Վրսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վրսար
խորվ.՝ Vrsar
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԻստրիա
Մակերես36,5 կմ², 15,2 կմ²
ԲԾՄ23 մ
Բնակչություն1871 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ52450
Ավտոմոբիլային կոդPU
Պաշտոնական կայքvrsar.hr
Վրսար (Խորվաթիա)##
Վրսար (Խորվաթիա)

Վրսալ (խորվ.՝ Vrsar, իտալ.՝ Orsera), քաղաք Խորվաթիայում։ Բնակչությունը ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 1871 մարդ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրսար Նավահանգիստ

Վրսարը գտնվում է Պորեչից 10 կմ դեպի հարավ։

Հասնելով Վրսար` ցանակացած ավտոբուսով կարելի է հասնել Պորեչ։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Պուլա քաղաքում։

Քաղաքի շրջապատը գեղատեսիլ է։ Գծի երկայնքով տեղակայված են բազմաթիվ բարեր, սրճարաններ և հյուրանոցներ։ Կավերսադա հյուրանոցը գտնվում է քաղաքից 1.5 կմ հեռավարության վրա և արդեն մի քանի տասնամյակ է միջազգային զբոսաշրջության կենտրոններից է։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրսարի Հալեպյան եղևնիները

Քաղաքի անունը միջնադարյան փաստաթղթերում կարելի է հանդիպել տարբեր տարբերակներով (Ursaria, Ursarium, Vrsarium, Orsaria): Ամենայն հավանականությամբ այն ծագում է լատին․՝ ursus «արջ» բառից։ Իտալական Orsera անվանումը առաջացել է լատին․՝ Ursaria բառից, սակայն Պիերո Կոպպոն 16-րդ դարում սխալմամբ այն կապել է Օրսինի բառի հետ։ Կա քաղաքի անվան մեկ այլ տարբերակ, համաձայն որի քաղաքը անվանվել է Urso արքեպիսկոպոսի պատվին[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրսարի բնակչության էթնիկ կազմը դարեդար փոխվել է։ Ժամանակակից պատմությունը կարելի է վերագրել որպես իտալացիների զանգվածային մեկնում, որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հենց այդ ժամանակ գյուղի բնակիչները վերաբնակվել են Բրաչ կղզում։

Տեսարժան վայրեր[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքային նավահանգիստ
  • Հռոմեական պահեստներ և գերեզմանատուն
  • Սուրբ Գեորգի եկեղեցի
  • Սուրբ Ֆոսկի եկեղեցի
Քանդակների այգի Վրսար քաղաքում
  • Սուրբ Մարիամ Աստվածածնի բազիլիկա XII դար
  • Հին քրիստոնեական եկեղեցի
  • Սուրբ Մարտին ծխական եկեղեցի
  • Անմարդաբնակ դղյակ
  • Քաղաքային դարպասներ
  • Փոքր քաղաքային դարպասներ
  • Սուրբ Անտոնիա եկեղեցի

Օգոստոսին Վրսար քաղաքում անցկացվում է Քանդակների միջազգային օր։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրսար կղզու շուրջը

Վրսարի շուրջ գտնվում է փոքր կղզիների գեղատեսիլ կղզեխումբը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրսարի կլիման միջերկրածովյան է՝ մեղմ ձմեռներով և տաք ամառներով։ Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է +12 °C, ձմռանը՝ +24 °C:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկում շատ տներ կառուցված են Վրսարի քարերով։ Խորվաթական շատ տաճարներ, պալատներ և տներ կառուցված են տեղական սպիտակ քարերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История Врсара
  2. «VRSAR, ORSERA — ISTRA CROATIA». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրսար» հոդվածին։