Փոքր ջրցուլ
Փոքր ջրցուլ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ixobrychus minutus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Փոքր ջրցուլ (լատին․՝ Ixobrychus minutus), համարվում է թռչունների ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչը։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրցուլի հասակը հասնում է ընդամենը 36 սանտիմետրի։ Քաշը կշռվում է 136-145 գրամ, իսկ թևերի երկարությունը հասնում է մոտ 15 սմ-ի։ Փոքր ջրցուլն միակ դասի ներկայացուցիչն է, որի արուն և էգը տարբերվում են իրենց գունավորմամբ։ Արուն հիմնականում ունենում է սև - կանաչ գույներ գլխի վրա, թևերը հիմնականում գտնվում են մեջքի վրա, պարանոցը և փետուրների ծայրերը ունեն սպիտակ գունավորում։ Կտուցը դեղին-կանաչավուն է։ Էգի թիկունքն ունի հիմնականում շագանակագույն գունավորում։ Գլուխը և պարանոցը ունեն կաքավաքարային գույն։ Իգական սեռի մոտ կտուցը դեղին և մուգ դարչնագույն երանգավորում է ստանում մինչև վերջ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ջրցուլը տարածված է Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Հնդկաստանում, Աֆրիկայում և Ավստրալիայում։ Եվրոպական ջրցուլները չվող թռչուններ են ձմռանը չվում են դեպի Աֆրիկա։ Ռուսաստանում փոքր ջրցուլին կարելի է հանդիպել եվրոպական մասում (հիմանակնում՝ հյուսիսում մինչև Սանկտ-Պետերբուրգ) և Արևմտյան Սիբիրում ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ջրցուլները տարածված են փոքր և խոշոր ջրավազանների ափերին։ Այս թռչունը վարում է շատ զգույշ ապրելակերպի, լողումէ երկար մատների վրա, սակայն ոտքերը բռունցք անելով։ Չի թռչում ոչ այնքան շատ, միայն կարճ հեռավորությունների վրա, շատ ցածր ջերմաստիճանի կամ ջրերի մակերեսի վրա։ Ակտիվ է հիմնականում գիշերը։ Եվրոպայում թռչում է ապրիլին և մայիսին, ձմռանը, կամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ինչպես մեծ ջրցուլները, այնպես էլ փոքրերը մեկնում են ձմռանը առանց հոտ ձևավորելու։ Շատ հաճախ գիշերը թռչում են։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ջրցուլները սնվում են մանր ձկներով, գորտերով, ջրային անողնաշարավորներով։ Երբեմն բռնում են փոքր անցողիկ թռչունների ձագերին։
Ձայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանը արուի երգը ձայնը շատ խուլ է միակ ձայնը, որ լսվում է դա «կռո - կռո» կամ «վռո - վռո» հնչյուններն են մեկը մեկին հաջորդելով[1]։ Թռչունը երգում է 2-3 վայրկյան։ Սակայն, երգում են հիմնականում երեկոյան ժամերին։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր զույգը բավականին մեծ վայր է զբաղեցնում։ Բույնը պատրաստում են գոմերում կամ ծառի ճյուղերի վրա։ Ձվերը դնում են հունիսի սկզբից մինչև հուլիսի վերջը ընկած ժամանակահատվածում, կախված տեղանքից և կլիմայից։ Բազմացման համար դնում են 5-9 սպիտակ ձու ։ Արդեն մի քանի օրվա ընթացքում երիտասարդ ձագերը դուրս են գալիս ձվից, նրանց երկար նիհար մատները գրավելով։ 7-12 օրվա ընթացքում ձագերը կարող են կարճ ժամանակով դուրս գալ բույնից։ 1 ամսվա ընթացքում փոքրիկ ձագարերը արդեն թևավորվում են։
Ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ջրցուլն ունի 3 տեսակ՝
- I. m. minutus (Linnaeus, 1766) «Հյուսիսային փոքր ջրցուլ»[2], տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում,
- I. m. payesii (Hartlaub, 1858) — Աֆրիկա, Սահարայի հարավ;
- I. m. podiceps (Bonaparte, 1855) — Մադագասկար.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Голос малой выпи (описание и аудиозаписи)(չաշխատող հղում)
- ↑ Птицы Советского Союза. Том 2. Голуби, рябки, трехпёрстки, журавли, дрофы, чистики, гагары, поганки, трубконосые, фламинго, голенастые / Под ред. Г. П. Дементьева и Н. А. Гладкова. — М.: Советская наука, 1951. — С. 453. — 480 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ганзак Я. Иллюстрированная энциклопедия птиц Прага: Артия 1990
- Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия М.: Лабиринт-пресс 2004
- Жизнь животных Т.6 Птицы М.: Просвещение 1986
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքր ջրցուլ Արխիվացված 2020-08-04 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրցուլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ջրցուլ» հոդվածին։ |
|