Վոյտեխ Միգալիկ
Վոյտեխ Միգալիկ | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1926[1][2] կամ մարտի 30, 1928[3] |
Ծննդավայր | Դոլնա Ստրեդա, Գալանտա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն |
Վախճանվել է | 2001[1][4][5][…], նոյեմբերի 3, 2001[3] կամ նոյեմբերի 30, 2001[2] |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիա |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Կրթություն | Կոմենսկու անվան համալսարան |
Կուսակցություն | Սլովակիայի Կոմունիստական կուսակցության և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ |
Վոյտեխ Միգալիկ (սլովակ.՝ Vojtech Mihálik, մարտի 30, 1926[1][2] կամ մարտի 30, 1928[3], Դոլնա Ստրեդա, Գալանտա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն - 2001[1][4][5][…], նոյեմբերի 3, 2001[3] կամ նոյեմբերի 30, 2001[2], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ և չեխ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոյտեխ Միգալիկը ծնվել է 1926 թվականին Դոլնա Ստրեդա գյուղում։ 1945-1949 թվականներին սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է որպես խմբագիր։
Գրական գործունեությունն սկսել է հետպատերազմյան շրջանում։ Առաջին ժողովածուները՝ «Հրեշտակներ» (1947) և «Պլեբեյական շապիկ» (1950) իրենց վրա են կրում գրական տարբեր դպրոցների ազդեցությունը։ 1950-ական թվականներին Միգալիկը, հրաժարվելով ֆորմալիստական թեմաներից, գրում է «Երգող սիրտը» (1952) պոեմը՝ ազատագրված ժողովրդի աշխատանքի հիմնը։ Նրա վերջին շրջանի ստեղծագործությունները նվիրված են նոր բարոյականության խնդիրներին, դրանք բողոք են դոգմաներին հպատակվելու դեմ։ Նա գովերգում է մարդկային բնավորության լավագույն կողմերը[6]։
- Պոեմ
- «Ապստամբած Հոբը», 1960
- Բանաստեղծական ժողովածուներ
- «Զինված սեր», 1953
- «Ծղոտի վրա չեմ մեռնի», 1955
- «Արքիմեդի շրջանները», 1960
- «Տտիպ հատապտուղներ», 1963
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1966
- Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1978
- Աշխատանքի շքանշան, 1976
- Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 opac.vatlib.it
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|