Քարիմա Աբբուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարիմա Աբբուդ
արաբ․՝ كريمة عبّود‎‎
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1893(1893-11-18)[1]
ԾննդավայրՇեֆարամ, Acre Subdistrict, Հյուսիսային մարզ, Իսրայել
Մահացել է1955[2]
Մահվան վայրՆազարեթ, Հյուսիսային մարզ, Իսրայել[3][4][5]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Մանդատային Պաղեստին
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
 Karimeh Abbud Վիքիպահեստում

Քարիմա Աբբուդ (արաբ․՝ كريمة عبّود‎‎, նոյեմբերի 18, 1893(1893-11-18)[1], Շեֆարամ, Acre Subdistrict, Հյուսիսային մարզ, Իսրայել - 1955[2], Նազարեթ, Հյուսիսային մարզ, Իսրայել[3][4][5]), պաղեստինցի լուսանկարիչ, համարվում է տարածաշրջանում լուսանկարչությամբ պրոֆեսիոնալ զբաղվող առաջին կինը։ Հայտնի է որպես՝ «Տիկին լուսանկարիչ» («Lady Photographer»)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարիմա Աբբուդը ծնվել է 1891-1899 թվականներին Շեֆարամի բողոքական քահանա՝ Ասադ Աբբուդայի ընտանիքում։ Ընտանիքը երկար ժամանակ տեղափոխվել է քաղաքից քաղաք և վերջապես հաստատվել Բեթղեհեմում։ 1913 թվականին Քարման նվեր է ստացել իր առաջին լուսանկարչական սարքը և սկսել է նկարել հարազատներին, ընկերներին և բնապատկերներ։ Աբվարտել է Երուսաղեմի Շմիդթի իգական դպրոցը։ Ավելի ուշ լեզվաբանություն է ուսումնասիրել Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ Ծնողների մահից հետո՝ 1940-ական թվականներին տեղափոխվել է Երուսաղեմ, իսկ հետո Բեթլեհեմ։ Մահացել է Նազարեթում։

Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներից սկսել է պրոֆեսիոնալ զբաղվել լուսանկարչությամբ։ Դիմանկարներից և բնապատկերներից բացի, լուսանկարել է Մերձավոր Արևելքի քաղաքները՝ Նազարեթը, Բեթղեհեմը, Բաալբեկը, Տվերիան և այլն։ Հաճախ լուսանկարները ձեռքով գունավորել է։ Լուսանկարել է հարյուրավոր լուսանկարներ, որոնց մեծ մասը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի տարիներին անհետ կորել են։ 2006 թվականին Երուսաղեմի այն տանը, որտեղ ենթադրաբար 1930-1948 թվականներին ապրել է Քարիմա Աբբուդը, գտնվել են նրա 400 լուսանկար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]