Քաղաքացիական պատերազմի տարիներին զոհվածների հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական պատերազմի տարիներին զոհվածների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1920
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևՄետաղյա կոթող
Ներկա վիճակկանգուն

Քաղաքացիական պատերազմի տարիներին զոհվածների հուշարձան (ռուս.՝ Памятник погибшим в годы Гражданской войны), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Ռակով ավանից 1 կմ հեռավորության վրա։ Այն նվիրված է 1917-1922 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվածներին։ Տեղադրվել է 1920 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի տարիներին զոհվածների հուշարձանը, որը եղբայրական գերեզման է, տեղադրվել է 1920 թվականի նոյեմբերի 5-ին՝ Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքի Ռակովո ավանից 1 կմ հեռավորության վրա գտնվող բլրի վրա[1]։

Հուշարձանը գլանաձև մետաղյա կոթող է, որի վերնամասը կոնաձև է։ Ամբողջ հուշարձանը ներկված է կապույտ, իսկ գմբեթի մասը և այն պսակող հնգաթև աստղը՝ կարմիր։ Եռակցված է խողովակներից և երկաթից։ Այս հուշարձանի հեղինակը Սուլին երկաթուղային կայարանի վագոնային դեպոն է[1]։

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում 1918 թվականին սպիտակգվարդիականների հետ մարտերում զոհվել է կարմիր բանակի 35 զինծառայող։ Նրանց ազգանունները պարզված չեն։ Հենց նրանց հիշատակին էլ նվիրված է այս կոթող-հուշարձանը։ Հուշարձանի շուրջը օղակաձև արված է հետևյալ գրությունը. «Հավերժ փառք հեղափոխության գործի համար զոհված մարտիկներին»[1]։ Դեպի հուշարձանը տանում են աստիճաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник погибшим в годы Гражданской войны». Վերցված է 2019 Մարտ 19-ին.