Փոքր մոլորակների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր մոլորակների կենտրոն (ՓՄԿ; անգլ.՝ Minor Planet Center, MPC), գտնվում է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանում (SAO), որը Հարվարդի համալսարանի աստղադիտարանի (HCO) հետ միասին Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի (CfA) մասն է։

Փոքր մոլորակների կենտրոնը Միջազգային աստղագիտական միության աջակցությամբ, հավաքագրում, համակարգում և դասակարգում է Արեգակնային համակարգի փոքր մարմինների և գիսաստղերի դիտարկումների տվյալները, հաշվարկում է նրանց ուղեծրերը և հրատարակում է այս ամենի մասին տեղեկություններ փոքր մոլորակների տեղեկագրքերում։ Կազմակերպության կայքում անվճար տրամադրվում են աստղագիտական դիտարկումների դյուրինացման համար բազմաթիվ ծառայություններ։ Փոքր մոլորակների ամբողջական կատալոգը (MPCORB) հասանելի է ներբեռնման համար։

Փոքր մոլորակների կենտրոնը հիմնադրվել է Ցինցինատիի համալսարանում 1947 թվականին, Փոլ Հերջետի ղեկավարության տակ։ Հերջետի թոշակի անցնելուց հետո, 1978 թվականին կենտրոնը տեղափոխվեց Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարան, և ղեկավար նշանակվեց Բրայան Մարսդենը։ 2006 թվականից ՓՄԿ տնօրեն է նշանակվել Թիմոտի Սպարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]