Տիե Նականե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիե Նականե
ճապ.՝ 中根千枝
Ծնվել էնոյեմբերի 30, 1926(1926-11-30)
Տոկիո, Ճապոնիա
Մահացել էհոկտեմբերի 12, 2021(2021-10-12)[1] (94 տարեկան)
Տոկիո, Ճապոնիա
բնական մահով
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունմարդաբան, գրող և compiler
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան, Օսակայի համալսարան, Տեյկյո համալսարան և Տոկիոյի Ջոգական քոլեջ
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա
Ալմա մատերՏոկիոյի համալսարան և Ցուդա քոլեջ
Տիրապետում է լեզուներինճապոներեն[2]
Պարգևներ

Տիե Նականե (ճապ.՝ 中根 千枝, նոյեմբերի 30, 1926, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գիտնական, Տոկիոյի համալսարանի սոցիալական անթրոպոլոգիայի պրոֆեսոր[3], Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի առաջին և ներկայումս միակ կին իսկական անդամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 30-ին Տոկիոյում։ 1947 թվականին ավարտել է Ցուդա քոլեջը։ Մինչև 1952 թվականն աշխատել է Տոկիոյի համալսարանում, մասնագիտացել Չինաստանի և Տիբեթի վրա։ 1953-1957 թվականներին Հնդկաստանի Ասսամ նահանգում իրականացրել է ոլորտային հետազոտություններ և սովորել Լոնդոնի համալսարանի տնտեսագիտական դպրոցում։ 1959-1960 թվականներին հրավիրվել է Չիկագոյի համալսարան որպես պրոֆեսոր։ 1960-1961 թվականներին աշխատել է Լոնդոնի համալսարանում որպես դասախոս։ 1970 թվականին Տիե Նականեն դարձել է Տոկիոյի համալսարանի առաջին կին պրոֆեսորը, որտեղ 1980-1982 թվականներին զբաղեցնում էր Արևելյան մշակույթի ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 1975-1980 թվականներին աշխատել է Օսակայի համալսարանում և Ազգաբանության ազգային թանգարանում որպես պրոֆեսոր, ինչպես նաև Կոռնելի համալսարանում՝ որպես հրավիրված պրոֆեսոր։ 1995 թվականին դարձել է Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի առաջին և ներկայումս միակ կին անդամը[4][5][6][7][8]։

Նականեի աշխատությունների ընդհանուր թեման տարբեր ժողովուրդների և մշակույթների՝ առաջին հերթին ասիական, սոցիալական կառույցների համեմատական ուսումնասիրությունն է։ Միջազգային դաշտում (ներառյալ ԽՍՀՄ-ն և ներկայիս ՌԴ-ն) հայտնի է նրա «Ճապոնական հասարակություն» մենագրությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1970 թվականին անգլերել լեզվով, այնուհետև թարգմանվել 13 լեզուներով։ Տվյալ գրքում Նականեն առաջին անգամ բնութագրում է ճապոնական հասարակությունը որպես «ուղղահայց կառույց», որտեղ մարդկային փոխհարաբերությունները կառուցվում են ավելի շատ ըստ «վայրի» (կյանքի կամ աշխատանքի), քան մարդկանց «որակի» (ըստ նրանց ակադեմիական կամ պրոֆեսիոնալ որակավորման)։ Գիրքը հանրաճանաչ դարձավ Արևմուտքում, թեև ԽՍՀՄ-ում այն քննադատվեց դասակարգային հարաբերությունների ազդեցության վրա քիչ ուշադրություն դարձնելու համար։

Պատվավոր կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • Nakane, C. (1967). Kinship and economic organization in rural Japan. London: Athlone Press.
  • Nakane, C. (1970). Japanese society. Berkeley, CA: University of California Press.
  • Nakane, C. (1972). Human relations in Japan: Summary translation of «Tateshakai no Ningen Kankei.» Tokyo: Ministry of Foreign Affairs, Japan.
  • Nakane, C., & Chiao, C. (Eds.). (1992). Home bound: Studies in East Asian society—Papers presented at the symposium in honor of the 80th birthday of Professor Fei Xiaotong. Tokyo: Center for East Asian Cultural Studies and Toyo Bunko.
  • Nakane, C., & Oishi, S. (Eds.). (1990). Tokugawa Japan: The social and economic antecedents of modern Japan. Tokyo: University of Tokyo Press.
Հոդվածներ
  • Nakane, C. (1964). Logic and the smile: When Japanese meet Indians. Japan Quarterly, 11(4), 434—438.
  • Nakane, C. (1965). Towards a theory of Japanese social structure: An unilateral society. The Economic Weekly, 17(5-7), 197—216.
  • Nakane, C. (1972). Social background of Japanese in Southeast Asia. The Developing Economics, 10(2), 115—125.
  • Nakane, C. (1974). Cultural anthropology in Japan. Annual Review of Anthropology, 3, 57-72.
  • Nakane, C. (1975). A cross-cultural look at organizational behavior with particular attention to the difference between Japan and the United States. Linguistic Communications, 15, 95-106.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tellerreport.com/life/2021-11-05-chie-nakane--a-social-anthropologist--died-94-years-old.H1vHDs9MvK.html
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Nakane Chie | Japanese anthropologist Արխիվացված 2020-07-21 Wayback Machine (անգլ.)
  4. «2002 Jury Member: Chie Nakane» (անգլերեն). Rolex Awards for Enterprise. 2002. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. 山口, 裕司 女性リーダーの現状と展望(ճապոներեն) // 国際公共政策研究. — 2013. — Vol. 18. — P. 15-26. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2015.
  6. «中根千枝» (ճապոներեն). Японская академия наук. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Полный алфавитный список действующих членов(անգլ.) Японской академии наук
  8. Список бывших (умерших) действительных членов(անգլ.) Японской академии наук
  9. «Honorary Fellows» (անգլերեն). Royal Anthropological Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Cultural Highlights; From the Japanese Press (August 1-October 31, 2001)» Արխիվացված Սեպտեմբեր 27, 2011 Wayback Machine Japan Foundation Newsletter, Vol. XXIX, No. 2, p. 7. ISSN 0385-2318. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]