Jump to content

Տնտեսական հարցերի քարտուղարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական Կուրիա
Տեսակdicastery? և ֆինանսների նախարարություն
ԵրկիրՀռոմ
ՏեղագրությունԿաթոլիկությում
ՎայրԿուրիա
ՀասցեՎատիկանի այգիներ
ՓողոցՍուրբ Հովհաննեսի Աշտարակ
Հիմնադրված է2014թ փետրվարի 24-ին
ՀիմնադիրՖրանցիսկոս պապ
ՏնօրենԱրքեպիսկոպոս, կարդինալ՝ Ջորջ Փել
ՆախորդPrefecture for the Economic Affairs of the Holy See?
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (20 Հունիսի 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Վատիկան Քաղաք-Պետություն
Status Civitatis Vaticanae
Վատիկան Քաղաք-Պետություն դրոշ
Դրոշ
Վատիկան Քաղաք-Պետություն զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Inno e Marcia Pontificale
Վատիկան Քաղաք-Պետություն դիրքը
Վատիկան Քաղաք-Պետություն դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Վատիկան Քաղաք
Պետական լեզուներ լատիներեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 0.44 կմ²  (234րդ)
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 824 
 -  Խտություն 1,780 /կմ² 
4,610 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .va
Հեռախոսային կոդ +39

Տնտեսական հարցերի քարտուղարություն, Հռոմեական Կուրիայի ստորաբաժանում, որը պատասխանատու է Սուրբ Աթոռի և Վատիկան քաղաք-պետության բոլոր տնտեսական գործունեությունների համար[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկոս պապը հիմնեց քարտուղարութունը՝ «Ֆիդելիս դիսպենսատոր Էթ պրուդենս» փաստաթղթով, որը հրապարակվել է 2014թ փետրվարի 24-ին։  Այն ղեկավարում է պրեֆեկտը, նախկինում կարդինալը, որն ուղղակիորեն ենթարկվում է Հռոմի Պապին[2]։ Սյն Կուրիայի այլ ստորաբաժանումների հետ համեմատած, պետական քարտուղարությունից հետո, երկրորդ կառույցն է, որը ստացել է քարտուղարություն անվանումը, ինչը վկայում է դրա կարևորության մասին[3]։ Քարտուղարության կենտրոնակայանը գտնվում է Վատիկանի այգիներում՝ Սուրբ Հովհաննեսի Աշտարակում[4]։

Սիդնեյի արքեպիսկոպոս, կարդինալ՝ Ջորջ Փելը, նշանակվել է քարտուղարության առաջին պրեֆեկտ և «խնդրվել է հնարավորինս շուտ սկսել աշխատանքը»[5]:Փելն ասել է, որ Վատիկանում աշխատանքի կանցնի «մինչև մարտի վերջ»[6]։ Հռոմի Պապը հայտարարել է նաև տնտեսության հարցերով խորհրդի ստեղծման մասին, որը կորոշի քարտուղարության քաղաքական ուղղությունները և կվերլուծի նրա աշխատանքը։ Խորհուրդը բաղկացած է ութ կարդինալներից կամ եպիսկոպոսներից և յոթ աշխարհականներից։ Աշխարհականները ֆինանսական ոլորտում մասնագիտական մեծ փորձ ունեցողներ են, որոնք ընտրվել են որպեսզի ներկայացնեն համաշխարհային եկեղեցին։ Այդ անդամներն անվանակոչվել են մարտի 8-ին[5][7]:Խորհուրդը գլխավորում էր կարդինալ Ռայնհարդ Մարքսը ՝ որպես համակարգող[8]։ 2015 թվականի հունիսի 5-ին Ֆրանցիսկոս Պապը Լիբերո Միլոնեին նշանակել է Գլխավոր աուդիտոր[8][9]։

2014թ. սեպտեմբերին տեղի ունեցավ տնտեսության խորհրդի նիստ, որտեղ քննարկվեց նոր քարտուղարության կանոնադրությունը։ Խորհուրդը քննարկել է նաևՍուրբ Աթոռի գույքի կառավարման պարտականությունների փոխանցումը տնտեսության քարտուղարությանը և բյուջետավորման համակարգի ստեղծման չափանիշները[10]։

2014 թվականի մարտի 3-ին Ֆրանցիսկոս Պապը Մոնսինյոր Ալֆրեդ Սուերեբին նշանակել է քարտուղարության առաջին գլխավոր քարտուղար[11]։ Ավելի ուշ ՝ 2018 թվականի փետրվարին, Սուերեբը լքեց պաշտոնը[12]։ Մարտի 22-ին Ֆրանցիսկոս Պապը նշանակեց Մոնսինյոր Բրայան Ֆարմեին՝ ավստրալական ծագմամբ իրավաբան և Վենետիկի Սուրբ Պիոս 10-ի անվան կանոնական իրավունքի ֆակուլտետի ղեկավարին, խորհրդի առաջին քարտուղար, որը ղեկավարում է քարտուղարությունը[13]։

2014 թվականի հուլիսի 9-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ քարտուղարության պարտականությունները տնտեսության համար զգալիորեն ընդլայնվել են, քանի որ այն որոշում է կայացրել, որ Սուբ Աթոռի գույքի կառավարման սովորական բաժինը պետք է հանձնվի քարտուղարությանը[14], և տրամադրվի մարդկային ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը[15]։

2021 թվականի ապրիլին, տնտեսական հարցերի քարտուղարությունը, Վատիկանի կողմից նշանակված որոշ բարձրաստիճան անձանց պարտավորեցրեց թափանցիկ տեղեկատվություն տրամադրել իրենց անձնական ֆինանսների վերաբերյալ[16]։

Եվ քարտուղարությունը, և խորհուրդը պաշտոնական կարգավիճակ են ստացել 2015 թվականի փետրվարին[17]։

2022 թվականի հունիսի 5-ին, ինչպես նախատեսված է կաթոլիկ սահմանադրության մեջ[18], պրեֆեկտ Խուան Անտոնիո Գերերո Ալվեսը տեղեկացրեց Կյուրիայի այլ բաժիններին, որտնտեսական հարցերի քարտուղարության շրջանակներում ստեղծում է մարդկային ռեսուրսների բաժին՝ Հռոմեական Կուրիայի մարդկային ռեսուրսների գործառույթները կառավարելու համար[19]։

  • Ջորջ Փել (24 փետրվար 2014 թ[2] – 24 փետրվար 2019)[20], արձակուրդում 2017 թվականի հունիսի 29-ից[21],
  • Խուան Անտոնիո Գերերո Ալվես Ս.Ջ., (նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին, ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից 2020թ[22] – 30 նոյեմբեր 2022թ),
  • Մաքսիմինո Կաբալյերո Լեդո  (նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից[23] առ այսօր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «New Coordination Structure for the Economic and Administrative Affairs of the Holy See and Vatican City State». Holy See Press Office. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 Reese, Thomas (2014 թ․ փետրվարի 24). «Cardinal Pell is new Vatican financial watchdog». National Catholic Reporter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  3. Allen Jr., John L. (2014 թ․ փետրվարի 25). «Financial reform shows crafty political side of pope». Boston Globe. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  4. Andrea Gagliarducci (2014 թ․ մարտի 3). «Pope Francis observes, judges, and acts. And begins establishing a parallel Curia». MondayVatican. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 «Australian Cardinal to head new Vatican Secretariat for Economy». News.va. 2014 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  6. Rocca, Francis X. (2014 թ․ փետրվարի 24). «Pope establishes panel, with lay members, to oversee Vatican finances». Catholic News Service. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  7. «Commento al Comunicato sulla Nomina dei Membri del Comnsiglio per l'Economia del Derettore della Sala Stampa, Rev.Do P. Federico Lombardi, S.I., 08.03.2014» (Press release) (իտալերեն). Holy See Press Office. 2014 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  8. 8,0 8,1 «Motu proprio "Fidelis dispensator et prudens" for the Management of the Economic Assets of the Holy See». Vatican Information Service. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  9. «Rinunce e nomine, 05.06.2015» (Press release) (իտալերեն). Holy See Press Office. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Meeting of Vatican Council for the Economy Ends». Zenit. 2014 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  11. Tornielli, Andrea (2014 թ․ մարտի 3). «Francis appoints Fr. Xuereb as secretary general of the Vatican's new economy secretariat». Vatican Insider. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  12. Tornielli, Andrea (2018 թ․ փետրվարի 23). «Two new nuncios from the Roman Curia, Xuereb leaves the Secretariat for the Economy». La Stampa. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  13. Mickens, Robert. «Vatican's New Finance Expert is a Man of Myster». Global pulse magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «New Economic Framework for the Holy See». Vatican Information Service. 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  15. John L. Allen Jr. (2014 թ․ հուլիսի 9). «After scandals, Vatican aims to be model on finances». Boston Globe. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  16. RECANTE DISPOSIZIONI SULLA TRASPARENZA NELLA GESTIONE DELLA FINANZA PUBBLICA April 26, 2021
  17. Cardinal Pell's Vatican economy office gets new statutes
  18. Pope Francis. «Praedicate Evangelium, sulla Curia Romana e il suo servizio alla Chiesa nel Mondo (19 marzo 2022)». Dicastero per la Comunicazione - Libreria Editrice Vaticana. Article 217. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  19. Allen Jr., John L. (2022 թ․ հունիսի 7). «New HR office could be real revolution at heart of Pope's reform». Crux. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  20. «Cardinal Pell no longer prefect of Vatican's economy secretariat». Catholic News Agency. 2019 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  21. «Comunicato della Sala Stampa della Santa Sede, 29.06.2017» (Press release) (իտալերեն). Vatican Press Office. 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  22. «Rinunce e nomine, 14.11.2019» (Press release). Holy See Press Office. 2019 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  23. «Resignations and Appointments, 30.11.2022» (Press release). Holy See Press Office. 2022 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.