Տիգրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրայ
ամհարերեն՝ ትግራይ ክልል
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԿարգավիճակԵթովպիայի շրջաններ
Մտնում էԵթովպիա
ՎարչկենտրոնՄեկելե
Խոշորագույն քաղաքԱդի Գրատ, Ադուա, Ակսում
Պաշտոնական լեզուներտիգրայի
Բնակչություն (2014)4 960 003 մարդ
Խտություն119,77 մարդ/կմ²
Տարածք41 409.95 կմ²[1] (5-րդ տեղ)
Սահմանակցում էԱֆար և Ամհարա
Ժամային գոտիUTC+3
ISO 3166-2 կոդET-TI
tig-gpr.org

Տիգրայ[2] (ամհարերեն՝ ትግራይ ክልል)) Եթովպիայի ինը շրջաններից մեկը, որը նախկինում հայտնի էր որպես Շրջան 1։ Վարչական կենտրոնը Մեկելե քաղաքն է։ Այն հյուսիսում սահմանակից է՝ Էրիթրեայի, արևմուտքում՝ Սուդանի, արևելքում՝ Աֆարի, իսկ հարավում՝ Ամհարայի շրջանի հետ։

Բացի վարչական կենտրոն Մեկելե քաղաքից, գլխավոր քաղաքներն են՝ Ադի Գրատը, Ադուան և Ակսումը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարդահամարի համաձայն՝ շրջանի բնակչությունը կազմում է 4,316,988 մրադ` 2,126,465 տղամարդ և 2.190.523 կին։ Քաղաքային բնակչությունը կազմում է 844.040 մարդ (19,55%)։ Բնակչության միջին խտությունը կազմում է 104,2 մարդ/կմ²։ Մարզի տարածքում կա 992.635 մասնավոր տնտեսություն, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տնտեսությունում միջին հաշվով կա 4,4 մարդ (քաղաքներում`3.4 մարդ և գյուղական բնակավայրերում` 4,6 մարդ)[3]։

Էթնիկական կազմ. բնակչության 96,55%-ը տիգրայիներ են. մյուս էթնիկ խմբերը կազմում են են ամհարաները (1,63%), իրոբեսները (0,71%), աֆարները (0,29%), ագաուներնը (0,19%), օրոմոներները (0,17%) և այլն, 95.6% բնակչությունը՝ ղպտիկ քրիստոնյաներ, 4,0%-ը՝ մուսուլմաններ, 0,4% -ը՝ կաթոլիկներ և 0,1%-ը՝ բողոքականներ։

Ըստ անցյալ 1994 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 3,136,267 մարդ՝ 1,542,165 տղամարդ և 1.594,102 կին։ Քաղաքային բնակչությունը կազմել է 621,210 մարդ (14%)։

2004 թվականի դրությամբ բնակչության 53,99% -ը ունի մաքուր խմելու ջուր։ Գրագիտության մակարդակը տղամարդկանց համար կազմում է 67,5%, իսկ կանանց՝ 33.7%: Նորածինների մահացության մակարդակը 1000 ծննդյան դեպքում 67 է (ինչը ցածր է ազգային միջինից`1000-ի համար 77)[4]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենտրոնական զոնա (Mehakelegnaw Zone)
  • Արևելյան զոնա (Misraqawi Zone)
  • Մեկելե (Mekele)
  • Հարավային զոնա (Debubawi Zone)
  • Արևմտյան զոնա (Mi’irabawi Zone)

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դրությամբ մարզն ունի 2.713.750 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (ընդհանուրի 7%-ը Եթովպիայում), 72.640 ոչխար, 208.970 այծ, 1200 ձի, 9190 ջորի, 386.600 էշ, 32.650 ուղտ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2011 National Statistics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին.
  2. Судан, Эритрея, Эфиопия, Джибути, Сомали // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 150—151. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. «Census 2007 Tables: Tigray Region». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին., Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4.
  4. Macro International Inc. «2008. Ethiopia Atlas of Key Demographic and Health Indicators, 2005.» (Calverton: Macro International, 2008), pp. 2, 3, 10 (accessed 28 January 2009)
  5. «CSA 2005 National Statistics». Архивировано 18 ноября 2008 года., Tables D.4 — D.7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]