Տեֆտա Տաշկո-Կոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեֆտա Տաշկո-Կոկո
Ծնվել էնոյեմբերի 2, 1910(1910-11-02)[1]
Ֆայում, Եգիպտոս
Երկիր Ալբանիա
Մահացել էդեկտեմբերի 22, 1947(1947-12-22) (37 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
 Tefta Tashko-Koço Վիքիպահեստում

Տեֆտա Տաշկո-Կոկո (ալբ․՝ Tefta Tashko-Koço, նոյեմբերի 2, 1910(1910-11-02)[1], Ֆայում, Եգիպտոս - դեկտեմբերի 22, 1947(1947-12-22), Տիրանա, Ալբանիա), ալբանացի օպերային երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու գերեզմանը Տիրանայի գերեզմանոցում

19-րդ դարում երգչուհու նախնիները թողել են Ալբանիայում գտնվող Ֆրաշերի գյուղը և գնացել ապրելու Եգիպտոսում։ Տեֆտայի հայրը մահացել է, երբ նա 11 տարեկան էր, և ընտանիքը վերադարձել է հայրենիք, Կորչա քաղաք։ 1927 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաք, որտեղ Տեֆտան ավարտել է մանկական երաժշտական դպրոցը։ Դեռևս դպրոցում ուսուցիչները ուշադրություն են դարձրել աղջկա վոկալային լավ տվյալներին։ Չնայած ընտանիքի ծանր ֆինանսական վիճակին, Թեֆտան ստացել է անվճար կրթաթոշակ Փարիզի ազգային կոնսերվատորիայում, որտեղ սովորել է 1932-ից մինչև 1935 թվականները։ Նա վերապատրաստվել է մանկավարժ Ժան Սերեի և Լեո Բերմանդիի ղեկավարությամբ։

1946 թվականին երգչուհու առողջությունը զգալիորեն վատթարացել է, և նա ուղարկվել է բուժման ԽՍՀՄ, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։ Տեֆտա Տաշկո-Կոկոն մահացել է 1947 թվականին Տիրանայում 37 տարեկան հասակում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին հետմահու պարգևատրվել է Ալբանիայի ժողովրդական արտիստի կոչումով։ 1973 թվականին նրա մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ` Këndon Tefta Tashko Koço (Երգում է Տեֆտա Տաշկո-Կոկոն)։ Ալբանիայում երգչուհու մահվան 60-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան երկրի առաջատար վոկալիստները։ Տիրանայի փողոցներից մեկը անվանակոչվել է է Տեֆտա Տաշկո-Կոկոյի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. I.B. Tauris: 2012, s. 435. ISBN 978-1-78076-431-3.
  • Eno Koço, E vërteta e vdekjes së babait, rozm. Blerina Goce, Tirana Observer 25 III 2005.
  • Alma Mile, Teuta Koço, jo thjesht një pinjolle, Shekulli 28 IX 2007.
  • Flori Slatina, Portrete artistesh, Tirana 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեֆտա Տաշկո-Կոկո» հոդվածին։