Տրայանոսի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
լատին․՝ Forum Traiani
Տրայանոսի հրապարակ
Տրայանոսի հրապարակ։Հետին պլանում Միլիզիայի աշտարակն է
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՀռոմ[2]
ՎայրՄոնտի
Անվանվել էՏրայանոս
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ

Տրայանոսի հրապարակ (լատին․՝ Forum Traiani), Հռոմի[3] ժամանակագրության վերջին կայսերական հրապարակներից է, որը գծագրվել է Ապոլլոդորոս Դամասկոսցի ճարտարապետի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը ստեղծվել է Տրայանոս կայսեր հրամանով՝ և զարդարվել է ավարներով՝ բերված Դակիայից, որը գրավվել էր 106թ․-ին։ Ըստ հռոմեական ալմանախի (աստղագիտական օրացույցի)՝ Ֆաստի Օստիենսի (անգլ.՝ Fasti Ostiensi), հրապարակը հիմնվել է 112թ․-ին[3]., իսկ Տրայանոսի սյունը՝ 113թ․-ին։

Այսպիսի մեծ շինության կառուցման համար անհրաժեշտ էր մարդկային մեծ աշխատուժ։ Աշխատավորները տապալում էին Կվիրինալ և Կապիտոլիում բլուրների լանջերը, որոնք փակում էին հովիտը, որը զբաղված էր կայսերական հրապարակներով, որոնք ձգվում էին Մարսի դաշտի ուղղությամբ։ Հավանական է, որ հողային աշխատանքները սկսվել են դեռ Դոմիցիանոս կայսեր օրոք, բայց ճարտարապետական նախագիծը ամբողջությամբ պատկանում է Ապոլլոդորոս Դամասկոսցիին[3]։

Հրապարակի շինարարության ժամանակ Հռոմում կար Տրայանոսի շուկան, Հուլիոս Կեսարի հրապարակը։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայանոսի հրապարակի մոդելը

Հրապարակը իրենից ներկայացնում է բազմաթիվ սյունաշարեր 200 և 120 մետրի վրա և էկսեդրամներով (խորը կիսակլոր խորշեր՝ նստատեղերով պատերի երկայնքով) երկու կողմից։ Հրապարակի գլխավոր մուտքը հարավային կողից է, հաղթակամար պսակավորված է մարտակառքով, լծված վեց ձիերով։ Ուիլիպիայի Բազիլիկը գտնվում է հյուսիսային սյունաշարի վերջում՝ պատված սպիտակ մարմարով և զարդարված Տայանոսի ձիասպորտի արձանով։

Բազիլիկից հյուսիս տեղակայված է փոքրիկ արասյունը և տաճարը՝ վիրած աստվածային Տրայանոսին։ Ուիլիպիայի Բազիլիկից խիստ հյուսիս տեղակայված էին 2 գրադարաններ՝ մեկը լատինական փաստաթղթերով, մյուսը՝ հունական։ Երկու գրադարանների միջև տեղակայված է 38 մետրանոց Տրայանոսի սյունը[3]։

IV դարի կեսերին Կոստանդիոս II կայսրը Հռոմ այցելության ժամանակ հիացած էր Տայանոսի ձիասպորտի արձանով և հարակից շինություններով։ Կայսեր այցը և հրապարակի շինությունները նկարագրված են եղել հին-հռոմեական պատմաբան Ամմիանուս Մարցելինուսի կողմից։

Մեր ժամանակներում պահպանվել են միայն շուկաների մասերը և Տրայանոսի հրապարակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. ISBN 0-06-430158-3.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James Packer. Trajan’s Forum: A Study of the Monuments. University of California Press, 1997.
  • James Packer Il Foro Di Traiano a Roma Breve Studio dei Monumenti. Edizioni Quasar 2001 (also in English).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]