Իրավաբանական փաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փաստ (իրավաբանություն)ից)

Իրավաբանական փաստերը այն հանգամանքներն են, որոնք իրավահարաբերությունների ծագման, փոփոխման կամ դադարման պատճառ են հանդիսանում։ Իրավաբանական փաստերը ամրագրված են իրավական նորմերում որպես նրանց իրարկության մեջ մտնելու համար անհրաժեշտ հանգամանքներ։ Դրանք ձևակերպվում են իրավական նորմի վարկածում։

Ըստ իրավաբանական սուբյեկտի կամքից կախվածության հանգամանքի իրավաբանական փաստերը բաժանվում են երկու խմբի

  • Եղելություններ
Այն իրավաբանական փաստերն են որոնք առաջանում են մարդու կամքից անկախ։ Դրանք իրենց հերթին բաժանվում են՝
  • Մարդու կամքով առաջացող, բայց հետագայում նրա հսկողությունից դուրս եկող
  • Մարդու կամքից անկախ առաջացող և հետագայում նրա հոսկողությանը չենթարկվող(ֆորս մաժոռ)
  • Գործողություններ՝
Այն իրավաբանական փաստերն են որոնք վրա են հասնում մարդու կամքով։ Դրանք իրենց հերթին բաժանվում են՝
  • Իրավաչափ գործողություններ
Այնիսի գործողություններն են որոնք միտված են իրավահարաբերությունների մեջ մտնելուն։ Սրանք իրենց հերթին բաժանվում են՝
  • Իրավաբանական ակտեր
  • Իրավաբանական արարքներ
  • Ոչ իրավաչափ գործողություններ(իրավախախտումներ)
Այն իրավական փաստերն են որոնք կհամարվեն Հակաիրավական գործողություններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ.Ն Խրոպոնյուկ, «Պետության եւ իրավունքի տեսություն», 375 էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 453