Փեգգի Ֆլեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեգգի Ֆլեմինգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և մարզական մեկնաբան
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 27, 1948(1948-07-27)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր՝Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
1,63 մետր

Փեգգի Գեյլ Ֆլեմինգ (անգլ.՝ Peggy Gale Fleming, հուլիսի 27, 1948(1948-07-27)[1][2], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գեղասահորդուհի, որը 1968 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ կանանց մենապարում։ Բացի այդ նա աշխարհի եռակի և ԱՄՆի հնգակի չեմպիոն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեմինգը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում, Դորիս Էլիզաբեթի և Ալբերտ Եվգին Ֆլեմինգի ընտանիքում[3]։ Գեղասահքով Փեգին զբաղվեց բավական ուշ՝ մոտ ինը[4] տարեկանում։ 1967 թվականին, երբ Փեգգին 12 տարեկան էր, նրա մարզիչ Մարկ Կլարեզոնը զոհվեց Sabena 548 ինքնաթիռի վթարից։ Նրա հետ միասին զոհվեցին նաև ԱՄՆ գեղասահքի հավաքականի բոլոր անդամները, որոնք թռչում էին մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Նրա հետագա մարզումներով սկսեց զբաղվել Կառլո Ֆասսին, որը երիտասարդ սպորտսմենուհու մեջ բացահայտեց ապագա «աստղին»։ Աղջիկը տոկունության, սառնասրտության,նուրբ արտիստիզմի և երաժշտականության ներդաշնակություն էր։ Նրա անսովոր ոճը թույլ տվեց հինգ անգամ կանգնելու ամենաբարձր պատվո աստիճանին ԱՄՆ և աշխարհի առաջնություններում։ 1968 թվականի Գրենոբլի Օլիմպիական խաղերում Փեգգին նվաճեց ոսկե մեդալ, չնայած այն բանին, որ ելույթ ունեցավ սխալներով։ Ինը մրցավարներից վեցը կատարման տեխնիկայի համար սպորտսմենուհուն տվեցին 5,9 գնահատական՝ հիմք ընդունելով նրա նախկին նվաճումները։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով սիրողական մրցակցությունը, Փեգի Ֆլեմինգը մի քանի տարի ճանապարհորդեց ԱՄՆ-ում `որպես հատուկ հրավիրված աստղ «Ice Follies» շոուում։ Նրան հրավիրվել են հեռուստատեսությունում աշխատելու, բայց առաջին երկու տարիներին հիմնականում մասնակցել է սառցե հատուկ ակնարկների, որոնք կազմակերպվում էին հեռուստատեսային ստուդիաներում։ Այդպիսի ֆիլմ-ակնարկներից մեկը նկարահանվել է ԽՍՀՄում[5](նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի, Լենինգրադի հին հուշարձանների ֆոնի վրա)։ Էկրանը ևս մեկ անգամ թույլ տվեց մոտիկից ցուցադրել հայտնի գեղասահորդուհու ոճի դրսևորման բոլոր առավելությունները։ Այնուհետև Փեգգի Ֆլեմինգը մոտ 20 տարի աշխատել է ABC (հեռուստաընկերություն)ում որպես մեկնաբան[5]։ 1970 թվականին նա ամուսնացավ մաշկաբան Գրեգ Ջեքինսի հետ։ Նրանք ապրում են Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում։ Զույգը ունի երկու որդի և երեք թոռ։ ամուսինները ունեն նաև խաղողի այգիներ, Կալիֆոռնիայում զբաղվում են գինեգործությամբ։ Նրանք արտադրում են գինիներ այնպիսի ապրանքանիծերից ինչպիսիք են «Choreography Cabernet» և «San Francisco Bay Syrah Rosé»-ը[6]։ Իսկ «Victories Rosé» գինու վաճառքից առաջացած եկամուտը փոխանցվում է բարեգործությանը՝ ուղղված կրծքագեղձի քաղցկեղի հետազոտմանը։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1964 1965 1966 1967 1968
Ձմեռային օլիմպիական խաղեր 6 1
Աշխարհի առաջնություն 7 3 1 1 1
ԱՄՆ առաջնություն 1 1 1 1 1
Հյուսիսային Ամերիկայի առաջնություն 2 1

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ABC's Wide World of Sports Athlete of the Year, 1967
  • 2003թ․ Վինս Լոմբարդի քաղցկեղի հիմնադրամի «Լոմբարդի գերազանցության մրցանակ»։ Մրցանակը ստեղծվել է մարզիչ Լոմբարդիի ժառանգությունը հարգելու համար և ամեն տարի պարգևատրվում է այն անհատը, ով օրինակ է բերում մարզչի ոգին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. name=filmr>{{cite web|url=http://www.filmreference.com/film/67/Peggy-Fleming.html%7Ctitle=Peggy(չաշխատող հղում) Flemming |publisher=Filmreference.com}
  4. Woolum, Janet (1998)Կանանց վաստակավոր մարզիկներ. Ովքեր են նրանք և ինչպես են ազդել սպորտում Ամերիկայում։ Գրինվուդի հրատարակչական խումբ։ ISBN 1-57356-120-7: փ. 124
  5. 5,0 5,1 name=ESPN>Hilton, Lisette (2005). «Fleming launched modern era of figure skating». ESPN Classics.
  6. Hamilton, Marianne L. (2012 թ․ հունվարի 16). «Fleming Jenkins tasting room closes for good». San Jose Mercury News. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեգգի Ֆլեմինգ» հոդվածին։