Տուվե Յանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուվե Յանսոն
շվեդ.՝ Tove Jansson
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1914(1914-08-09)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[4]
Մահացել էհունիսի 27, 2001(2001-06-27)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի[4]
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Ֆինլանդիա[6]
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունՀելսինկիի գեղարվեստի ակադեմիա (1937), Կոնստֆակ և Läroverket för gossar och flickor?
ԵրկերThe Moomins?, Moomin comic strips? և Moomin world?
Մասնագիտություննկարչուհի, գրող, նկարազարդող, մանկագիր և կոմիքսների հեղինակ
Ծնողներհայր՝ Viktor Jansson?, մայր՝ Signe Hammarsten-Jansson?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Tove Jansson Վիքիպահեստում

Տուվե Յանսոն' (շվեդ.՝ Tove Marika Jansson, անվան ֆիննա-շվեդերեն արտասանությունը , օգոստոսի 9, 1914(1914-08-09)[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[4] - հունիսի 27, 2001(2001-06-27)[1][2][3][…], Հելսինկի[4]), ֆինն գրող, նկարչուհի[10][11] և գրքերի ձևավորող։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել Մումի Տրոլլների մասին իր գրքերով։ Գրել է շվեդերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուվե Յանսոնը 1923 թվականին

Տուվե Յանսոնը ծնվել է բոհեմական ընտանիքում։ Մայրը հայտնի նկարչուհի Սիգնե Համարշտենն էր, ով Ֆինլանդիայից տեղափոծվել էր Շվեդիա և զբաղվում էր գրքերի ձևավորմամբ։ Հայրը ճանաչված քանդակագործ Վիկտոր Յանսոնն էր։ Տուվեն ընտանիքի ավագ զավակն էր։ Նրա եղբայր Պեր Ուլոֆը (ծնվ․1920) լուսանկարիչ է դարձել, իսկ մյուս եղբայր Լարսը (1926—2000)՝ նկարիչ։ Բացի շվեդերենից և ֆիններենից՝ որոնք Յանսոնի մայրենի լեզուներն էին, նա ազատ տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին և բառարանով կարդացել է գերմաներեն։

Տուվեն մորական կողմից սերում էր շվեդական Համարշտենների տոհմին, որից ծագել են բազմաթիվ քաղաքական գործիչներ և հայտնի մարդիկ։ Նա կյանքի ընթացքում տված բազմաթիվ հարցազրույցներում միշտ հիշատակել է մորը, իսկ հորը՝ ոչ։ Հայտնի են նրա բազմաթիվ շվեդ բարեկամները, բայց հորական ֆինն բարեկամների մասին համարյա տեղեկություններ չկան։ Մանկության տարիներին Տուվեն ամառային հանգիստը անց է կացրել տատի մոտ՝ Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Բլիդյո բնակավայրում[12]։

Ամենից հիասքանչը այն էր, որ ծովը բոլորովին մոտիկ էր։ Ու թեև տան կից մարգագետնից, որտեղ մենք ընկերներով խաղում էինք, նա չէր երևում ու երբ մենք հանկարծակի լռում էինք, մեզ էր հասնում ալեբախության աղմուկը
- Տուվե Յանսոն

15 տարեկանում Տուվե Յանսոնը մեկնել է Շվեդիա՝ ուսման։ Ստանալով Արվեստի քոլեջի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի (Konstfack) դիպլոմը, նա ստաժավորում է անցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի գեղարվեստի դպրոցներում։ Այդ ընթացքում նա որոշակի ճանաչման է հասել հայրենիքում, քանի որ սկսած տասը տարեկանից ձևավորել է մանկական հայտնի ամսագիր, որի խմբագիրը իր ծնողների մոտիկ բարեկամն էր։

Ավարտելով ուսումը արտասահմանում Տուվեն վերադարձել է հայրենիք և սկսել է ձևավորել գրքեր, նկարել ծաղրանկարներ տարբեր հրատարակությունների պատվերով։

Տուվե Յանսոնը համաշխարհային հռչակի է արժանացել մումի տրոլների՝ Մումի տրոլները Մումի հովտում ապրող սքանչելի էակների, մասին գրքերի շարքից հետո։ Այս գրքերը, որոնց ձևավորումը կատարել է ինքը, 1950-1960-ական թվականներին գերազանցել է ժողովրդականության բոլոր ռեկորդները։ Նրանք հրատարակվել են մեծ տպաքանակներով և տարածվել աշխարհով մեկ։ Միայն «Հրաշագործի գլխարկը» թարգմանվել է 34 լեզվով։

Ընդհանուր առմամբ Յանսոնը մոմի տրոլների մասին ութ պատմվածք է գրել («Փոքր տրոլները և մեծ ջրհեղեղը», «Մումի տոլն ու գիսաստղը», «Հրաշագործի գլխարկը», «Վտանգավոր ամառը», «Մումի հայրիկի հիշողությունները», «Կախարդական ձմեռը», «Հայրիկն ու ծովը», «Նոյեմբերի վերջին»), պատմվածքների մեկ ժողովածու՝ «Ամտեսանելի մանուկը», չորս նկարազարդ գրքույկ («Վտանգավոր նճանապարհորդություն», «Իսկ հետո ինչ», «Ով կսփոփի մանկիկին», «Խաբեբան մումի տրոլների տանը»)։ Յանսոնը անձամբ համապատասխանեցրել է իր գրքերը թատրոնի համար։ Ըստ «Վտանգավոր ամառը» պատմվածքի նա նախապես պիես է գրել «Մումի տրոլները հետնաբեմում», իկ հետո լիբրետտո «Մումի օպերա» մյուզիքլի համար։

Յանսոնը իր մեծ հաջողությանը վերաբերվում էր երկակի։ Մեկ կողմից նրան ջղայնացնում էր իր ստեղծագործությունների առևտրականացումը, մյուս կողմից մումի տրոլներով բազմաթիվ ապրանքներից (շապիկներ, գլխարկներ, պաստառներ, կրծքանշաններ) ստացվող հսկայական եկամուտները նրան թույլ էին տվել սկզբում վարձել, իսկ հետո գնել Ֆիննական ծոցի Կլովհարուն կղզին, որտեղ նա թաքնվում էր լրագրողներից և ձանձրացնող երկրպագուներից։

«Հրաշագործի գլխարկը» պատմվածքի հաջողությունը ողջ աշխարհում գրավել է Associated Press գործակալության ուշադրությունը, որը առաջարկել է տպել մումի տրոլներով կոմիքսներ։ Տուվեն նրանց հետ յոթ տարվա պայմանագիր է կնքել, որը նրան նրան կայուն եկամուտ էր ապահովում։ Յանսոնի շրջապատը մեղադրել է նրան իր տաղանդը զանգվածային մշակույթին ծախելու մեջ։ Բոհեմական շրջապատում մանկական կոմիքսներ նկարելը ստորակարգ զբաղմունք էր համարվում, Իսկ Տուվե Յանսոնը գտել է, որ աղքատությունը վատ է ցանկացած ստորացումից։ Նրա առաջին կոմիքսը հայտնվել է լոնդոնյան The Evening News էջերում 1954 թվականի սեպտեմբերի 20-ին։ Մումի թեմատիկայի ժողովրդականության գագաթնակետին Յանսոնի կոմիքսները հրատարակում էին 58 հրատարակիչներ և վաճառվում էին 17 երկրներում։

Սկզբնական շրջանում Յանսոնը ինքն էր նկարում կոմիքսների յուրաքանչյուր շարքը, բայց շուտով դա նրան հոգնեցրել է և այդ գործը փոխանցել է եղբորը՝ Լարսին, ով 20 տարվա ընթացքում հնարել և նկարել է մումի կոմիքսները, վերածելով այդ գործը եկամտաբեր բիզնեսի։

Յանսոնը միշտ ընդգծել է, որ առաջնահերթ ինքը նկարիչ է, և երկրորդ հերթին՝ գրող, որին ինքը երբեք լուրջ չի վերաբերվել։ Բայց հաճախ նրա գրական ստեղծագործությունները ավելի շատ են ուշադրության են արժանացել, քան նկարները։

Նկարիչ Յանսոնի ամենահայտնի գործերից են՝

  • Հելսինկի քաղաքապետարանի շենքի ֆրեսկոները (1947)
  • Հեմինա քաղաքի քաղաքապետարանի շենքի որմնանկարը (1952)
  • Կարյա քաղաքի միջնակարգ դպրոցի շենքի որմնանկարը (1953)
  • Տեուվա քաղաքի եկեղեցու խորանի որմնանկարը(1954)

Տարիների ընթացքում մումի տրոլների հռչակը աճել է։ Տուվե Յանսոնի գրքերը գրավում են ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ու անգամ գիտնականների։ Ըստ նրա ստեղծահգործությունների գրվել են բազմաթիվ գրական թեզեր, նրա հեքիաթները ենթարկվել են սեմիոտիկ և հոգեբանական վերլուծության։ Նրա ստեղծագործություններում գտնում են ձեն բուդդիզմի և քրիստոնեության արձագանքներ, հղումներ Կանտի փիլիսոփայությանը։

Յանսոնի ծննդյան 80-ամյակի տոնակատարությունը վեր է ածվել պետական միջոցառման, որը իր մասշտաբով և խանդավառությամբ համեմատվել է Անկախության օրվան։ Սիրված գրողի ծննդյան օրը երկիրը տոնել է հրավառությամբ և տոնական շքերթով։ Յանսոնին մեծարել են, որպես ազգային հերոս։

2001 թվականի հունիսի 27-ին[13][14] գրողը մահացել է ուղեղի ընդարձակ արյունազեղումից։ Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմանատանը (Hietaniemi Cemetery)[15]։

Յանսոնի թաղման օրը Ֆինլանդիայում հայտարարվել է ազգային սգի օր; Երկրի նախագահը դիմելով գրողի ազգականներին ասել է՝

Տուվե Յանսոնի ստեղծագործությունը Ֆինլանդիայի համաշխարհային մշակույթի գանձարանը մտցրած ամենամեծ ներդրումն է՝ Կալեվալայից ու Սիբելիուսից հետո։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[17]

  • Շվեդիայի արվեստի ակադեմիայի մրցանակ (1972)
  • Ֆինլանդիայի նախագահի ոսկե մեդալ (1976)
  • Հելսինկիի համալսարանի արվեստաբանության դոկտորի պատվավոր կոչում (1978)
  • Սելմա Լեգերլեֆի անվան մրցանակ գրականության բնագավառում ներդրման համար (1993)
  • Ֆինլանդիայի հանրապետության պատվավոր պրոֆեսորի կոչում (1995)
  • Ամերիկա-սկանդինավական մշակույթի հիմնադրամի գրական մրցանակ արվեստում ներդրման համար (1996)

2002 թվականից Ֆինլանդիայում տրվում է Տուվե Յանսոնի անվան գրական մրցանակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում Տուվե Յանսոնը շատ և ակտիվ շփվել է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ու նշանված է եղել Ատոս Վիրտանենի հետ։ Անհայտ պատճառներով նշանադրությունը խզվել է։

35 տարին լրանալուց հետո Յանսոնը հասկացել է իր բիսեքսուալությունը և կապի մեջ է եղել միայն կանանց հետ[18]։ Այդ տարիներին Ֆինլանդիայում միասեռ հարաբերությունները ընդունելի էին, թեև հասարակությունը ընդհանուր առմամբ ոչ ավանդական հարաբերություններին բացասական էր վերաբերվում[18]։

1956 թվականից Յանսոնի մշտական կենակիցն է դարձել Տուուլիկկի Պիետիլյան (1917—2009)։ Յանսոնն ու Պիետիլյան միասին ապրել են 45 տարի։ Պիետիլյան դարձել է Յանսոնի «Կախարդական ձմեռը» պատմվածքի հերոս Տուու Տիկկիի նախատիպը[19]։

Երկար տարիներ նրանք կարողացել են հասարակությունից թաքցնել իրենց անձնական կյանքը։ Հարցազրուցավարերի` անձնական կյանքին վերաբերող հարցերին Յանսոնը միշտ պատասխանել է, որ ինքը ամուսնական ինստիտուտի սկզբունքային հակառակորդն է և չի ուզում երեխաներ ունենալ փիլիսոփայական համոզմունքներից ելնելով։ Յանսոնն ու Պիետիյան իրենց հարաբերությունների մասին պատմել են 1993 թվականի մամուլի ասուլիսի ժամանակ[20]։

Ըստ Յանսոնի կտակի՝ Պիետիլյան է ժառանգել նրա անշարժ գույքը՝ նրանց համատեղ անշարժ սեփականություն հանդիսացող երկու սենյականոց բնակարանը Հելսինկիում և Կլովհարուն կղզին։ Գրքերի հեղինակային իրավունքը անցել է Յանսոնի զարմուհի՝ Լարսի դուստր՝ Սոգի Յանսոնին։

Արդեն 1960-ական թվականներին Տուվե Յանոնը միլիոնատեր էր։ Կից իրավունքների վաճառքից ստացվող հսկայական եկամուտները (թատերական ներկայացումներ, հուշանվերների արտադրություն) կարճ ժամանակում Յանսոնին դարձնում են Ֆինլանդիայի ամենահարուստ կանանցից մեկը։ Սակայն նա մինչև կյանքի վերջը համեստ կյանք է վարել, օգտվել է հասարակական տրանսպորտից, ինքն է կատարել տան առևտուրը և պատասխանել իր երկրպագուների նամակների մեծ մասին։

Կլովհարուն կղզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլովհարուն կղզի է Ֆիննական ծոցում։ 1964-1998 թվականներին եղել է Տուվե Յանսոնի և իր ընկերոհու՝ Տուուլիկկի Պիետիլյայի ամառային բնակավայրը, որտեղ նրանք ապրել են ամեն ամառ։ Այժմ կղզին անմարդաբնակ է և հասանելի է միայն ամռանը կազմակերպվող էքսկուրսիաների համար[21]։ Կլովհարունում կարելի է այցելել Յանսոնի տնակը, որտեղ ցուցադրված են նրա նկարները։

Մումի տրոլներ և այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումի տրոլների ստեղծման մի քանի վարկած կա, բայց բոլորը հանգում են նրան, որ առաջին գծանկարային կերպարը հայտնվել է ամենաշուտը 1930-ական թվականներին։ Մումի տրոլի առաջին նկարը տպվել է 1940 թվականին ֆիննական Garm ամսագրի ծաղրանկարում։ Մումի տրոլների շարքի առաջին գիրքը տպագրվել է 1945 թվականին («Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը», գրվել և ձևավորվել է 1938 թվականին), բայց ժողովրդականություն է ստացել նրա երկրորդ պատմվածքը՝ «Մումի տրոլն ու գիսաստղը» (1946), որտեղ մանրամասն նկարագրվել մումի տրոլների հովիտը (շվեդ.՝ Mumindalen), որը դարձել է հետագա պատմվածքների գորխողության հիմնական վայրը։ Հաջորդ գիրքը՝ «Հրաշագործի գլխարկը» (1949) խթանել է «մումի բումը» բազմաթիվ երկրներում։

Տուվե Յանսոնը ձևավորել է նաև Ջոն Թոլքինի և Լուիս Քերոլի գրքերը։ Նա գրել է նաև բազմաթիվ պատմվածքներ և զրույցներ, որոնք կապ չունեն մումի տրոլներ։

Ստեղծագործական ոճի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ տրոլները փոխառված են շվեդական հեքիաթներից և էապես փոփոխված են և վերամշակված, բայց կարելի է ասել, որ Տուվե Յանսոնի վրա ժողովրդական բանահյուսությունը նվազագույն ազդեցություն է թողել։ Մումի հովտի բնակիչների կյանքը նմանակում է Յանսոնների ընտանիքի կյանը մանկական հայացքից՝ անհայտ է, թե որտեղից են հայտնվում մթերքը, տան կենցաղային իրերը։ Մումի հարևանները չնայած որ փնթփնթան են, բայց բարեհամբույր։ Յանսոնի ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում հերոսները տարիքով մեծանում են և հասկանում, որ աշխարհը իրականում այլ է՝ դաժան է և անտարբեր (օրինակ՝ կարմիր մրջյունների կամ ծովաձիուկների պատմությունը «Հայրիկն ու ծով» պատմվածքում)։ Եթե առաջ Մորան հեքիաթային հրեշ էր, ապա ավելի ուշ նրա կերպարը դառնում է աշխարհի կերտվածքի անարդարության արտահայտումը։

Այնքան հեշտ էր պատկերացնել նրան, ով երբեք չի տաքանա, որին ոչ-ոք չի սիրում և ով՝ կոչնչացնի ամեն ինչ իր շուրջը։
- «Հայրիկն ու ծովը»

Բոլոր դեպքերում հեղինակը չի ձգտում ընթերցողին պարտադրել այն միտքը, որ այս աշխարհը լիքն է վախով և տառապանքով։ Մումի տրոլների շարքի վերջին գիրքը վերջանում է դրանով, որ նրանք վերադառնում են իրենց տուն։

Տուվե Յանսենի գեղարվեստական աշխարհի հիմքում տունն է, որտեղ միշտ լույս է վառվում, քեզ սպասում են հարազատները, պատրաստ է համեղ ճաշն ու տաք անկողինը։ Սա ապահովության անսասան միջնաբերդ է, որի մասին միայն մտածելը օգնում է դիմագրավել ցանկացած ձախորդություն, և ուր կարելի է միշտ վերադառնալ։ Օրինակ՝ մումի մայրիկը Մումի տրոլի երկարատև դեգերումների ժամանակ սպասում է որդու վերադարձին լի սեղանի շուրջ նստած («Գիսաստղը մոտենում է»)։

Տուվե Յանսոնի ստեղծագործության մյուս կարևոր մոտիվը՝ ազատությունն է։ Յուրաքանչյուրը ստեղծագործական արտահայտում ազատության իրավունք ունի, քանի որ իր դրսևորումներում ազատ է նաև բնությունը և ողջ շրջակա աշխարհը։ Իր գործողությունների ազատությունը կերպարը կարող է ահմանափակել համապատասխան պարտքի մասին իր պատկերացման, բայց իրավունք չունի իր պատկերացումները փաթաթել այլոց վզին։ Սնուսմումրիկը ատում է այգու պահակին, որտեղ արգելված է վազել, ծիծաղել, ծխել, բայց միաժամանակ նա հրաժարվում է իր պլաններից, երբ պարտավոր էր հոգալ փոքրիկ որբերի մասին («Վտանգավոր ամառ»)։

Երրորդ որոշիչ մոտիվն է միայնակության թեման։ Միայնակ է Մումի տրոլը՝ հատկապես «Կախարդական ձմեռը» պատմվածքում, միայնակ է Սնուսմումրիկը և շատ այլ կերպարներ։ Այս միայնակության ֆիզիկական արտահայտումը Մորրան է՝ անսահման միայնակ, սառը, անհասկանալի և ահասարսուռ առաջին գրքերում և «հալած»՝ վերջիններում։ Մումի տրոլները վախենում է ծիծաղելի երևալ, տառապում է Մյուից ծաղրից, և տառապում է իր մեջ եղած հակասությունների հակամարտությունից։ «Կախարդական ձմեռը» պատմվածքում նա առաջին անգամ է զգում միայնությունը, իսկ «Հայրիկն ու ծովը» պատմվածքում նա արդեն մեծացել էր և սովորել մենակ մնալ։

Մումի այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաանտալի քաղաքից ոչ հեռու գտնվող կղզում (20 րոպե 6 կամ 7 համարի երթուղային ավտոբուսով Տուրկու քաղաքից) բացված է Մումի տրոլների աշխարհ թեմատիկ այգին, որը նվիրված է մումի տրոլների շարքի գրքերի հերոսներին։ Այգին գործում է ամառը, և փակվում է օգոստոսի վերջին շաբաթը, երբ մումի տրոլները քուն են մտնում։

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումի տրոլների մասին գրքերի հերոսները ֆիննական՝ Finnair օդանավի իրանին

Յանսոնի ստեղծած կերպարները (Մումի տրոլի ընտանիքը, Սնուսմումրիկը, Սնիֆը, Փոքրիկ Մյուն և ուրիշները) հայտնի են Ֆինլանդիայում։ Այս թեմայով ստեղծված հուշանվերները մեծ պահանջարկ ունեն։ Յանսոնի կերպարները զանգվածային մշակույթի անբաժան մասն են։ Մումի տրոլների կերպարների հիման վրա ստեղծված արտադրանքի վաճառքից առաջացած հասույթը Ֆինլանդիայի պետական բյուջեի այնպիսի մասն են կազմում, ինչպիսին է Նոկիա (Nokia) ընկերության հարկային հատկացումները[22]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոքր տրոլները և մեծ ջրհեղեղը» (1938, հրատարակվել է՝ 1945, վերամշակված հրատարակություն 1991)
  • «Գիսաստղի հետապնդումը» (1946, հետո վերահրատարակվել է «Մումի տոլն ու գիսաստղը», անունով, վերամշակված հրատարակությունը «Գիսաստղը գալիս է» 1968)
  • «Հրաշագործի գլխարկը» (1949)
  • «Մումի տրոլ հայրիկի խրոխտանալը» (1950, վերամշակված հրատարակությունը՝ «Մումի հայրիկի հիշողությունները» 1968)
  • «Հետո ի՞նչ» (1952, գիրք-նկար)
  • «Վտանգավոր ամառ» (1954)
  • «Կախարդական ձմեռը» (1957)
  • «Ո՞վ կմխիթարի փոքրիկին» (1960, գիրք-նկար)
  • «Անտեսանելի մանուկը» (1962, ժողովածու-նովել)
  • «Հայրիկն ու ծովը», (1965)
  • «Նոյեմբերի վերջին» (1970)
  • «Նողկալի ճանապարհորդություն» (1977, գիրք-նկար)
  • «Մումի տրոլները» (1977), կոմիքսների ժողովածու
  • «Խաբեբան Մումի տրոլների տանը» (1980, գիրք-նկար)
  • «Մումի տրոլները» (1981), կոմիքսների ժողովածու

Այլ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Grave of Tove Jansson at Hietaniemi.JPG
Տուվե Յանսոնի գերեզմանը
  • «Քանդակագործի աղջիկը» (1968) - ինքնակենսագրական պատմվածք
  • «Ամառային գիրք» (1972) - պատմվածք
  • «Լսել կարողացողը» (1971) - պատմվածքների ժողովածու
  • «Արևի քաղաք» (1974) - վեպ
  • «Խաղալիք տուն» (1978)- պատմվածքների ժողովածու
  • «Ազնիվ խաբեություն» (1982) - պատմվածք
  • «Քարե դաշտ» (1984)  - պատմվածք
  • «Ճանապարհորդություն» (1987)- պատմվածքների ժողովածու
  • «Ազնիվ խաղ» (1989)- պատմվածքների ժողովածու
  • «Կլարայի նամակները» (1991)- պատմվածքների ժողովածու
  • «Երկտող կղզուց» (1996) - պատմվածք
  • «Հղում» (1998)- պատմվածքների ժողովածու
  • «Մոխրագույն մետաքս» (1971-1991)- պատմվածքների ժողովածու

Տուվե Յանսոնի մասին ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին էկրան է բարձրավել ֆիննական Lumifilm. կինոընկերության Tove and Tooti in Europe վավերագրական կինոնկարը։

Գրքեր Տուվե Յանսոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում վաղուց և շատ են գրում Յանսոնի մասին։ Դեռևս նրա կյանքի օրոք լրագրող Յուհանի Տոլվանեն հրատարակել է «Երդվում եմ պոչովս» (շվեդ.՝ Vid min svans, 2000) Տուվե Յանսենի ստեղծագործական կյանքին նվիրված գիրքը։ 2003 թվականին լրագրող Քրիստինա Բյորկը հրատարակել է գրողի կենսագրականը՝ «Ոչ միայն Մումի տրոլներ» վերնագրով (շվեդ.՝ Mer an mumin)։ Մեկ տարի անց լույս է տեսել Տուվե Յանսենի հուշագրությունը՝ «Տուվեի հետ ճանապարհին՝ ընկերները, բարեկամները հիշում են Տուվե Յանսոնին» (ֆիններեն՝ Toven matkassa)։ 2007 թվականին լույս է տեսել գրականագիտության պրոֆեսոր Բուել Վեստինի «Տուվե Յանսեն՝ խոսք, գծանկար, կյանք» (շվեդ.՝ Tove Jansson: ord, bild, liv)գիրքը, որտեղ ավելի քան 500 էջերում պատմվում է Տուվե Յանսենի կյանքի ու ստեղծագործությունների մասին։

Տուվե Յանսոնի ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում կա «Տուվե Յանսոնի ընկերություն» (Tove Jansson Seura), որի նպատակն է գրողի ստեղծագործությունների հետաքրքրություն ապահովելը։ Պաշտոնական կազմակերպություն հանդիսացող ընկերությունը այս պահին ունի մի քանի հարյուր անդամ։ Տարբեր երկրներում կան Տուվե Յանսոնի ֆան ակումբներ, մումի տրոլի կերպարներով հուշանվերների խանութներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 18 փետրվարի 2010)
  • Туула Карьялайнен. «Туве Янссон. Работай и люби» / Tove Jansson. Tee työtä ja rakasta.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tove Jansson (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118920316 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.helsinginseurakunnat.fi/material/attachments/hautausmaat/hietaniemi/w8GZkM0y7/Hietaniemen_merkittavia_vainajia.pdf
  6. http://web.archive.org/web/20170323082646/http://jeugdliteratuur.org/auteurs/tove-marika-jansson
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 https://kansallisbiografia.fi/kansallisbiografia/henkilo/1395
  8. Helsingin Sanomat (фин.) / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 1976. — P. 21. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  9. https://www.comic-con.org/awards/eisner-award-recipients-2010-present
  10. Уникальная картина авторства Туве Янссон была обнаружена в местечке Теува // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 11 января 2014.(Ստուգված է 11 հունվարի 2014)
  11. Туве Янссон. Жизнь в тени Муми-дола. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 ноября 2013.(Ստուգված է 11 հունվարի 2014)
  12. Liukkonen, Petri. «Tove Jansson». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  13. «Famous Deaths for Year 2001 (Part 2)». HistoryOrb.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Tove Jansson: Life, Art, Words by Boel Westin – review». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «Hietaniemen hautausmaa – merkittäviä vainajia» (PDF). Helsingin seurakuntayhtymä. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  16. "Hans Christian Andersen Awards". International Board on Books for Young People (IBBY). Retrieved 2013-08-01.
  17. 17,0 17,1 "Tove Jansson" (pp. 32–33, by Sus Rostrup).
    The Hans Christian Andersen Awards, 1956–2002. IBBY. Gyldendal. 2002. Hosted by Austrian Literature Online. Retrieved 2013-08-01.
  18. 18,0 18,1 Westin Boel. Privata forvandlingar//Westin Boel. Tove Jansson:Ord, Bild, Liv. Helsinki, 2007
  19. Toven matkassa//Toven matkassa. Helsinki, 2004
  20. Muminmamma ar lesbo//Q Magazine, Stockholm, 1993
  21. Остров Кловхару – Мекка для фанатов Туве Янссон // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 23 июля 2014.(Ստուգված է 23 Հուլիսի 2014)
  22. Moomin for the millions//Hufvudstadsbladet, Helsinki, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուվե Յանսոն» հոդվածին։