Քաղցր թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի բաժակ սառեցված քաղցր թեյ՝ կիտրոնով

Քաղցր թեյ, սառը թեյի հայտնի տեսակ, սովորաբար օգտագործվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը[1][2](հատկապես տարածված է Հարավային Միացյալ Նահանգներում) և Ինդոնեզիան[3][4]։ Քաղցր թեյն առավել հաճախ պատրաստվում է սև թեյին շաքար կամ օշարակ ավելացնելով՝ թեյը եփելիս կամ դեռ տաք վիճակում, չնայած արհեստական քաղցրացուցիչները նույնպես հաճախ են օգտագործվում։ Քաղցր թեյը գրեթե միշտ մատուցվում է սառույցով։ Այն երբեմն կարող է համեմվել, առավել հաճախ՝ կիտրոնով[1], բայց նաև դեղձով, ազնվամորիով կամ անանուխով[5]։ Խմիչքին երբեմն խառնում եմ սոդա` թթվայնությունը նվազեցնելու համար[5]։

Քաղցր թեյը համարվում է որպես տարածաշրջանային կարևոր բաղադրիչ Հարավային Միացյալ Նահանգների և Ինդոնեզիայի խոհանոցներում[6]։ Քաղցր թեյի առկայությունը ռեստորաններում և այլ հաստատություններում հասարակության կողմից օգտագործվում է որպես ցուցիչ` գնահատելու համար, թե արդյոք տարածքը կարելի է համարել ԱՄՆ-ի հարավային մաս[7][8][9]։ Չնայած քաղցր թեյը կարելի է եփել ավելի քիչ շաքարով և ցածր կալորիականությամբ, քան շատ մրգահյութեր և գազավորված ըմպելիքներ, սակայն դժվար չէ գտնել քաղցր թեյ` մինչև 22 բրիքս (սախարոզի տեսակարար կշիռր ջրում) շաքարի մակարդակով, ինչը կրկնակի մեծ է Կոկա-Կոլա-ում շաքարի պարունակությունից[1][10][11][12][13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր թեյը համարվել է շքեղություն` թեյի, սառույցի և շաքարի թանկ լինելու պատճառով[1][2]։ Սառույցը, թերևս, բաղադրիչներից ամենարժեքավորն էր, քանի որ այն ժամանակ, երբ սառը խմելու ջրի հասանելիությունը հարաբերական շքեղություն էր, տեղափոխվում էր հեռվից[2]։ Իսկ ժամանակակից պայմաններում այն կարելի է արտադրել մեծ քանակությամբ, արագ և էժան[2]։

Սառույցով քաղցր թեյի ամենահին բաղադրատոմսը հրապարակվել է 1879 թվականին՝ Վիրջինիայում ծնված Մարիոն Քեյբլ Թայրիի «Տնային տնտեսությունը Հին Վիրջինիայում» խոհարարական գրքում։ Բաղադրատոմսում ներառված էր կանաչ թեյ, քանի որ այս ժամանակահատվածում սպառվող քաղցր թեյի մեծ մասը կանաչ թեյ էր[1][2]։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կանաչ թեյի հիմնական աղբյուրները սպառվեցին Միացյալ Նահանգներում (Ճապոնական ներխուժման և կանաչ թեյի արտադրությամբ զբաղվող տարածքների օկուպացիայի պատճառով), նրանք ստիպված էին գնել թեյը բացառապես բրիտանական Հնդկաստանից, որը սև թեյ էր արտադրում։ Ամերիկացիները դուրս եկան պատերազմից հիմնականում սև թեյ խմելով[14]։ Քաղցր թեյը ժամանակին օգտագործվել է պունշի տեսքով, որը խառնվում էր անանուխի և սերուցքի համով լիկյորի հետ[2]։

2003 թվականին, ենթադրաբար, որպես ապրիլմեկյան կատակ, Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում էր «բարձր և ծանրացնող բնույթի զանցանք» ռեստորանում սառույցով թեյ վաճառելու և միևնույն ժամանակ ճաշացանկում սառույցով քաղցր թեյ չառաջարկելու համար։ Օրինագիծն այդպես էլ քվեարկության չի դրվել[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Glock, Allison (2008-07-01), Sweet Tea:A Love Story, Garden & Gun
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Tomlinson, Tommy, «Sweet Tea», Our State North Carolina
  3. «Indonesians grow sweet on sugarless tea». Nikkei Asian Review (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Post, The Jakarta. «Enjoy these cheap eats on your 'mudik' through Java». The Jakarta Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  5. 5,0 5,1 Kinsman, Kat (2007-06-28), «Southern Sweet Tea», SlashFood, AOL
  6. Powers, Sean. «Sweet Tea: A History Of The 'Nectar Of The South'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  7. Jacobs, Frank. «The Sweet Tea Line - the Real Border Between North and South». Big Think. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  8. «The Science of Sweet Tea – The Science of the South». www.scienceofthesouth.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  9. «The Sweet Tea Line». Texas Monthly (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  10. Klineman, Jeffrey (2007-08-08), «I Wish I Lived in a Land of Lipton … What makes Southern sweet tea so special?», Slate, The Slate Group
  11. «Large Coke(32oz), McDonald's». Large Coke(32oz), McDonald's. Live Strong. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. «Large Sweet Tea(32oz), McDonald's». Large Sweet Tea(32oz), McDonald's. Live Strong. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. «Large Orange Juice(21oz), McDonald's». Large Orange Juice(21oz), McDonald's. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. «History of Iced Tea, History of Sweet Tea». Whatscookingamerica.net. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  15. HB 819 – Food service establishments; serving tea; requirements

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]