Տաճկահայաստանում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճկահայաստանում
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1940
բարձրություն40 սանտիմետր
լայնություն70 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
Ծանոթագրություններ

«Տաճկահայաստանում», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1940 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում։ Նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 40×70 սմ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանի ամենավաղ ստեղծագործական շրջանը եղել է հայրենասիրական, հերոսական դիմակայման, աննկունության գաղափարների արտացոլման տասնամյակը։ Իսաբեկյանի արվեստում ողջ 40-ականների ընթացքում թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքների համար հիմք են հանդիսանում պայքարի ու հայրենասիրական թեմաները։ Անդրադառնալով ժամանակի կոնկրետ իրադարձություններին՝ նկարիչը դիմում է հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական և ողբերգական էջերին։

1940-ականներին ստեղծված մի շարք կտավներում Էդուարդ Իսաբեկյանը մտահղացել է 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի դեմ օսմանյան թուրք բարբարոսների անօրեն դաժանությունն ու ողբերգական իրադարձությունները պատկերել որպես փաստ, առանց պաթոսից, ինչպես օրինակ «Տաճկահայաստանում» (Արևմտյան Հայաստան) կտավում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարվող իրադարձության ամբողջ դրամատիզմը արտահայտված է կերպարների դեմքերի վրա, աչքերի արտահայտության, սպասողական շարժումների մեջ, իսկ հետին պլանի անհանգսիտ երկինքը ավելի է ամբողջականացնում տիրող տրամադրությունը։ Ստվերն ու լույսը ամենակարևոր դերն են խաղում կտավում. նկարիչը կարողացել է լուսավորել շողերով այն, ինչի վրա դիտողը պետք է ուշադրություն դարձնի։ Ստացվել է միասնական մի պատկեր, որտեղ բոլորը տոգորված են մի դժբախտությամբ, բայց բոլորի մեջ կա օպտիմիստական ինչ-որ մի պահ։ Կտավի ձախ անկյունում տեսնում ենք նկարչի ինքնադիմանկարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]