Փառքի կոթող (Տոլյատի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառքի կոթող
Փառքի կոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող և հուշարձան
Ստեղծումհոկտեմբերի 26, 1958
Երկիր Ռուսաստան
ՔաղաքԱզատության հրապարակ
ԲնակավայրՏոլյատի
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակկանգուն
 Obelisk of Glory (Togliatti) Վիքիպահեստում

Փառքի կոթող (ռուս.՝ Обелиск Славы в Тольятти), ստելա Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի Ազատության հրապարակում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի և Հեղափոխության հերոսներին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստավրոպոլի (Տոլյատի քաղաքի նախկին անվանումը) կառուցապատման նախագծի համաձայն ջրհեղեղի գոտուց քաղաքի տեղափոխումից հետո քաղաքի կենտրոնում պետք է լինեին Պուշկինի հրապարակը և Պուշկինի զբոսայգին։ Սակայն 1957 թվականի ապրիլին երիտասարդ շինարարներն առաջարկեցին սեփական միջոցներով հրապարակի կենտրոնում կառուցել հուշարձան «Հանուն ազատության մարտիկների»[2]։ Թղթի թափոնների և մետաղի ջարդոնի հավաքման և հանձնման միջոցով կուտակվեց 30 հազար ռուբլի։

Հուշարձանի համար հայտարարված նախագծերի մրցույթում հաղթեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Միխայիլ Սորոկինը։ Նրան պարգևատրեցին Մոսկվայի երիտասարդության և ուսանողության VI միջազգային փառատոնի ուղեգրով։

Հուշարձանին տրվեց դասական քառանիստ կոթողի տեսք։ Նրա յուրաքանչյուր նիստի վրա պատկերված էր ազատության համար պայքարող մարտիկների հարթաքանդակներ (քաղաքի բնակիչներ)։

Հավերժական կրակ կոթողի մոտ

1958 թվականի հոկտեմբերի 26-ին կայացավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Այդ օրվանից Ազատության հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնական հրապարակը։

1958 թվականի նոյեմբերի 7-ից քաղաքային հանդիսությունները և շքերթները սկսեցին կայանալ հենց այստեղ։ «Հանուն ազատության մարտիկների» հուշարձանի անվանումով սկսվեց կոչվել հրապարակը, իսկ հարակից զբոսայգին կոչվեց Երիտասարդական։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի ապրիլին Հայրենական Մեծ պատերազմի 30-ամյակի նախապատրաստման ընթացքում կոթողը վերակառուցվեց և ձևափոխության ենթարկվեց։

Հանվեցին եզրային մասում գտնվող չորս քարե գնդերը և դեկորատիվ շղթաները, ինչպես նաև փոխվեցին հերոսների կիսապատկերներով մեդալիոնները։ Տոլյատինցի քանդակագործներ Ա. Ն Պրոնյուշկինը և Ն. Ի. Կոլեսնիկովը կերտեցին հերոսների բրոնզե հարթաքանդակները։ Հուշարձանը երեսապատվեց գրանիտով։

Կոթողի մի կողմում տեղադրված հուշատախտակին գրված էր`

В битве великой
не сгинут бесследно
павшие с честью
во имя идей.
Их имена с нашей
Песней победной
Станут священны
мильонам людей

Մյուս կողմում գրված էր, ժողովրդի ազատության և երջանկության համար ընկած մարտիկներին։

1978 թվականի նոյեմբերի 3-ին հուշարձանում վառվեց անմար կրակը, որը բերվել էր Սամարայի Փառքի կոթողից զրահամեքենայով։ Աստիճանաբար հուշարձանը սկսեցին կոչել «Փառքի կոթող»։

2006 թվականին Տոլյատիի քաղաքապետ Նիկոլայ Ուտկինն առաջարկեց վերականգնել հուշարձանը։ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարությունների հետ կապված հուշարձանը վերականգնվեց և հանդիսավորապես բացվեց 2015 թվականի մայիսի 8-ին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Овсянников В. А. Часть I // Ставрополь - Тольятти. Страницы истории. - Тольятти: Изд-во Фонда «Развитие через образование», 1997. - С. 345. - 364 с илл. с. - ISBN 5-88299-016-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Обелиск славы
  2. «Обелиск Славы». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.