Փիթեր Սուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Սուրյան
Ծնվել էապրիլի 7, 1933(1933-04-07)[1]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[2]
Վախճանվել էապրիլի 27, 2017(2017-04-27)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Հոշ լիցեյ
Ուշագրավ աշխատանքներՄիրի

Փիթեր Զարեհի Սուրյան (ապրիլի 7, 1933(1933-04-07)[1], Բոստոն, ԱՄՆ[2] - ապրիլի 27, 2017(2017-04-27)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4]), հայազգի գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Սուրյանը ծնվել է Բոստոնում, մեծացել է Նյու Յորքում։ Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը։ Բնակվել է Եվրոպայում, ուսանել է Վերսալի Հոխե լիցեյում, Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում։ Տիրապետում է անգլերենին, ‎‎ֆրանսերենին, իսպաներենին ու գերմաներենին։ Եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։

Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպի, էսսեների, գրաքննադատական ու հեռուստատեսային-վերլուծական հոդվածների ժողովածուի։ Փիթեր Սուրյանի գրաքննադատական և վերլուծական հոդվածների շարքում առանձնանում են Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններին նվիրված աշխատությունները, որոնք ընդգրկված են տարբեր գիտական ժողովածուներում։ Հայերեն լույս են տեսել «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (Երևան, 2010 թվական) և «Դարպաս» (Երևան, 2011 թվական) վեպը[5]։

2010 թվականին Փիթեր Սուրյանը դասախոսություններով հանդես է եկել Հայաստանյան մի շարք բուհերում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր՝

  • «Միրի» (1957)[6]
  • «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961)
  • «Դարպաս» (1965)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 289.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. «PETER SOURIAN's Obituary on New York Times». New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  4. admin (2017 թ․ ապրիլի 29). «PETER SOURIAN Obituary - New York, New York». Legacy.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  5. Միրի/ Փիթեր Սուրյան
  6. «Սուրյան, Փիթեր, Միրի։ Վեպ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]