Վրույր Առաքելյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրույր Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Վրույր Զավենի Առաքելյան (նոյեմբերի 21, 1950, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և կապի ոլորտի գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965-1969 թթ. սովորել և ավարտել է Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը։
- 1972-1977 թթ. սովորել և ավարտել է Ա. Պոպովի անվան Օդեսայի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ավտոմատ էլեկտրակապի ֆակուլտետը՝ էլեկտրակապի ինժեների մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965-1968 թթ. - աշխատել է Երևանի կաբելային և ռադիոռելեային կապուղների վարչությունում որպես էլեկտրիկ։
- 1969-1971 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1969-1995 թթ. - աշխատել է ըստ մասնագիտության տարբեր կազմակերպություններում՝ հանդիսացել է Հրազդանի կապի հանգույցի պետ, Չարենցավանի կապի ԱՄ տնօրեն։
- 1995-1997 թթ. - «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության տնօրեն։
- 1997-1998 թթ. - ՀՀ կապի նախարարի խորհրդական։
- 1998-2000 թթ. - «Էլինետ» ՍՊԸ վարչության նախագահ։
- 2000-2005 թթ. - «Հայփոստ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն։
- 2005 թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[1]։
- 2009 թ. մարտի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
- 2009 թվականի մարտի 12-ից «ԱրմենՏել» ՓԲԸ տեխնիկական բլոկի տնօրենն է։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]