Տաթևիկ Գրիգորյան
Տաթևիկ Գրիգորյան | |||
| |||
---|---|---|---|
2015 ապրիլի 2 | |||
Կրթություն՝ | Հայաստանի արդարադատության ակադեմիա | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Ծննդյան օր | 1987 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Հրաչ Գրիգորյան |
Տաթևիկ Հրաչի Գրիգորյան (1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գրիգորյանը առավելապես հայտնի է հասարակության կողմից իր դատավճիռների և որոշումների հակասական և սկանդալային ընկալման լույսնի ներքո[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1987 թվականին Երևան քաղաքում[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը[2]։
- 2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005-2006 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը[2]։
- 2007-2008 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը։
- 2008-2009 թվականներին զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը։
- 2009-2011 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը։
- 2011-2014 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը։
- 2015 թվականի փետրվարի 24-ից զբաղեցնում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրի)[2]։
Սկանդալային և հանրային հնչեղություն ունեցող գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաթևիկ Գրիգորյանը մի շարք սկանդալային և հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերով դատավորներ է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ծախու դատավորները պիտի հեռացվեն. թիրախում դատավոր Տաթևիկ Գրիգորյանն է
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Տաթևիկ Հրաչի Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
Կատեգորիաներ:
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ
- Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ
- Հայ իրավաբաններ