Փոլ Ռևիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոլ Ռեվիրից)
Փոլ Ռևիր
անգլ.՝ Paul Revere
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1735(1735-01-01)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 10, 1818(1818-05-10)[1][2][3] (83 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԳերեզմանGranary Burying Ground
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWestford Academy?
Մասնագիտությունարծաթագործ, Մինիտմեններ, ձեռնարկատեր և ռազմական գործիչ
ԱմուսինRachel Walker?[5] և Sarah Orne?[5]
Ծնողներհայր՝ Apollos Rivoire?[5], մայր՝ Deborah Hitchbourn?[5]
ԵրեխաներJoseph Warren Revere?[5] և Paul Revere, Jr.?[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Paul Revere Վիքիպահեստում

Փոլ Ռևիր (անգլ.՝ Paul Revere, հունվարի 1, 1735(1735-01-01)[1][2][3], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 10, 1818(1818-05-10)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան անկախության պատերազմի հերոս, արծաթագործ, արդյունաբերող։ 1775 թվականի ապրիլի 18-ին նախազգուշացնում է Բոստոն քաղաքի բնակչության բրիտանական զորքերի մոտեցման մասին։ Անմահացվել է Հենրի Լոնգֆելոյի «Փոլ Ռևիրի ձիարշավը» բալլադում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստավորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևիրի հայրը ՝ Ապոլո Ռիվուարը (հետագայում նա կփոխի իր ազգանունը Ռևիրի), հուգենոտ փախստականների զավակ էր, ովքեր տեղափոխվել էին Բոստոն։ Վաղ հասակում Ապոլոն աշխատում է որպես արծաթագործի օգնական։ Իր հերթին Ապոլոն արծաթագործի իր հմտությունները փոխանցում է որդուն ՝ Ռևիրին։ Ռևիրը դառնում է ամերիկայի ամենահայտնի արծաթագործներից մեկը։ Ռևիրը ստանում է հիմնարար կրթություն և հետագայում կարողնում է ընթերցել մետաղագործության մասին ամենաբարդ գրքերը։ Նա պատրաստում է ոչ միայն արծաթե կենցաղային իրեր, այլ նաև վիրահատությունների համար նախատեսված գործիքներ, ակնոցներ, արծաթե ատամներ և արծաթե նկարազարդումներ։ Ռևիրի ամեհայտնի աշխատանքներից է արծաթե նկարազարդումը, որը պատկերում է Բոստոնյան ջարդերի դեպքերը։

Անկախության պատերազմին նախորդող տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1770 թվականին Ռևիրն անդամակցում է հայրենասիրական շարժմանը և հայտնվում է խռովությունների կիզակետում։ Ամերիկյան գաղութներում սկիզբ առած հայրենասիրական շարժումը հանգուցալուծվեց Ամերիկայի անկախության համար մղվող պատերազմով։ Որպես բոստոնյան արհեստավոր խավի ներկայացուցիչ՝ Ռևիրը կապող օղակ է հանդիսանում քաղաքի մտավորական և աշխատավոր խավերի միջև։ 1773 թվականին Ռևիրը, 50 այլ ըմբոստարարների հետ միասին, հնդկացիների շորեր է հագնում և մասնակցում «Բոստոնի թեյախմության» բողոքներին։ Ըմբոստարարները հանդես էին գալիս լրացուցիչ հարկադրումների դեմ։ Ռևիրը ծառայում է Բոստոնի փրկության հանձնաժողովում (անգլ.՝ Boston’s Committee of Safety) որպես ձիավոր։ Նա հաղորդագրություններ է փոխանցում Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի միջև։ 1775 թվականի ապրիլի 16-ին Ռևիրը Կոնկորդ քաղաքի բնակչությանը տեղեկացնում է բրիտանական զորքերի առաջխաղացման մասին և հորդորում է նրանց թաքցնել քաղաքում առկա ռազմական զինանոցները։ Նա լապտեր է կախում Բոստոնի հին հյուսիսային եկեղեցու զանգակատան վրա՝ զգուշացնելով համաքաղաքացիներին բրիտանական զորքերի մոտալուտ մոտեցման մասին։ Երկու օր անց նա մեկնում է Բոստոնից, որպեսզի հանդիպի հեղափոխական առաջնորդներ Ջոն Հանքոքին և Սեմյուել Ադամսի հետ և զգուշացնի նրանց թշնամական զորքերի առաջխաղացման մասին։ Նա և նրա ընկեր Վիլիամ Դասը իրաից անկախ հասնում են Լենգսիկտոն և Հենքոքին և Ադամսին ժամանակին լքում են քաղաքը։ Վերադարձի ճանապարհին բրիտանական զորքերը գերում են Ռևիրսին։ Կարճ ժամանակ անց նա ազատ է արձակվում և ոտքով վերադառնում Լենգսիկտոն ։ Ռևիրը զգուշացման շնորհիվ ամերիկյան աշխարհազորը կարողանում է դիմակայություն ցույց տալ բրիտանական զորքերին Լենգսիկտոնի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերից մեկում։

Անկախության պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության պատերազմի սկզբնական տարիներին Ռևիրը արդյունաբերական ընկերությունը վառոդ է մատակարարում ամերիկյան զորքերին։ 1776 թվականին Ռևիրը ղեկավարում է Բոստոնի նավահանգիստի պաշտպանության աշխատանքները։ Ռևիրի պատերազմական գործողությունների մասնակցության մասին վկայող այլ տեղեկություններ չեն պահպանվել։

Հետպատերազմական շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմական շրջանում Ռևիրը շարունակում է իր հաջողակ արդյունաբերական գործունեությունը։ Նա Մասաչուսեթս նահանգի Կանտոն քաղաքում հիմնում է պղնձի թիթեղների արտադրությամբ զբաղվող գործարան։ Ռևիրի գործարանը թիթեղներ է մատակարում ամերիկյան ռազմական նավատորմին և Մասաչուսեթսի նահանգանիստի գմբեթի երեսպատման աշխատանքների համար։

Ռևիրը Եղել է Մասոնական մեծ օթյակի վարպետ և հանդիսացել է Բոստոն քաղաքի հրդեհների դեմ ապահովագրական առաջին միասնական ընեկության հիմնադիր։ Ծառայել է որպես Սաֆոլք շրջանի դատաքննիչ և Բոստոնի առողջապահական խորհուրդի նախագահ[8]։

Նա երկար տարիներ եղել է իր համայնքի ամենահարգված անդամներից մեկը։ Նա ճանաչված էր իր բարեգործական գործունեությամբ և պատերազմական տարիներին ներդրած ավանդի համար։ Ռևիրը դադարում է իր աշխատանքային գործուենությունը 1811 թվականին ՝ 76 տարեկան հասակում։ 1818 թվականին մայիսի 10֊ին Ռևիրը մահանում է Բոստոնի իր տանը[9]։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևիրի մահից հետո ընտանեկան ձեռանարկությունները անցնում են նրա ավագ տղային ՝ Ջոզեֆ Վորեն Ռևիրին[10]։ Ռևիրի հիմնադրած պղնձագործական գործարանը գործում է մինչ այսօր և հայտնի է «Ռևիր քուփեր քոմփանի» անվամբ։ Նա իր արտադրամասերը ունի նաև Նյու Յորք նահանգի Հռոմ և Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքներում[11]։

Ռևիրիր պատրաստատած արծաթե իրերը և նկարազարդումները մեծ պահանջարկ ունեն արվեստի և պատմության սիրահարների շրջանում։ Նրանք ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում՝ ներառյալ Բոստոնի գեղարվեստի[12] և Նյու Յորքի Մետրոպոլիտեն[13] թանգարանները։ 1843 թվականին Ռևիրի դուստրը՝ Մարիա Ռևիր Բալիսթիրը, Ռևիրի պատրաստած զանգը նվիրաբերվել է Սինգապուրի Սրբ. Անդրեաս եկեղեցուն։ Այն այժմ ներկայացվում է Սինագապուրի ազգային թանգարանում։ Սա Ռևիրի պատրաստած միակ զանգն է, որը գտնվում է ԱՄՆ֊ի տարածքից դուրս[14]։

Մասաչուսեթս և Մինեսոտա նահանգների Ռևիր քաղաքները, Մասաչուսեթս նահանգի Ռևիր լողափը, Նյու Յորքի Ռևիր պողոտան, Մասաչուսեթսի Արլինգտոն քաղաքի Փոլ Ռևիր փողոցը և Սիեթլ քաղաքի Փոլ Ռևիր շինությունը անվանակոչվել են ի պատիվ Փոլ Ռևիրի։ 1958 թվականին թողարկված 25 ցենտ արժողությամբ փոստային նամականիշը պատկերում է Հիլբերը Ստյուրտի վրձնին պատկանող Փոլ Ռևիրի դիմանկարը։ Նա պատկերվել է նաև ԱՄՆ֊ի 5000 դոլլար արժողությամբ EE խմբի խնայողական արժեթղթերի երեսին[15]։

Ամերիկյան «Փոլ Ռևիրը և ռեյդերները»(անգլ.՝ Paul Revere and the Raiders) ռոք նվագախումբը մեծ ժողովրդականություն էր վայելում 1960 թվականների կեսերից մինչ վաղ 1970-ականները։ Խմբի երգեհոնահարի անունը եղել է Փոլ Ռևիր Դիք, ով անվանակոչվել էր ի պատիվ ամերիկյան հերոս Ռևիրի[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rote C. Revere, Paul // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071667
  4. 4,0 4,1 4,2 https://www.paulreverehouse.org/biography/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
  6. Geni(բազմ․) — 2006.
  7. Փոլ Ռևիր, Միացյալ նահանգների ռազմական սպա և արծաթագործ
  8. Փոլ Ռևիր, «History» հեռուստաալիք
  9. Փոլ Ռևիր, ազգային հերոս(1735–1818)
  10. «Հեղափոխական Փոլ Ռևիրը», Ջոել Միլլեր, էջեր 255,260
  11. «Ռևիր պնղձագործական ընկերության մասին». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  12. Փոլ Ռևիրի «Ազատության որդիների գավաթը», Բոստոնի գեղարվեստի թանգարան
  13. Փոլ Ռևիր, արծաթե թեյնիկ, Մետրոպոլիտեն թանգարան
  14. «Ռևիրի զանգ», Ազգային գրադարանների խորհուրդ, Սինգապուր
  15. ԱՄՆ֊ի խնայողական արժեթղթերը, Միացյալ Նահանգների գանձապետարան
  16. «Փոլ Ռևիրը և ռեյդերները», Բրյուս Էդեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռևիր» հոդվածին։