոտնձգությունների» հրապարակման 20-ամյակի առթիվ(1998)
  • Յեյլի համալսարանի հարյուրամյակի տոնակատարություն, «Իրավունքներ հորինելը. Յեյլի իրավաբանական դպրոցը և սեռական ոտնձգությունների օրենքը», ապրիլի 21, 2001 (2001)
  • Գիտությունների ամերիկյան ակադեմիայի գիտաշխատող (ընտրված) (2005)
  • Ուիլյամ Գոդվին Նովայի իրավաբանական դպրոցի իրավագիտության այցելու պրոֆեսոր, (2006)
  • Անվանի գիտնական մրցանակ, Ամերիկյան փաստաբանների հիմնադրամի գիտաշխատողներ, «ի ճանաչումն իրավունքի ուսումնասիրման գործում իր կարևոր ներդրման» (2007)
  • «Արդարադատության ռահվիրա» մրցանակ, Փեյսի իրավաբանական դպրոց, (Նյու Յորք) (2008)
  • Պատվավոր դոկտորի կոչում, Եբրայական համալսարան (Երուսաղեմ) (2008)
  • Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (Կանադա) (2009)
  • Ռութ Բադեր Գինսբուրգի կյանքի նվաճումների մրցանակ, Իրավաբանական դպրոցների ամերիկյան ասոցիացիայի կանանց բաժին (2014)
  • Ամերիկյան իրավաբանական ինստիտուտի ընտրված անդամ (2014)
  • Պատվարժան հյուր, Հարվարդի իրավաբանական դպրոցում կանանց միջազգային օրը (2014)
  • Եյլի իրավաբանական դպրոցի նշանավոր շրջանավարտների մրցանակ (2015)
  • Պատվարժան հյուր, Հարվարդի իրավաբանական դպրոցում կանանց միջազգային օրը (2017)
  • Ալիս Փոլի մրցանակ, Տղամարդկանց ազգային կազմակերպություն ընդդեմ սեքսիզմի, «Կյանքի նվիրվածություն և կանանց նկատմամբ տղամարդկանց բռնության դեմ պայքարում ակնառու նվաճումների» համար» (2017)
  • Հարվարդի կանանց իրավաբանական ասոցիացիա, ««Shatter the Glass Ceiling» մրցանակ դասասենյակի միջավայրում գենդերային հավասարության խթանման գործում գերազանցության համար» (Հարվարդի իրավաբանական դպրոցի ուսխորհրդի քվեարկությամբ) (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. https://alumni.yale.edu/content/medalists-year
  4. https://www.smith.edu/about-smith/smith-history/smith-college-medal
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Catharine A. MacKinnon». Harvard Law School. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «MacKinnon, Catharine A.». University of Michigan Law School. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. Also see MacKinnon, Catharine A. (2018 թ․ փետրվարի 4). «#MeToo Has Done What the Law Could Not». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին.
  8. Bellafante, Gillia (2018 թ․ մարտի 19). «Before #MeToo, There Was Catharine A. MacKinnon and Her Book 'Sexual Harassment of Working Women'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին.
  9. «Catharine A. MacKinnon». Encyclopaedia Britannica.
  10. «Catharine A. MacKinnon biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  11. 11,0 11,1 University of Michigan faculty biography Արխիվացված 2005-09-23 Wayback Machine; accessed February 10, 2015.
  12. «Highly Cited Research 2011 - Name: "M"». Thomson Reuters Research Analytics. 2012 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  13. «Catharine MacKinnon». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2006 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) 2005 Fellow of Stanford's Center for Advanced Study in the Behavioral Sciences
  14. MacKinnon, Catherine A. (2000). "Points Against Postmodernism", 75, Chi.-Kent L. Rev., pp. 687–688.
  15. MacKinnon, Catharine (1979). Sexual Harassment of Working Women: A Case of Sex Discrimination (19 ed.). Yale University Press. էջ 1. ISBN 9780300022995.
  16. Mackinnon, Catharine (1989). Toward A Feminist Theory of The State. Cambridge, Massachusetts: Harvard. ISBN 0674896467.
  17. * Brownmiller, Susan (1999). In Our Time: Memoir of a Revolution. New York: Dial Press. էջ 337. ISBN 9780385314862.
  18. Dworkin, Ronald. "Women and Pornography", New York Review of Books 40, no. 17 (October 21, 1993): 299. "no reputable study has concluded that pornography is a significant cause of sexual crime: many of them conclude, on the contrary, that the causes of violent personality lie mainly in childhood"
  19. Waltman, Max (2010 թ․ մարտ). «Rethinking Democracy: Legal Challenges to Pornography and Sex Inequality in Canada and the United States». Political Research Quarterly. 63: 218–237. doi:10.1177/1065912909349627. S2CID 154054641.
  20. Waltman, Max (2011 թ․ հոկտեմբերի 1). «Prohibiting Sex Purchasing and Ending Trafficking: The Swedish Prostitution Law». Michigan Journal of International Law. 33 (1): 137–138. ISSN 1052-2867.
  21. Prostitution Reform Bill 2002 (66-2) (select committee report) (N.Z.).
  22. «Prostitution Reform Bill — Second Reading». New Zealand Parliament Pāremata Aotearoa. New Zealand Parliament. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. «Q&A: Policy to protect the human rights of sex workers». Amnesty International. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  24. «The Global Alliance Against Traffic in Women». gaatw.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  25. MacKinnon, 1987, էջեր 15–16, 60, 118–120, 136–137
  26. Fred R. Shapiro, "The Most-Cited Law Review Articles Revisited," 71 Chi.-Kent L. Rev. 751 (1996)
  27. Carole Vance. "More Pleasure, More Danger: A Decade after the Barnard Sexuality Conference", Pleasure and Danger: Towards a Politics of Sexuality (Carole Vance, ed., 1984).
  28. «States of Injury book description». Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  29. «The Impossibility of Women's Studies» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  30. Smith, Dinitia (1993 թ․ մարտի 22). «Love is Strange». New York Magazine. էջեր 36–43.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մաքքիննոն» հոդվածին։