Տոմաշ Դիկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաշ Դիկաս
Ծնվել էսեպտեմբերի 25, 1850(1850-09-25)
ԾննդավայրԳումնիսկա, Gmina Dębica, Dębica County, Subcarpathian Voivodeship, Լեհաստան
Մահացել է1910[1]
Վախճանի վայրըԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Adam Mickiewicz Monument in Przemyśl?
Մասնագիտությունքանդակագործ
 Tomasz Dykas Վիքիպահեստում

Տոմաշ Դիկաս (լեհ.՝ Tomasz Dykas, սեպտեմբերի 25, 1850(1850-09-25), Գումնիսկա, Gmina Dębica, Dębica County, Subcarpathian Voivodeship, Լեհաստան - 1910[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գումնիսկա գյուղում (այժմ՝ Դեմբիցկու շրջան, Անդրկարպատյան վոյեվոդություն, Լեհաստան), աղքատ գյուղացիական ընտանիքում։ Իշխան Վլադիսլավ Սանգուշկոյի նյութական օժանդակության շնորհիվ պատանին նախնական գեղարվեստական կրթություն է ստացել Լվովում, որտեղ ուսումնասիրել է քանդակագործություն և նկարչություն։ 1872-1878 թվականներին Մարցել Գույսկիի և Վալերի Գադոմսկու ղեկավարությամբ ուսումը շարունակել է Կրակովի գեղանկարչության դպրոցում (այժմ՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիա1878-1883 թվականներին վարպետությունը կատարելագործել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, եղել է Կասպար ֆոն Ցումբուշի աշակերտը։ 1885 թվականից բնակվել և ստեղծագործել է Լվովում։ Բազմիցս ճանապարհորդել է, իր աշխատանքները ցուցադրել է Կրակովում։

Մահացել է Լվովում։ Թաղված է Լիչակովսկու գերեզմանոցում[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կյանքում և ստեղծագործություններում Դիկասը հավատարիմ է մնացել ակադեմիական ռեալիզմին։ Նա լայն ճանաչում է ստացել Կրակովում Ադամ Միցկևիչի հուշարձանի կառուցման մրցույթին մասնակցելու շնորհիվ։ Դրանցից երկուսում 1882 և 1885 թվականներին նրա ներկայացրած նախագծերն արժանացել են առաջին մրցանակների, չնայած դրանցից ոչ մեկը չի իրականացել (հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Տեոդոր Ռիգերի կողմից, 1898 թվականին)։

Այնուամենայնիվ, մրցույթների շնորհիվ Դիկասը հանրային ճանաչում է ստացել և անվանի քանդակագործի հեղինակություն վայելել, ինչն էլ մեծ քանակով մասնավոր և հանրային պատվերների պատճառ է դարձել։ Նրան են պատկանում Գալիցիայի տարածքում Միցկևիչի մյուս երեք հուշարձանները՝ Պշեմիսլում[3] (1891, ոչնչացվել է 1940), Տերնոպոլում[4] (1895) և Զոլոչևում (1899):

Դիկասը ստեղծել է նաև մի շարք քանդակագործական դիմանկարներ, տապանաքարեր, այդ թվում՝ Լվովի Լիչակովյան գերեզմանատան 4 մարմարե քանդակները, Լատինական տաճարի «Քրիստոսի խաչը տանողը» քանդակը և քանդակներ Լվովի Հայկական տաճարի համար։ Նա մասնակցել է նաև Լվովում կազմակերպված Յան III Սոբեսկու բրոնզե հուշարձանի ստեղծման մրցույթին։ Հուշարձանի կառուցմանը նախորդել էր սկանդալ, Լեոնարդ Մարկոնիի կողմից նախագծի հետ կապված բաց մրցույթ հայտարարելու պահանջի վերաբերյալ։ Լվովյան մամուլում երկար բանավեճ բորբոքվեց, որին միացան Տադեուշ Վիսնովեցկին, Անտոն Պոպելը, Յուլիան Մարկովսկին և Տոմաշ Դիկասը։ Վերջնական արդյունքում պատվերը ստացել է քանդակագործ Թադեուշ Բարոնչը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Դիկաս» հոդվածին։