Քալվին Քուլիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քալվին Քուլիջ
անգլ.՝ Calvin Coolidge
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ամհերստի քոլեջ և St. Johnsbury Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և ինքնակենսագիր
Դավանանք կոնգրեգացիոն եկեղեցի և բողոքականություն
Ծննդյան օր հուլիսի 4, 1872(1872-07-04)[1][2][3][…]
Ծննդավայր Plymouth Notch, Plymouth, Ուինդսոր շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 5, 1933(1933-01-05)[4][1][2][…] (60 տարեկան)
Վախճանի վայր Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Թաղված Plymouth Notch Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ John Calvin
Հայր John Calvin Coolidge, Sr.?
Մայր Victoria Josephine Moor?[3]
Ամուսին Գրեյս Քուլիջ[5]
Զավակներ John Coolidge? և Calvin Coolidge, Jr.?
 
Ինքնագիր Изображение автографа

Ջոն Քալվին Քուլիջ (անգլ.՝ John Calvin Coolidge Jr., հուլիսի 4, 1872(1872-07-04)[1][2][3][…], Plymouth Notch, Plymouth, Ուինդսոր շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ - հունվարի 5, 1933(1933-01-05)[4][1][2][…], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), ԱՄՆ-ի 30-րդ նախագահ (1923-1929) ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալվին Քուլիջը ծնվել է 1872 թվականի հուլիսի 4-ին Վերմոնտ նահանգի Ուինդսորի շրջանի Պլիմուտ փոքրիկ քաղաքում[6]։ Մայրը` Վիկտորյա Քուլիջը (Victoria Josephine Moor), մահացել է 39 տարեկան հասակում (1885 թվականի մարտ), երբ Քալվինն ընդամենը 13 տարեկան էր[7]։

Հայրը` Ջոն Քալվինը, բազում զբաղմունքներ ուներ։ Նա ամբողջ նահանգում հայտնի էր որպես հաջողակ ֆերմեր, խանութի սեփականատեր` զբաղեցնելով քաղաքական զանազան պաշտոններ։ Նա ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Վերմոնտ նահանգի սենատի անդամ, զբաղեցրել է հասարակական տարբեր պաշտոններ` ներառյալ հաշտարար դատավորի և հարկահավաքի պաշտոնները։

Մասսաչուսեթսի նահանգապետ Քուլիջը 1920 թվականին նախագահ Ուորեն Հարդինգի հետ ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ նա ավելի հայտնի էր, քան քաղաքական բլոկի իր գործընկերը` շնորհիվ 1919 թվականին Բոստոնում ոստիկանների գործադուլը ճնշելու։ 1923 թվականի օգոստոսի 2-ին Հարդինգի մահից հետո Քուլիջը դառնում է ԱՄՆ-ի նոր նախագահը։ Քուլիջը Հարդինգի մահվան մասին իմացել է մի քանի օր անց միայն, քանի որ հանգստանում էր ծնողների գյուղական տանը, ուր չկար ո'չ հեռախոս, ո'չ էլեկտրականություն։ Քուլիջի հայրը նավթի լամպով ինքն է տղային բերել նախագահի երդման արարողությանը։ Վերադառնալով Վաշինգտոն` Քուլիջը կրկին երդում է տալիս ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջ, որ գլխավորում էր նախկին նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտը։

Քուլիջի կառավարումը, որն ընթանում էր տնտեսությանը չմիջամտելու սկզբունքով, բավականին հաջող էր ընթանում։ Նահանգները տնտեսական մեծ աճ է գրանցում։ Չնայած դրան` այս հաջողությունը նախագահ Հերբերտ Հուվերի օրոք արդեն ավարտվում է Մեծ ճգնաժամով։ Քուլիջի օրոք հնդկացիներն ստացան ամերիկյան լիիրավ քաղաքացիություն, թեպետ անգլոամերիկացիների խնդիրները շատ հեռու էին լուծում ստանալուց։ 1920-ական թվականները նշանավորվեցին Կու-կլուքս-կլանի և Լինչի դատաստանի գործունեության առկայծումով։

Նախագահական մեկ շրջանի ավարտից հետո Քուլիջը հրաժարվեց իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելուց` իր տեղը զիջելով Հուվերին։ Հանրապետական կուսակցության մասշտաբային անհաջողությունները բացասապես ազդեցին Քուլիջի առողջության վրա. նա մահացավ 1932 թվականի ընտրություններում Հուվերի պարտությունից (նա պարտվեց Ֆրանկլին Ռուզվելտին) մի քանի ամիս անց։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալվին Քուլիջի կառավարման ժամանակ ԱՄՆ-ը պահպանեց Նիկարագուայի և Հայիթիի օկուպացիան, սակայն 1924 թվականին զորքերը դուրս բերեց Դոմինիկյան Հանրապետությունից։ 1928 թվականին Քուլիջը գլխավորում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը Հավանայում կայացած Պանամերիկյան համաժողովում[8]։ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական այս այցը Կուբա, որն այն ժամանակ կախվածություն ուներ ԱՄՆ-ից, դարձավ վերջինը 20-րդ դարում։ Միայն 88 տարի անց` 2016 թվականի մարտի 20-ին, պաշտոնական այցով Կուբա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Кулидж Калвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. English Wikipedia community Wikipedia — 2001.
  6. Presidents, 1872—1933 (англ.)
  7. «The Coolidge Homestead (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Calvin Coolidge: Foreign Affairs». millercenter.org (անգլերեն). Miller Center of Public Affairs, University of Virginia. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  9. Susanna Kim (2014 թ․ դեկտեմբերի 18). «Here's What Happened the Last Time a US President Visited Cuba» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Claude M. Fuess Calvin Coolidge: The Man from Vermont. — Little, Brown, 1940. — ISBN 978-1-4067-5673-9
  • Robert H. Ferrell The Presidency of Calvin Coolidge. — University Press of Kansas, 1998. — ISBN 978-0-7006-0892-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալվին Քուլիջ» հոդվածին։